Միացյալ Նահանգները ակնկալում է, որ Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ համաձայնության հասնելու համար, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Վալցը։
«Դուռը բաց է Իրանի համար՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար։ Նրանք կվերադառնան բանակցությունների։ Հուսով եմ՝ խաղաղ և դիվանագիտական ճանապարհով», - ասել է Վալցը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում կայացած Al-Monitor համաժողովում։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը իրատեսական չի համարում պատժամիջոցների մեղմացման և նյութական վնասների փոխհատուցման պահանջները որպես բանակցային գործընթացը վերսկսելու պայմաններ։








