Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամաններ է տվել՝ հրետանային ուժերի հետագա ամրապնդման, ռազմական արտադրության ընդլայնման և արհեստական բանականության (ԱԲ) ինտեգրման մակարդակի բարձրացման համար հարձակողական և պաշտպանական զենքի համակարգերում, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
«Մեր հրետանին պետք է ունենա ամենաինտենսիվ, ապակառուցողական, զանգվածային և համապարփակ հարձակողական ուժ և ունակ լինի կատարելու երկու կարևորագույն առաքելություն՝ զսպում և պատերազմ», - KCNA-ն մեջբերել է Կիմ Չեն Ընի խոսքերը սեպտեմբերի 16-18-ը պաշտպանական արդյունաբերության առաջատար ձեռնարկություններ այցելության ժամանակ։
Նրա խոսքով՝ հրետանու և այլ բաղադրիչների արդիականացումն արդեն հանգեցնում է զինված ուժերի կազմի և հնարավոր հակամարտությանը արձագանքելու ծրագրերի փոփոխությունների։ Կիմ Չեն Ընը նաև պահանջել է երկրի ռազմական արդյունաբերության ընդլայնում և ամրապնդում, ինչպես նաև ձեռնարկությունների տեխնոլոգիական ենթակառուցվածքների բարելավում՝ երկարաժամկետ արտադրական ծրագրերը կատարելու համար։








