Այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Սրբազանի ծննդյան տարեդարձն է։ Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասը, աշխատակազմն ու հավատացյալները շնորհավորական ուղերձ են հղել Սրբազանին՝ մաղթելով քաջառողջություն, երկար տարիների կյանք և հոգևոր ու հայրենանվեր ծառայության նորանոր հաջողություններ։
Ուղերձում ընդգծվում է Նավասարդ Սրբազանի հոգածությունը հայոց բանակի և զինվորների նկատմամբ, ինչպես նաև երիտասարդների ու մատաղ սերնդի դաստիարակությանն ուղղված նրա կրթական, մշակութային, սոցիալական և բարեգործական նախաձեռնությունները։
«Մաղթում ենք, որ Տերն էլ ավելի զորացնի Ձերդ Սրբազնությանը հոգևոր արիությամբ ու անսպառ եռանդով՝ հովվական Ձեր առաքելությունը նորանոր ձեռքբերումներով արդյունավորելու համար»,- ասված է շնորհավորական ուղերձում։








