Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, դրամական միջոցների և այլ ֆինանսական տվյալների վերաբերյալ հայտարարագրերը։ Այսուհետ մեր ուշադրության կենտրոնում են լինելու նաև դատավորների հայտարարագրերը՝ հանրությանը ներկայացնելու համար, թե ինչ ունեցվածք, եկամուտներ, դրամական միջոցներ, փոխառություններ և վարկային պարտավորություններ ունեն նրանք։Այս անգամ ուսումնասիրել ենք Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանի ունեցվածքը։

Պաշտոնը ստանձնելու պահին Աշոտ Հովհաննիսյանի հայտարարագրում անշարժ գույք և տրանսպորտային միջոցներ նշված չեն։2021 թվականին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրում Աշոտ Հովհաննիսյանը հայտարարագրել է ընդհանուր 109 մլն 651 հազար 933 դրամի եկամուտ։ Այդ գումարից 64 մլն 347 հազար դրամը կազմել է գույքի օտարումից ստացված եկամուտը։

Բացի այդ, «Արդշինբանկ» ՓԲԸ-ից ստացված փոխառությունների տեսքով հայտարարագրվել է 37 մլն 949 հազար 950 դրամ, որից 500 հազար դրամը և 37 մլն 449 հազար 950 դրամը նշված են առանձին գործարքներով։«Արդշինբանկ» ՓԲԸ-ից աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով ստացված եկամուտը կազմել է 5 մլն 703 հազար 298 դրամ։ Վարձակալության դիմաց «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն» ՄՈԱԿ-ից ստացված վճարը կազմել է 663 դրամ, իսկ ՀՀ ՊԵԿ-ից այլ եկամուտների տեսքով ստացել է 1 մլն 651 հազար 22 դրամ։

2021 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ Աշոտ Հովհաննիսյանը հայտարարագրել է 20 մլն դրամ, 100 հազար ԱՄՆ դոլար և 15 հազար եվրո կանխիկ գումար։ Բանկային հաշիվներում ունեցել է ևս 189 հազար 44 դրամ և 4 հազար ԱՄՆ դոլար։ Դատավորը նաև ունեցել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի պարտատոմսեր, որոնց արժեքը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 27 մլն 165 հազար 105 դրամ։Հայտարարագրի համաձայն՝ պաշտոնը ստանձնելու պահին Աշոտ Հովհաննիսյանն ունեցել է նաև վարկային պարտավորություններ։

Դրանց մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 37 մլն 773 հազար 557 դրամ, որից 37 մլն 277 հազար 840 դրամը կապված է բնակարանի ձեռքբերման հետ, իսկ 495 հազար 717 դրամը ներկայացված է որպես առանձին վարկային պարտավորություն։2025 թվական2025 թվականի հայտարարագրում Աշոտ Հովհաննիսյանը անշարժ գույք կամ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ 2025 թվականին Աշոտ Հովհաննիսյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 21 մլն 762 հազար 111.1 դրամ։ Դրանից 13 մլն 84 հազար 150 դրամը ստացել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից՝ որպես աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված վճարումներ։«Արդշինբանկ» ՓԲԸ-ից քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացել է 4 մլն 686 հազար 749.5 դրամ։

ՀՀ ֆինանսների նախարարությունից նրա ստացած այլ եկամուտը կազմել է 3 մլն 558 հազար 118 դրամ։ Բացի այդ, հայտարարագրում նշված են Global Blue-ից ստացված 100 հազար դրամ և 137 հազար 367.8 դրամ, Planet Tax Free-ից՝ 9 հազար 766 դրամ, TAX REFUND S.R.L.-ից՝ 13 հազար 959.8 դրամ, իսկ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից՝ ևս 72 հազար դրամ այլ եկամուտ։2025 թվականի սկզբին դատավորի բանկային հաշվի մնացորդը կազմել է 1 մլն 922 հազար 224.1 դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 401 հազար 224.8 դրամ։ Կանխիկ դրամական միջոցների մասով տարվա սկզբին Աշոտ Հովհաննիսյանը հայտարարագրել է 110 հազար դոլար, 22 մլն 500 հազար դրամ և 16 հազար 500 եվրո։
Տարեվերջին դոլարային կանխիկ միջոցը նվազել է մինչև 80 հազար դոլար, մինչդեռ դրամային միջոցը հասել է 28 մլն 500 հազար դրամի, իսկ եվրոն՝ 18 հազար եվրոյի։Այսինքն՝ տարվա ընթացքում նրա կանխիկ դոլարային միջոցները նվազել են 30 հազար դոլարով, դրամային միջոցներն ավելացել են 6 մլն դրամով, իսկ եվրոյով կանխիկ գումարը՝ 1,500 եվրոյով։ Միաժամանակ, 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Աշոտ Հովհաննիսյանի ստացված վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 34 մլն 671 հազար 965 դրամ։ Հայտարարագրում նշված է, որ վարկի նպատակային նշանակությունը կապված է գնման իրավունքի հետ։ 2025 թվականին վարկի մարմանն ուղղված նրա վճարումները կազմել են 5 մլն 56 հազար 926.2 դրամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Լրահոս

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց
Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն
Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում
Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում
Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով
Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը
Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ
Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի
Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց
Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ
ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները
Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին
Հայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակը

Լրացուցիչ նորություններ

...

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»