Ռուսաստանի և Չինաստանի միջև «Սիբիրի ուժ-2» գազատարի կառուցման շուրջ բանակցությունները դադարեցվել են՝ գազի գնի հարցում էական տարաձայնությունների պատճառով։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է South China Morning Post-ը։
Ըստ հրապարակման՝ Պեկինը ցանկանում է ռուսական գազը ստանալ հազար խորանարդ մետրի դիմաց մոտ 50 դոլարով կամ առնվազն 120-130 դոլարով։ Մոսկվան, մինչդեռ, ցանկանում է գինը կապել գործող «Սիբիրի ուժ-1» գազատարով մատակարարվող գազի արժեքին, որը ներկայում մոտ 258 դոլար է հազար խորանարդ մետրի դիմաց։
Նախատեսվում է, որ «Սիբիրի ուժ-2»-ով Ռուսաստանը Մոնղոլիայի տարածքով Չինաստան տարեկան մինչև 50 միլիարդ խորանարդ մետր գազ կմատակարարի։
Փորձագետների գնահատմամբ՝ բանակցություններում Չինաստանի դիրքերն ամրապնդվում են, ինչի պատճառով Պեկինը չի շտապում վերջնական որոշում կայացնել նախագծի վերաբերյալ։








