Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ուկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը

Չնայած Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում տնտեսական թուլացմանը, Վլադիմիր Պուտինը տիրապետում է բավարար ռեսուրսների՝ մարտական գործողությունները 2027 և 2028 թվականներին շարունակելու համար, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) ղեկավար Օլեգ Իվաշչենկոն: «Որպեսզի Ռուսաստանը չունենա այդ ռեսուրսները, անհրաժեշտ է համատեղ աշխատանք գործընկերների հետ: Սանկցիաները պետք է իրապես աշխատեն», — ասել է Իվաշչենկոն «Ուկրինֆորմին» տված հարցազրույցում:

Միևնույն ժամանակ, նրա պնդմամբ, ռուսաստանցիների ավելի քան 60%-ն արդեն դեմ է արտահայտվում պատերազմին: «Դժգոհությունն աճելու է: Դա տնտեսական իրավիճակի և հակառակորդի մեծ մարդկային կորուստների հետևանքն է», — նշել է ԳՀՎ պետը: Նա նաև ընդգծել է, որ պայմանագրայինների ներգրավմամբ զինված ուժերը համալրելու ձևաչափը սպառել է իրեն, քանի որ տարածաշրջանային բյուջեները չեն կարողանում այլևս ֆինանսավորել կամավորներին տրվող վճարումները: «Ընդ որում, ռուսական զորքերի կորուստներն աճում են: Ռուսական կորուստների միջին վիճակագրական ցուցանիշը մեկ օրում կազմում է 1200-ից մինչև 1400 մարդ, հազվադեպ՝ 1500: Խոսքը սպանվածների և ծանր վիրավորների մասին է», — հայտնել է Իվաշչենկոն:

Հունիս ամսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բաց նամակ էր հղել Պուտինին՝ ուղղակիորեն մատնանշելով հետախուզական տվյալների առկայությունը, որոնց համաձայն Մոսկվան ծրագրում է պատերազմը երկարաձգել ևս երկու տարի: Նա շեշտում էր, որ ռազմական հակամարտությունն ավելի ու ավելի անձեռնտու է դառնում ռուսաստանցիներին, որոնք բախվում են ուկրաինական անօդաչուների ու հրթիռների հարվածներին, բենզինի դեֆիցիտին, գների աճին և մշտական սահմանափակումներին: «Նրանց դուր չի գալիս, որ ձեր պատերազմի վերջը չի երևում», — ընդգծում էր Զելենսկին՝ կոչ անելով ՌԴ նախագահին դադարեցնել պատերազմը: Ավելի ուշ Ուկրաինայի նախագահը հայտարարեց, որ Պուտինը պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել ևս «300-ից 500 հազար մարդ» զորահավաքի միջոցով, քանի որ ՌԴ պաշտպանության նախարարությունը չի կարողանում ապահովել պայմանագրայինների անհրաժեշտ քանակ:

Օգոստոսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մոսկվա բանակցությունների էր ուղարկել ԿՀՎ ղեկավար Ջոն Ռետկլիֆին: Այցելության ընթացքում Ռետկլիֆը հանդիպումներ էր ունեցել ԱՀԾ և ԱԴԾ տնօրեններ Սերգեյ Նարիշկինի և Ալեքսանդր Բորտնիկովի հետ: Axios-ի աղբյուրները հայտնում էին, որ նա փորձում էր պարզել, թե արդյոք ռուսական հատուկ ծառայությունների ղեկավարները կարող են համոզել Պուտինին վերադառնալ պատերազմի ավարտի շուրջ բանակցային գործընթացին: Ինչպես հայտնում էր The New York Times-ը, Ռետկլիֆը Բորտնիկովին ներկայացրել էր ռուսական բանակի և տնտեսության հեռանկարների «մռայլ գնահատականը»՝ կոչ անելով համաձայնագիր կնքել, քանի դեռ ուշ չէ:

Սեպտեմբերի 5-ին Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների նպատակով ժամանել էին Թրամփի հատուկ բանագնացներ Ստիվեն Ուիտկոֆը և Ջարեդ Կուշները: Հաջորդ օրը նրանք մեկնել էին Կիև և հանդիպել Զելենսկու հետ: Financial Times-ի աղբյուրների տվյալներով՝ Թրամփի բանագնացները ներկայացրել էին «քիչ նոր գաղափարներ» և լոկ փորձում էին վերակենդանացնել նախկին առաջարկները:

Պարբերականի զրուցակիցների պնդմամբ՝ Պուտինը նախկինի պես պահանջում է ամբողջական վերահսկողություն Դոնբասի նկատմամբ և պատրաստ է ավարտել պատերազմը բացառապես իր պայմաններով: Ընդ որում, նա համոզված է, որ Դոնեցկի մարզի մնացած 20%-ը ռուսական զորքերը կգրավեն մինչև տարեվերջ: Իր հերթին, Զելենսկին, ինչպես նախկինում, բացառում է տարածքների հանձնումը Ռուսաստանին և Դոնբասի հարցը դիտարկում է որպես առանցքային ամբողջ պատերազմի համար:

Լրահոս

Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի
Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին
Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան
Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը
Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը
Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին
Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից
ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը
Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն
Մակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահ
Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
Արաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունը
Թրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունը
Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»
«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է
Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»
Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

Լրացուցիչ նորություններ

...

Մասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին

Արաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան

Կիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերը

Գուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրը

Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից

ԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը

Մակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահ

Արաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունը

Թրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունը

Մոսկվան և Կիևը պայմանավորվել են հրադադարի շուրջ՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար

Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել

Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել

ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ

Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը

Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել

Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները

Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար

AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը

Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ