Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններ


Գագիկ Խաչատրյանի պաշտպանության թիմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում։ Հայտնում են պաշտպանական թիմից։«Դիմումով Եվրոպական դատարանից խնդրել են հրահանգել ՀՀ կառավարությանը անմիջապես ազատ արձակել Գագիկ Խաչատրյանին, ձեռնպահ մնալ նրան պատգարակով շարունակաբար տեղից տեղ տեղափոխելու պրակտիկայից, վերացնել բացակայելու արգելքը որպես խափանման միջոց, որպեսզի նա կարողանա մեկնել արտերկիր պահանջված բուժումը ստանալու նպատակով։

Սեպտեմբերի 2-ից նա կալանքի տակ է և, չնայած ինքնուրույն տեղաշարժվելու անկարողությանը, պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Բժշկի այցելությունն ապահովելու վերաբերյալ միջնորդությունը մինչ օրս մնացել է անպատասխան։ՄԻԵԴ-ում գործընթացը սկսվել է 2019 թվականին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով՝ խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի բացարձակ արգելքի շրջանակում։ 2020 թվականին ՄԻԵԴ-ը հրատապ միջոց է կիրառել՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել Խաչատրյանի բուժօգնությունը կալանավայրում, իսկ դրա անհնարինության դեպքում ապահովել նրա տեղափոխումը քաղաքացիական հիվանդանոց։

2024 թվականին ՄԻԵԴ է ներկայացվել նաև Կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ գանգատ, որի առումով ՄԻԵԴ-ը կարճ ժամանակ սկսել է գործով դատաքննությունը։ Ներկայումս ՄԻԵԴ-ը երկու գանգատները քննում է միասին։ՀՀ ֆինանսների նախկին նախարար և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը 2019 թվականից մեղադրյալ է մի շարք քրեական վարույթներով, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու գործով։ Նա չի ընդունում մեղադրանքները, իսկ գործերով վերջնական դատական ակտ չկա։ Յոթ տարի շարունակվող քրեական գործընթացին զուգահեռ նրա առողջական վիճակը շարունակաբար վատթարացել է, մինչդեռ բուժումը հիմնականում սահմանափակվել է ախտանշանային միջամտություններով։Խաչատրյանի մոտ 2015 թվականին ախտորոշվել է ողնաշարի ստենոզ, իսկ պարանոցային ողնաշարում տեղադրված իմպլանտը, պաշտպանական կողմի տվյալներով, տեղաշարժվել է՝ ցանկացած շարժման դեպքում առաջացնելով սուր ցավ։ Նրա մոտ առկա են նաև շաքարային դիաբետ, ուսահոդերի և սրտի խնդիրներ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գնահատմամբ՝ նրա մոտ սահմանվել է ֆունկցիոնալության սահմանափակման ծանր աստիճան՝ 66 տոկոս, և նա ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ։ Նա այլևս չի կարող ինքնուրույն տեղաշարժվել։

Վիրահատության անհրաժեշտությունը տարբեր տարիներին արձանագրվել է բժշկական փորձաքննություններով և մեկ տասնյակից ավելի տեղական ու միջազգային կոնսիլիումների եզրակացություններով։Խաչատրյանին մի քանի անգամ թույլատրվել է մեկնել արտերկիր՝ բուժման նպատակով։ Նա յուրաքանչյուր անգամ վերադարձել է սահմանված ժամկետում, չի խոչընդոտել դատավարությանը, և այդ ընթացքում նրա առողջական վիճակի պատճառով որևէ դատական նիստ չի հետաձգվել։ Սակայն անհրաժեշտ վիրահատության համար մեկնելը շարունակաբար արգելափակվել է։ 2025 թվականի ապրիլին դատարանը կրկին թույլատրել է մեկնել Գերմանիա, սակայն որոշումից անմիջապես հետո մեկ այլ քրեական վարույթով կիրառված ելքի արգելքը կանխել է մեկնումը։ Արդյունքում՝ արդեն յոթ տարի անհրաժեշտ վիրահատությունը չստացած և ինքնուրույն տեղաշարժվելու կարողությունը կորցրած անձը կրկին կալանքի տակ է։ՄԻՊ-ի միջամտությունից հետո ապահովվել է խնամող անձ, սակայն խնդիրը լուծված չէ։Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչների խումբն այցելել է քրեակատարողական հիմնարկ։ Տեղի է ունեցել առանձնազրույց Գագիկ Խաչատրյանի հետ, ուսումնասիրվել են նրա բժշկական օգնության, խնամքի և պահման պայմանները։ ՄԻՊ-ի իրավասությունների շրջանակում բարձրացված խնդիրներն արդեն հասցեագրվել են իրավասու մարմիններին, իսկ դրանց մի մասը լուծում է ստանում։«Շնորհակալ ենք Մարդու իրավունքների պաշտպանին և իրավապաշտպան համայնքին արագ արձագանքի համար։

Այդ արձագանքը գործնական նշանակություն ունեցավ. ՄԻՊ-ի միջնորդությունից հետո Գագիկ Խաչատրյանի համար ապահովվեց խնամող անձ։ Սակայն նրա կյանքի և առողջության համար առկա վտանգները վերացված չեն։ Ժամանակին և հետևողական արձագանքը կարող է կանխել անդառնալի հետևանքներ, իսկ նման իրավիճակներում՝ նաև կյանք փրկել, կանխարգելով վտանգավոր ու ամոթալի նախադեպի սահմանումը»,– նշում է պաշտպանության թիմը։Իրավապաշտպանները զգուշացնում են մարդու իրավունքների խախտման վտանգավոր նախադեպի մասինԳագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը նախօրեին առաջին անգամ հրապարակել էր նրա տեղափոխման և դատական նիստին մասնակցության կադրերը։ Պաշտպանները նշել էին, որ նախկինում ձեռնպահ են մնացել Խաչատրյանի առողջական վիճակը հանրայնացնելուց՝ հարգելով նրա և նրա ընտանիքի անձնական կյանքը, սակայն դիմել են այդ քայլին ներպետական իրավական պաշտպանության հասանելի միջոցները սպառվելուց հետո։Հրապարակված կադրերը լայն արձագանք են առաջացրել։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը տեղի ունեցածը գնահատել է որպես խոշտանգում, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք՝ ընդգծելով, որ այն չի կարող արդարացվել քրեական հետապնդման որևէ նպատակով։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն արձանագրել է, որ տեղափոխումն իրականացվել է ոչ պատշաճ պայմաններում և ուղեկցվել ակնհայտ ֆիզիկական տառապանքով։ Կազմակերպությունը պահանջել է ապահովել բժշկական հսկողություն, մասնագիտական ուղեկցություն և Խաչատրյանի ֆունկցիոնալ վիճակից բխող խելամիտ հարմարեցումներ։Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ընդգծել է, որ արդարադատությունը չի ենթադրում մարդու նվաստացում, կտտանք կամ վրեժխնդրություն, իսկ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը հրապարակված կադրերն անվանել է «սադիզմ առանց սահմանների»։Չանդրադառնալով հնչող մեկնաբանություններին՝ իրավական հանրությանն ենք ներկայացնում Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վատթարացման դինամիկան՝ ըստ հանրային աղբյուրների։ Լուսանկարներում Խաչատրյանն է՝ 2014-ին՝ նախարար նշանակվելիս, 2024-ին՝ անվասայլակով, և 2026-ին՝ պատգարակին։ 2019–2020 թվականների կալանքից հետո նա դատական նիստերին մասնակցել է նախ ձեռնափայտով, ապա՝ անվասայլակով։ Նա 71 տարեկան է»:


Լրահոս

Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը
Կարևոր
Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել
Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից
Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է
Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը
Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ

Լրացուցիչ նորություններ

...

Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ

Փաստաբան․ Ծառուկյանի էմոցիոնալ խոսքը հիմք դարձրեցին կալանքը երկարացնելու համար

Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով

ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին

Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է

Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար

4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով

Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ

Աբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության

Արշակ Սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և 999 դրամի փոխհատուցում

Կաշառք ստանալու գործով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ ՀԿԱԾ Շիրակի մարզային բաժնի պետ Դավիթ Պողոսյանն ու ևս երկու պաշտոնյա. Հակակոռուպցիոն կոմիտե

Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը

Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձի գույքի վրա կալանք է դրվել

Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների

Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Դատական նիստերի ձգձգումը պայմանավորված է ապացույցների մեծ ծավալով և կողմերի ծանրաբեռնվածությամբ