Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ֆերարիից մինչև էլեկտրամոբիլներ․ ինչպես է փոխանցումների փոխարկումը անհրաժեշտությունից վերածվել զվարճանքի



Էլեկտրոմոբիլների հայտնությունը անսպասելի շրջադարձ է առաջացրել ավտոարդյունաբերությունում. արտադրողները սկսել են իրական մեքենաներ տեղափոխել այնպիսի տարրեր, որոնք վարորդներին ծանոթ են նախևառաջ վիրտուալ խաղերից։ Խոսքը արհեստական փոխանցումատուփերի մասին է, որոնք կոչված են էլեկտրոմոբիլներն ավելի աշխույժ դարձնելու և դրանց վարելու զգացողությունները ներքին այրման շարժիչներով սպորտային մեքենաներին մոտեցնելու համար, գրում է Autocar-ը։

Առաջիններից մեկը այս մոտեցումը կիրառել է Hyundai-ն Ioniq 5 N-ում, որը ստացել է N e-Shift համակարգը: Ընկերությունն իրականում ընդունել է, որ էլեկտրաշարժիչին դժվար է մրցել հզոր շարժիչի և մեխանիկական փոխանցումատուփի հետ՝ հուզական ազդեցության առումով։ Porsche-ն օգտագործում է նմանատիպ հնարք Taycan-ի E-Shift համակարգում, իսկ BMW-ն մտադիր է կիրառել այդ տեխնոլոգիան էլեկտրական M3-ումս(պասվում է 2027 թվականին)։

Արհեստական փոխանցումների ժողովրդականության պատճառն ավելի հասկանալի է դառնում, եթե հիշենք ավտոմոբիլային փոխանցումատուփերի պատմությունը։ Ներքին այրման շարժիչների դարաշրջանում վարորդներն ընտրություն էին կատարում մեխանիկական և հիդրոտրանսֆորմատորային ավանդական ավտոմատ փոխանցումատուփերի միջև, որոնք դանդաղ և ոչ միշտ հստակ փոխարկումների պատճառով ստացել էին «slush box» մականունը՝ բառացիորեն «հեղուկ շիլայով տուփ»:

Մեխանիկական փոխանցումատուփը պարզապես տեխնիկական սարք չէր, այլ մեքենայի բնավորության մաս։ Կարևոր էին փոխանցման լծակի ճշգրտությունը, ջանքը, փոխարկման արագությունն ու սահունությունը, ընթացքի երկարությունը։ Շատ վարորդների համար հենց այս զգացողություններն էին որոշում մեքենայի հետ փոխգործակցության որակը։

Այնուհետև 1980-նների վերջին Ferrari-ն առաջինը կիսաավտոմատ փոխանցումատուփը դուրս բերեց Ֆորմուլա-1, և տեխնոլոգիան արագորեն դարձավ ցանկալի ճանապարհային մեքենաների համար։ 1996 թվականին BMW-ն ներկայացրեց SMG-ն՝ սեկվենտալ մեքենայացված փոխանցումատուփը E36 սերնդի M3-ի վրա, իսկ մեկ տարի անց Ferrari-ն տեղադրեց F1 համակարգը F355-ի վրա։ Alfa Romeo-ն շատ չանցած առաջարկեց նմանատիպ տրանսմիսիա Selespeed-ը։

Նման տուփերը ավտոմատացված կառավարմամբ և մեկ կցորդիչով մեխանիկական փոխանցումատուփեր էին։ Փոխարկման ժամանակ ոլորող մոմենտի հոսքը ընդհատվում էր, իսկ փոխանցման արագությունը սահմանափակվում էր ատամնանիվների սինխրոնիզացման անհրաժեշտությամբ։ Մրցարշավային սեկվենտալ տուփերում հնարավոր էր հրաժարվել սինխրոնիզատորներից, ինչը թույլ էր տալիս փոխարկվել միլիվայրկյանների ընթացքում, բայց ուղեկցվում էր մեծ աղմուկով և արագ մաշվածությամբ։

Հաջորդ փուլը դարձան երկու կցորդիչով պրեսելեկտիվ տուփերը: Hot Shift հայեցակարգը դեռևս 1980 թվականին մշակել էր բրիտանական Automotive Products-ը, իսկ Porsche-ն սկսեց ավտոսպորտում PDK օգտագործել 1980-նների կեսերին։ Ավելի ուշ նմանատիպ տրանսմիսիաները ստացան DSG, PDK և այլ անվանումներ։

Դրանց աշխատանքի սկզբունքը համեմատաբար պարզ է. մինչ մեքենան շարժվում է մեկ փոխանցումով, հաջորդն արդեն նախապես միացված է: Փոխարկման ժամանակ մեկ կցորդիչը բացվում է, իսկ երկրորդը՝ փակվում, ուստի ոլորող մոմենտի փոխանցումը գործնականում չի ընդհատվում:

Թվում էր, թե հենց այդպես է գտնվել մեքենայի արագացման կատարելագործված միջոցը: Բայց իրական տեխնոլոգիական բեկում բերեց էլեկտրաշարժիչը. այնակազմ էլեկտրաշարժիչը ունակ է փոխանցել ոլորող մոմենտը գործնականում անընդհատ՝ առանց ընդհանրապես փոխանցումները փոխելու անհրաժեշտության։

Եվ այստեղ առաջանում է պարադոքս։ Այն, ինչից ավտոմոբիլային տեխնիկան ձգտում էր ազատվել տասնամյակներ շարունակ, այժմ վերադառնում է էլեկտրոմոբիլներ՝ արդեն թվային տեսքով։ Արհեստական փոխանցումներն անհրաժեշտ չեն էլեկտրաշարժիչին տեխնիկական տեսանկյունից։ Դրանք անհրաժեշտ են վարորդին։

Հնարավոր է, որ քարշուժի կարճատև անկումները, շարժիչի ձայնը և փոխանցումների փոխարկման զգացողությունը ուղեղին տալիս են այն, ինչ պակասում է էլեկտրոմոբիլի բուռն, բայց գործնականում անխափան արագացմանը: Ստացվում է, որ ապագայի մեքենան կարող է գիտակցաբար նմանակել անցյալի տեխնիկայի թերությունները՝ պարզապես այն պատճառով, որ առանց դրանց վարելը կարող է ավելի քիչ հետաքրքիր թվալ:


Լրահոս

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Նեղոսի տակ 2600 տարվա հնության կառույց են հայտնաբերել

Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին

Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը

Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան

Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան

Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը

4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել

Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը

Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր

Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում

Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան

Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է

Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին

Նավթային աղտոտման առավել բարձր մակարդակ է գրանցվում Կարմիր, Սև և Միջերկրական ծովերում

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա

Հուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտը

Բագան. հազարավոր տաճարների հովիտը