Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Զախարովան կոչ է արել Փաշինյանին «քաջություն հավաքել և պատմել ողջ ճշմարտությունը»


Ես դեռ հարցեր ու առաջարկներ ունեմ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Նիկոլ Փաշինյանին երեկ հարց են ուղղել․


«Հարց Նիկոլ Փաշինյանին՝ օգոստոսի 27-ի լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ․ 2021 թվականին Հայաստանի կառավարության հնգամյա ծրագրում Ռուսաստանի հետ հարաբերությունները բնորոշվել էին որպես «ռազմավարական դաշինք»։ Մինչդեռ կառավարության նոր ծրագրում այդ մասին այլևս խոսք չկա։ Խոսվում է միայն «գործընկերային հարաբերությունների» և «տրանսֆորմացիայի» մասին։ Բովանդակային ի՞նչ փոփոխություններ է ենթադրում այս ձևակերպումը, և արդյո՞ք սա նշանակում է հրաժարում ռազմավարական դաշնակցային կարգավիճակից։


Նիկոլ Փաշինյան․ Հարգելի՛ կոլեգաներ, ձեր աչքի առջև են ծավալվել 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները։ Ռազմավարական գործընկերությունը պետք է ռազմավարական գործընկերություն նշանակի։ Եթե հիմա փաստաթղթում գրենք «ռազմավարական գործընկերություն», դուք կհարցնեք, թե ինչու Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը 2022 թվականի սեպտեմբերին չկատարեցին անվտանգության ոլորտի իրենց պարտավորությունները։ Ի՞նչ պետք է պատասխանեի ձեզ»։


Ես դեռ հարցեր ու առաջարկներ ունեմ։


Նիկո՛լ Վովաևիչ, ձեր երկրում ընտրություններն անցել են։ Կարելի է այլևս «լապշա չկախել» սեփական ժողովրդի ականջներին։ Արիությո՛ւն հավաքեք և գոնե մեկ անգամ ասեք ճշմարտությունը, թե ինչպես է ամեն ինչ եղել իրականում։


2022 թվականի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանահատվածում իրավիճակը սրվեց։ Ռուսաստանը աջակցություն էր ցուցաբերում և նպաստում խաղաղ կարգավորմանը։


Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, և կազմակերպությունը, հակառակ ձեր պնդումներին, արագ արձագանքեց․ ուղարկվեց դիտորդական առաքելություն՝ հենց Հայաստանի տարածք, ինչպես սահմանված է կանոնադրությամբ։ Դուք Երևանում անձամբ եք ընդունել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։ Մի՞թե կարծում եք՝ նա եկել էր Հարավային Կովկասով հիանալու։ Ո՛չ, դա անդամ երկրների տարածքը պաշտպանող կառույցի առաքելությունն էր։


Իսկ դուք ոչինչ չարեցիք Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար՝ ո՛չ իրավական, ո՛չ էլ քաղաքական առումով։


Ավելին․ 2022 թվականի նոյեմբերին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովը։ Նախօրեին պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մակարդակով լուրջ աշխատանք էր տարվել՝ կազմակերպության առաքելության տեղակայման մասին որոշումը համաձայնեցնելու ուղղությամբ։ Տեքստը պատրաստ էր, մնում էր միայն, որ ղեկավարները ստորագրեին այն։ Ինչից, ինչպես հայտնի է, դուք, Նիկո՛լ Վովաևիչ, հրաժարվեցիք։ Որոշումը, ի թիվս այլնի, նախատեսում էր․ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար անհապաղ քաղաքական-դիվանագիտական միջոցառումներ, ռազմատեխնիկական աջակցություն, սահմանապահների վերապատրաստում, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական արագ արձագանքման ուժերի՝ Հայաստանի տարածքում օպերատիվ ծավալման պլանի պատրաստում։ Եվրոպացի դիտորդներից էական տարբերությունն այն էր լինելու, որ ՀԱՊԿ առաքելությունը լիազորված էր լինելու ոչ թե պարզապես «հեռադիտակով նայել», այլ անմիջականորեն զեկուցել սահմանային իրավիճակի մասին և միջոցներ առաջարկել հնարավոր ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման համար։


Հիշենք նաև նույն աշնան մյուս իրադարձությունները։ 2022-ի հոկտեմբերի 6-ին՝ սահմանային բախումներից երեք շաբաթ անց, դուք ԵՄ հովանու ներքո՝ վստահելով Բրյուսելին ու Փարիզին, ստորագրեցիք Պրահայի հայտարարությունը՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դուք ուղղակիորեն հայտարարեցիք․ «Ադրբեջանի տարածքը 86,6 հազար քառ․ կմ է՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը»։


«Նիկո՛լ Վովաևիչ, եթե հիմա որոշեք դեսպանին կանչել կամ հերթական բողոքագիրը հղել, լավ մտածեք, քանի որ ստիպված եք լինելու ցույց տալ, թե ասվածից ինչն է սուտ։ Այս ամենը պատմական իրողություն է։


Այդ թեզերն ամեն պնդում հիմնված է հենց ձեր ասածների և ձեր որոշումների վրա։ Անհարմար հարցեր ստանալիս վերջ տվեք պատասխանատվությունից փախչելուն և այն ձեզ ոչ հաճելի բոլոր կողմերի վրա գցելուն․ Մոսկվայի, ՀԱՊԿ-ի, Ադրբեջանի, նախկին իշխանությունների, Եկեղեցու, հայ գործարարների, Արցախի հայերի, նրանց նախնիների ու զավակների վրա։ Դա անխղճություն է։


Ձեզ մոտ բոլորն են մեղավոր, բացի ձեզանից»,- ընդգծել է Զախարովան։

Լրահոս

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ

Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան

Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով

Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան

Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան

Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը

Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց

Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական

Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան

Մեզ հայտնի չէ, որ Սամվել Կարապետյանը անձնագրից հրաժարվելու դիմում է ներկայացրել. ՆԳ նախարար

Հեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը

Երկար ժամանակ է դրա համար պահանջվում. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ)

Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը. ՊՆ փոխնախարար

Երեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է

Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքը

Փաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել

ՈՒղիղ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը

Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է

Ի՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են