Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Նոա»-ի մեծ հաշվարկը կարող է ձախողվել․ ով է լինելու ՀՖՖ նոր նախագահը



Հայկական ֆուտբոլում ՀՖՖ–«Նոա» հակամարտությունը շարունակում է խորանալ և հասել է նոր՝ շատ ավելի լուրջ փուլի։ Եթե մինչ այս կողմերի տարաձայնությունները հիմնականում հրապարակային հայտարարությունների, կանոնակարգերի և լեգեոներների սահմանափակման շուրջ վեճերի մակարդակում էին, ապա այժմ հարցը տեղափոխվել է նաև դատարան։

Մեր տեղեկություններով՝ «Նոան» արդեն դիմել է դատարան՝ վիճարկելով ՀՖՖ-ի կողմից սահմանված լեգեոներների սահմանափակման կարգավորումները։ Խոսքը, մասնավորապես, 15 լեգեոներների սահմանափակման մասին է։ Ավելին՝ «Նոան» փորձել է այս գործընթացում ներգրավել նաև այլ ակումբների։ Սկզբնական փուլում մի քանի ակումբներ համաձայնել են միանալ նախաձեռնությանը, սակայն դատարան դիմելու պահին նրանք հետ են վերցրել իրենց ստորագրությունները։ՀՖՖ-ն «Նոայի»՝ դատարան դիմելու վերաբերյալ մեր հարցերին չի պատասխանել, բայց մեր տեղեկություններով, ֆեդերացիան պատրաստվում է իրավական հակաքայլի և կարող է ներկայացնել հակընդդեմ հայց։

Այս պատմության մեջ ամենակարևորն այն է, որ կողմերի հակասությունը միայն այն հարցի շուրջ չէ, թե քանի լեգեոներ կարող է ունենալ հայկական ակումբը։ ՀՖՖ-ի տրամաբանությունը տարիներ շարունակ եղել է այն, որ Հայաստանի առաջնությունում հայ ֆուտբոլիստները պետք է ունենան բավարար խաղաժամանակ, որպեսզի հետագայում պատրաստ լինեն ազգային և երիտասարդական հավաքականներում հանդես գալուն։ «Նոայի» դիրքորոշումը, սակայն, ակնհայտորեն հակասում է այս մոտեցմանը։ՀՖՖ-ում կարծում են, որ «Նոան» դեմ է հայ ֆուտբոլիստների խաղալուն, դեմ է նրան, որ հայ ֆուտբոլիստները խաղաժամանակ ստանան։ «Նոան», իր հերթին, կարծում է, որ ՀՖՖ-ում խանգարում են իրեն՝ ակումբի բիզնես մոդելն առաջ տանել, խաղացողներ գնել, որակյալ լեգեոներներ պատրաստել ու վաճառել այլ ակումբների։ Հաջորդ նախագահը․«Նոան» թեկնածու չունի՞.ՀՖՖ–«Նոա» հակամարտության խորացման ֆոնին առանձնահատուկ հետաքրքրություն է ստանում նաև ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունը։ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու նոր ընտրություններում։ Թվում էր՝ սա պետք է թուլացնի նրա դիրքերը և հնարավորություն տա տարբեր խմբերի արագորեն առաջ մղել սեփական թեկնածուներին, սակայն իրավիճակն այնքան էլ պարզ չէ։

Ֆուտբոլային շրջանակներում վաղուց գաղտնիք չէ, որ «Նոային» ցանկալի է ունենալ իր համար ընդունելի թեկնածու ՀՖՖ նախագահի պաշտոնում։Այդ համատեքստում երկար ժամանակ շրջանառվում էր ակումբի սիրելի Սիսակ Գաբրիելյանի անունը, բայց Գաբրիելյանը հրաժարվել է առաջադրվելու մտադրությունից։ Հետաքրքիր է, որ հայկական մյուս ակումբներն այս թեմայով ակտիվ քննարկումներ չեն ծավալում, սակայն, ըստ մեր տեղեկությունների, դեմ են «Նոայի» թեկնածուին։ Եվ այստեղ «Նոայի» համար առաջանում է բավական լուրջ խնդիր․ այս պահին ակումբը այլ՝ հստակ ձևավորված և իրեն լիարժեք ընդունելի թեկնածու չունի։Այսինքն՝ եթե «Նոան» իսկապես ցանկանում է ազդեցություն ունենալ ՀՖՖ-ի ղեկավարության ձևավորման վրա, ապա ժամանակը նրա օգտին չի աշխատում։ Նախընտրելի թեկնածուն չկա, իսկ ընտրությունները մոտենում են։ Բայց քաղաքականության և ֆուտբոլի այս խառնուրդում դատարկ տեղ երկար չի մնում։Վերջին շրջանում որպես հնարավոր թեկնածու ավելի ակտիվորեն սկսում է շրջանառվել Ռուբեն Նազարեթյանի անունը։ Նազարեթյանի շուրջ ամենահետաքրքիր դետալը, սակայն, միայն նրա ֆուտբոլային կենսագրությունը չէ։ Ֆուտբոլային և քաղաքական շրջանակներում վաղուց խոսվում է նրա և վարչապետ Նիկոլ Փաշինյանի շատ ջերմ, նույնիսկ ընտանեկան մակարդակի մտերմության մասին։

Այդ հանգամանքը նրան անմիջապես դարձնում է ոչ միայն ֆուտբոլային, այլև քաղաքական առումով հետաքրքիր թեկնածու։ Ամեն դեպքում, Նազարեթյանն, այս պահին, հստակ պատասխան չունի նախագահի թեկնածու լինելու հարցում։ Ավելին՝ նա այս պահին չունի աջակցություն ֆուտբոլով զբաղվող իշխանական օղակներին։ Սակայն այստեղ ևս ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։ Մեկ այլ անուն, որն ակտիվորեն շրջանառվում է, Մխիթար Հայրապետյանն է։Եվ նրա պարագայում նույնպես կա մի կարևոր գործոն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահությունը նրա նկատմամբ։ Հայրապետյանը քաղաքական համակարգում արդեն երկար ճանապարհ անցած մարդ է, իսկ նրա անունը ՀՖՖ նախագահի պաշտոնի հնարավոր թեկնածուների շարքում հայտնվելը ցույց է տալիս, որ ապագա ընտրությունը կարող է դուրս գալ զուտ ֆուտբոլային շրջանակից։Այսպիսով, մի կողմից՝ Նազարեթյան, մյուս կողմից՝ Հայրապետյան, իսկ երրորդ կողմում՝ «Նոայի» համար այս պահին հստակ թեկնածուի բացակայություն։ Ու հենց այստեղ պատմությունը սկսում է ավելի հետաքրքիր դառնալ։ Առաջին հայացքից գործող նախագահի հայտարարությունը, թե ինքը չի առաջադրվելու, պետք է նշանակեր նրա ազդեցության նվազում, բայց իրականում իրավիճակն այլ է։Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ-ն ղեկավարելու տարիներին ստեղծել է ոչ միայն ֆուտբոլային, այլև միջազգային կապերի բավական լայն ցանց։

2025 թվականին նա ընտրվել է ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ, իսկ 2026-ին Հայաստան-Վրաստան համատեղ հայտը հաղթել է 2029 թ ՖԻՖԱ-ի Մ-20 աշխարհի առաջնության անցկացման իրավունքը։ Վերջին հանգամանքը հատկապես կարևոր է․ Հայաստանի համար սա պատմական նշանակության իրադարձություն է։ Բայց կա ևս մեկ կապ, որի մասին ֆուտբոլային և քաղաքական շրջանակներում շատ է խոսվում՝ Մելիքբեկյան–Փաշինյան կապը, որը միշտ եղել է բավականին ջերմ։ Արմեն Մելիքբեկյանի՝ «չեմ առաջդրվելու» հայտարարությունը դեռևս ոչինչ չի նշանակում։ Չնայած նրա մերձավորները շարունակում են փաստել, որ նա ցանկություն չունի մնալու ՀՖՖ նախագահի պաշտոնում։

Ամեն դեպքում, եթե երկրի ղեկավարն ասի, որ նա պետք է մնա, ապա Մելիքբեկյանը կմնա ու կշարունակի կառվարել։ Եվս մեկ փաստ, որն այս ամենն էլի ավելի հետաքրքիր է դարձնում։ Եթե Արմեն Մելիքբեկյանը չառաջադրվի, նա հստակ ազդեցություն է ունենալու ՀՖՖ նախագահի հաջորդ թեկնածուի հարցում, նրա կարծիքը միանշանակ կարևոր է լինելու։ Անկախ բոլոր խոսակցություններից, փաստերից, մեկ բան պարզ է՝ Նիկոլ Փաշինյանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել՝ ով կարող է լինել ՀՖՖ հաջորդ նախագահն։ 


Լրահոս

Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան
«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)
4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը
Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը
Կրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կարևոր
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել
Սամվել Ալեքսանյանի մուտքը ՌԴ արգելել են. Պոդոլյակի եղբոր զոհվելը և Ռիների նախագահական հայտը (տեսանյութ)
Թրամփի ընտրական հարվածը, Ռուսաստանի շուրջ եվրոպական պառակտումն ու նոր լարվածությունը (տեսանյութ)
Դավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա տղամարդը էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
31-ամյա տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը. նա ձերբակալվել է
Կարևոր
Կենսաթոշակները 2027թ. հունվարի 1-ից 1,000 դրամով չեն բարձրանա․ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Կարևոր
Զեղծարարության փորձերը կրկին ակտիվացել են․ ՆԳՆ-ն զգուշացում է տարածել
«Ձեզ վրա դժոխք կթափեն». Իրանն ԱՄՆ-ին 48 ժամ է տվել
Ոչ մի հիմնավորում չկա սահմանադրական ռեֆորմի համար

Լրացուցիչ նորություններ

...

Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը

Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց

Լա լիգա. «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին՝ հավասարվելով առաջատարին`«Բարսելոնա»-ին

Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները

Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում

Ավարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ)

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին

Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում

Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն

Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան

Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր

Աննկարագրելի է՝ դու և ընկերդ դառնում եք Աշխարհի առաջնության չեմպիոն և մեդալակիր, երազանքը կատարվեց

«Փյունիկը» և «Ուրարտուն» դուրս են եկել Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ

Մեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին