Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. 

Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հիմնած «Համահայկական ճակատ» շարժման և անհետ կորածների, բռնի առևանգվածների ու գերիների ընտանիքների անունից կառավարությանն է հանձնվել նամակ Նիկոլ Փաշինյանի անունով։

Սակայն որևէ առարկայական պատասխան չի ստացվել, և նամակը վերահասցեագրվել է ԱԳՆ-ին և ԱԱԾին, որոնք, ըստ ՀՃՇ-ի, մատնված են անգործության, և որևէ հասցեական գործունեություն չեն ծավալում այդ խնդրի լուծման ուղղությամբ, որի ամենամեծ ապացույցը արդյունքների բացակայությունն է: 

Եվ ահա, «Համահայկական ճակատ» շարժումը, բավարարված չլինելով ինչպես կառավարության, այնպես էլ նրա առանձին ստորաբաժանումների գործունեությունից, կրկին Նիկոլ Փաշինյանին է հասցեագրել մի քանի պահանջներ, որոնք նա, որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավար, պարտավոր է իրականացնել՝ պաշտպանելու իր իսկ գործունեության հետևանքով գերության և պատանդառության մեջ գտնվող անձանց օրինական իրավունքնեորի պաշտպանության համար:

Իսկ ի՞նչ հարցադրումներ ու պահանջներ են առաջ քաշվում: Նախ՝ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ և հրապարակային քայլեր չի ձեռնարկում միջազգային հարթակներում՝ գերիների, անհետ կորածների, բռնի առևանգվածների հարցը բարձրացնելու և նրանց վերադարձի հարցը լուծելու ուղղությամբ: 

Երկրորդ՝ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական բանակցություններ չի վարում Ադրբեջանի իշխանությունների հետ գերիների, անհետ կորածների, բռնի առևանգվածների հարցը լուծելու համար:

«Այն բացատրությունը, թե այդ բանակցությունները վարվում են գաղտնիության պայմաններում, և դրանց ընթացքը հրապարակման ենթակա չէ, կարող է համոզիչ լինել, եթե դրանք արդյունք ունենային, մինչդեռ հիմա արդեն պարզ է, որ դա հարցը քնեցնելու պարզագույն հնարք է»,-կարծում է շարժումը:

ՀՃՇ-ն նաև հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը վերաբերվում Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին և բռնի առևանգվածներին. «Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ անձամբ դուք և ձեր իշխանությունը ոչ միայն շահագրգռված չեք այդ անձանց ազատ արձակման հարցում, այլ ընդհակառակը, ի դեմս նրանց, տեսնում եք հնարավոր քաղաքական մրցակիցների և նույնիսկ հակառակորդների, ովքեր կարող են ազատության պայմաններում բացահայտել ձեր իշխանության հակազգային դիմագիծը:

Որոշ հիմնավոր կասկածները փարատելու համար գուցե ասեք, թե 2023 թվականի դեկտեմբերի 13-ից հետո կոնկրետ ի՞նչ եք արել գերիներին վերադարձնելու համար»: 

Հարց է բարձրացվում նաև, թե ՄԱԿ գագաթաժողովների ժամանակ և ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպումներում արդյո՞ք քննարկվել են գերիների, անհետ կորածների, բռնի առևանգվածների հարցը, Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կառույցների հետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել՝ օգտագործելու նրանց միջնորդական հնարավորությունները վերոնշյալ խնդիրների լուծման համար, միջազգային դատարաններում ի՞նչ հայցեր են ներկայացվել գերիների, անհետ կորածների, բռնի առևանգվածների վերաբերյալ, վերջապես՝ ո՞ր միջազգային կառույցներին են դիմելու՝ լրացուցիչ աջակցության համար: 

Լրահոս

Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել
Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը
ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի
Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները
Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ
Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը
«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր
Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է
«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան
Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ
FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով
Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով
«Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին
«Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը
Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ
Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին