Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վարչապետի պաշտոն զբաղեցնողը պետք է անձամբ մեկնի Բաքու և հնարավոր կդարձնի բոլոր գերեվարվածների վերադարձը․ Բագրատ Սրբազան

Նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովը (COP 29), որին մասնակցելու պաշտոնական հրավեր է ուղարկվել նաև Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողին: Բաքու մեկնել-չմեկնելու հարցի առնչությամբ տարբեր պաշտոնյաների հակասական մեկնաբանությունները, ի թիվս այլնի, վկայում են, որ առ այսօր չկա վերջնական որոշում միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ:

COP 29-ին Հայաստանի մասնակցության առնչությամբ հարկ եմ համարում ամրագրել.

I - Սրբազան պայքարի, շարժման համակիրների վերաբերմունքն ու դիրքորոշումը Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի վերաբերյալ մնում է անփոփոխ՝ կապված թե՛ վերջինիս լեգիտիմության, թե՛ ներքին ու արտաքին քաղաքականության լիակատար ձախողման հետ:

II- Միաժամանակ, եթե վարչապետի աթոռը զբաղեցնողն ինքն իրեն համարում է Հայաստանի վարչապետ, ապա COP 29-ին մասնակցության հետ կապված շատ հստակ և իրական արդյունքին միտված որոշում պետք է լինի և վերջինից բխող այնպիսի կոնկրետ քայլեր, ինչպիսիք են՝

Ա) վարչապետի պաշտոն զբաղեցնողը պետք է անձամբ մեկնի Բաքու և, կիրառելով (կամ նախապես կիրառած լինելով) Ադրբեջանի նախագահի հետ երկկողմ բանակցելու իր սիրելի ձևաչափը, հասնի այնպիսի արդյունքի, որը հնարավոր կդարձնի բոլոր գերեվարված, պահվող, պատանդառված մեր հայրենակիցների անհապաղ վերադարձը հայրենիք: Կրկնում ենք՝ բոլորի, առանց որևէ բացառության,

Բ) վարչապետի պաշտոն զբաղեցնողը COP 29-ի միջոցառման շրջանակներում հնչեցվելիք իր պաշտոնական խոսքում պիտի ամրագրի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի փաստը՝ պահանջելով ՀՀ տարածքային ամբողջականության անհապաղ վերականգնումը,

Գ) վարչապետի պաշտոն զբաղեցնողը COP 29-ի միջոցառման շրջանակներում հնչեցվելիք իր պաշտոնական խոսքով պիտի հստակ գնահատական տա 2023թ-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածի առնչությամբ՝ որպես էթնիկ զտում և բռնի տեղահանում,

Դ) վարչապետի պաշտոն զբաղեցնողն իր ելույթով պիտի ամրագրի, որ Արցախյան հիմնախնդիրը փակված չէ, և Արցախի մեր հայրենակիցների՝ միջազգային երաշխիքների ներքո անվտանգ և արժանապատիվ վերադարձն օրակարգային թիվ մեկ կետն է Հարավային Կովկասում կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման համատեքստում:

Ներկայացված կետերը չարտացոլող ու չապահովող որևէ քայլ, գործողություն և/կամ իրադարձությունների ընթացք չի կարող դիտվել որպես արդյունք, ավելին՝ նման պարագայում գործ կունենանք սեփական հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու և Ադրբեջանի շահերը սպասարկելու շարքային քայլի հետ:


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
08.11.2024

Լրահոս

Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին
Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայան
Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը
Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը
Լեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններին
Կարևոր
Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ
ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ
«Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»
Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են

Լրացուցիչ նորություններ

...

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)

Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)

Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում

Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)

Էրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ)

Չաղ Ռուստամը կրկին կալանավորվել է

«Արմոդերմ»․ հայկական նորարարություն՝ միջազգային բժշկական հարթակում

Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»

Երկրաշարժ՝ Հայաստանում

86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը

Գյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա Ջուր

84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվել

Ժողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն Այվազյան

Փոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին Արցախից

COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է