Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին

«Հրապարակ»-ը գրում է.Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, թիմից չի կարողացել թաքցնել պաշտոնական Մոսկվայի՝ իրենց իշխանության նկատմամբ այլեւս խիստ անհանդուրժողական վերաբերմունքը եւ այն վտանգավոր զարգացումները, որ առաջիկա ամիսներին սպասվում է իրենց՝ ռուսական սանկցիաների տեսքով։

Թերեւս սրանով են պայմանավորված իշխող թիմում տագնապային տրամադրությունները, առնվազն ռուսամետ կամ չեզոք պատգամավորական շարքերում, որոնք մասնավոր զրույցներում սկսել են քննադատել Փաշինյանի անհեռատես քայլերը եւ այդ խոսակցությունները վարում են իշխող ֆրակցիայի արեւմտամետ կոչվող հատվածում, որոնց քավորությամբ սորոսական ՀԿ-ները Փաշինյանին պարտադրեցին ԵՄ-ին անդամակցության մեռելածին, չգործող օրենքի նախագիծն ընդունել, որը խորհրդարանական մեծամասնությունն ընդունեց անցած տարի։Այս նախագիծը թեպետ դեկլարատիվ է եւ գործողություններ չի նախատեսում, սակայն լցրել է Ռուսաստանի համբերության բաժակը եւ ընկալվեց որպես մարտահրավեր` ուղղված իրենց, եւ որպես հստակ ապացույց, որ ՀՀ իշխանությունները հակառուսական քաղաքականություն են իրականացնում:

Իսկ ընթացքը սկսվել էր դեռեւս տխրահռչակ Հռոմի ստատուտից, որը եւս ոչինչ չտվեց Հայաստանին, բացի Ռուսաստանի հետ հակասությունների սրումից։Այս անհեռատես գործողությունների արդյունքում էլ Հայաստանը հասել է մի կետի, որը կարող է հանգեցնել տնտեսական կոլապսի: Մեր երկրից ներմուծվող ապրանքների ծավալների սահմանափակումներն ընդամենը ծաղիկներն են։

Նախորդիվ գրել էինք, որ Ռուսաստանն առաջիկայում ավելի է սրելու իրավիճակը, ուժեղացնելու պատժամիջոցները, ՔՊ-ում սարսափով են խոսում շուրջ 500 հազար հայ խոպանչիների Հայաստան «դեպորտ» անելու հեռանկարի մասին: ՔՊ-ն դիվանագիտական խողովակներով եւ Փաշինյանի մերձավոր շրջապատից տեղեկացել է, որ տնտեսական սանկցիաներից հետո գալու է միգրանտների հերթը: Փաշինյանին պատժելու համար ուզում են վտարել բոլոր այն հայերին, որոնք անլեգալ կարգավիճակ ունեն ՌԴ-ում: ՔՊ-ականները հասկանում են, որ այդ ժամանակ իրենց բանը բուրդ է լինելու, եւ դա կարող է անգամ սոցիալական բունտի հանգեցնել։Խոսվում է նաեւ օդային տարածքը փակելու, դեպի Հայաստան թռիչքները սահմանափակելու եւ այլնի մասին։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը երեկ անոնսեց այդ ամենը։ «ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեն կանցկացնի մինչեւ դեկտեմբեր»,- ТАСС գործակալությանն ասել էր նա։ «Ակնհայտ է, որ եթե մինչեւ դեկտեմբեր հանրաքվե անցկացնելու կոչին Երեւանում ականջալուր չլինեն, ԵԱՏՄ առաջնորդները հաշվի կառնեն այդ փաստը՝ հետագա համատեղ քայլերը հստակեցնելու ժամանակ»,- նշել էր Ռուսաստանի փոխարտգործնախարարը։Գալուզինի խոսքով՝ Հայաստանի հարցին նախագահները վերադառնալու են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ դեկտեմբերին կայանալիք նիստում։ «Այդ նիստին է, որ պետությունների ղեկավարներին զեկույց կներկայացվի՝ նվիրված 2014 թվականի մայիսի 29-ին կնքված պայմանագրին Հայաստանի մասնակցության դադարեցման հնարավոր հետեւանքների մասին»,- նշել է Գալուզինը։

Ռուսաստանցի դիվանագետը նաեւ նշել է, թե ինչպես պետք է ձեւակերպված լինի հնարավոր հանրաքվեի դրվող հարցը։ «Դա չպետք է աբստրակտ-տեսական ձեւակերպում լինի (ցանկանո՞ւմ եք անդամակցել ԵՄ-ին, թե՞ ոչ), այլ հստակ եւ գործնական՝ «պատրա՞ստ եք արդյոք հրաժարվել ԵԱՏՄ անդամակցությունից` հանուն ԵՄ-ին անդամակցելու ոչ այնքան ակնհայտ հեռանկարի,- նշել է Գալուզինը՝ հավելելով։- Հարցի նման ձեւակերպումն ամենաազնիվը կլինի թե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, թե՛ ԵԱՏՄ մյուս անդամների հանդեպ»։

Խնդիրն այն է, սակայն, որ, ինչպես նշեցինք, Հայաստանը ոչ միայն ԵՄ անդամության հայտ չի ներկայացրել, այլեւ չի պատրաստվում մոտ ապագայում նման բան անել, քանի որ ԵՄ-ից ուղիղ տեքստով ասել են, որ մեզ չեն սպասում Արեմուտքում։Օգոստոսի 7-ին թե՛ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, թե՛ նիստից հետո ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում Փաշինյանը եւս խոսել էր այս մասին, որ Հայաստանում ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվեի անցկացումը կլինի բովանդակազուրկ.

«Դա կնշանակի, որ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի քաղաքացիներն ընտրություն կատարեն երկու այլընտրանքի միջեւ, որոնցից մեկը գոյություն չունի։ Դա անհարգալից կլինի մեր ժողովրդի նկատմամբ եւ գործնականում՝ ոչ լեգիտիմ»։Ինչեւէ, Գալուզինը նաեւ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին նախատեսված գագաթնաժողովում:«Կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ սահմանափակող միջոցների հնարավոր կիրառման վերաբերյալ ցանկացած որոշում ամբողջությամբ ընկնում է Հավաքական անվտանգության խորհրդի (որը ներառում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին) իրավասությունների մեջ, որն իրավունք ունի նման որոշումներ կայացնել կազմակերպության կանոնադրության դրույթների հիման վրա»,- ասել է Գալուզինը՝ նշելով, որ «խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում, նոյեմբերի 11-ին»։

Որ իշխող թիմում արշալույսները խաղաղ չեն, երեկ պարզ դարձավ նաեւ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանի ելույթից։ Նա շտապեց հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս կհայտարարի, որ Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ անդամ, ինչն ամրագրվելու է նաեւ կառավարության ծրագրում, բայց ՀԱՊԿ-ին վերադարձ չկա։

Իսկ ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է, որը պետք է բարեխղճորեն կատարեն բոլոր կողմերը։ Գալուզինը նշել է, որ կազմակերպության աշխատանքներին Երեւանի չմասնակցելը եւ ՀԱՊԿ բյուջեի վերաբերյալ տարեկան որոշումները չստորագրելը չեն դադարեցնում կազմակերպության գործունեության ֆինանսավորմանն ուղղված ազգային ներդրումը ժամանակին փոխանցելու Հայաստանի պարտավորությունը։ Այսինքն, Հայաստանի` անդամավճար չվճարելն օրինական չէ: «Ցանկացած միջազգային կազմակերպություն ունի այս իրավիճակի համար ընթացակարգեր, ինչպես նշված է իր հիմնադիր փաստաթղթերում։ ՀԱՊԿ-ը բացառություն չէ»։

Հիշեցնենք․ Երեւանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները եւ չի վճարում իր հասանելիք անդամավճարը։ 2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլեւ քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երեւանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, եւ հայկական կողմը դադարեց մուծել նաեւ անդամավճարը։ 


Լրահոս

Մեզ հայտնի չէ, որ Սամվել Կարապետյանը անձնագրից հրաժարվելու դիմում է ներկայացրել. ՆԳ նախարար
Հեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը
Ես հիմա չունեմ այդ ժամանակը. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին
Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը. ՊՆ փոխնախարար
Երեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է
Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքը
Փաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել
ՈՒղիղ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը
Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է
Ի՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են
ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 9 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը
Նարեկ Կարապետյանի տունը Էրմիտա՞ժ է, որ հարկերով չեք հասցնում խուզարկել․ Մանուկյան
Թոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`Երևանում
ՆԳՆ-ի բյուջեն 40 տոկոսով ավելացել է․ ո՞ւր են գնացել այդ գումարները. Խաչատրյան
ՆԳՆ-ի 2027 թվականի բյուջեն կկազմի 144 մլրդ դրամ՝ 40%-ով ավելի, քան 2026-ին. նախարար
Թրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում
«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով

Արտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնել

ՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ Կարապետյան

Հուե. Վիետնամի կայսերական քաղաքը

Ո՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամ

Ուկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապ

Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»

Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»

Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուները դատի են տալիս ԲԴԽ-ին․ «Ժողովուրդ»

Փաշինյանին մտահոգել է համայնքապետերի վերարտադրությունը․ «Ժողովուրդ»

Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»