Երկուշաբթի օրը Կոլումբիայի արևմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 224-ի, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Երկրաշարժի հետևանքով մի քանի քաղաքներում շենքեր են ավերվել։ Որոշ մարդիկ հայտնվել են փլատակների տակ արգելափակված։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,4։ Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել մոտ 107 կիլոմետր խորության վրա՝ երկրի խաղաղօվկիանոսյան ափին գտնվող Չոկո դեպարտամենտի Սան-Խոսե-դել-Պալմար քաղաքի շրջանում։ Երկրաշարժը զգացվել է նաև Կոլումբիայի խոշոր քաղաքներում։
Տարերային աղետը դարձել է երկրի նոր վարչակազմի առաջին խոշոր ճգնաժամը․ երկրաշարժը տեղի է ունեցել Աբելարդո դե լա Էսպրիելյայի՝ նախագահի պաշտոնում ստանձնելուց ընդամենը մի քանի օր անց։








