Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գիտնականները հայտնաբերել են սունկ, որը տարբեր երկրների մարդկանց մոտ առաջացնում է միանման հալյուցինացիաներ



Միջազգային հետազոտողների խումբը պարզել է, որ հազվադեպ հալյուցինացիաները, որոնց ժամանակ մարդիկ տեսնում են «փոքրիկ մարդուկների», առաջացնում է նույն տեսակի սունկը՝ Lanmaoa asiatica-ն։ Ընդ որում, գիտնականները դրա մեջ չեն հայտնաբերել հայտնի հոգեներգործող նյութերից և ոչ մեկը, ինչը վկայում է նախկինում անհայտ հալյուցինածին միացության գոյության մասին։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Mycologia ամսագրում։

Տասնամյակներ շարունակ Չինաստանի, Ֆիլիպինների և Պապուա Նոր Գվինեայի հեռավոր շրջանների բնակիչները միմյանցից անկախ պատմել են վայրի սունկ ուտելուց հետո առաջացած անսովոր տեսիլքների մասին։ Մարդիկ նկարագրել են գրեթե միանման հալյուցինացիաներ՝ փոքրիկ մարդուկներ, որոնք շարժվում էին և փոխազդում շրջակա աշխարհի հետ։ Այս պատմությունների՝ «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպի հերոսների հետ ունեցած նմանության պատճառով երևույթը ստացել է լիլիպուտական հալյուցինացիաներ անվանումը։

Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, որ նման պատմությունները կարող էին լինել մշակութային ավանդույթների հետևանք, այլ ոչ թե հենց սնկի ազդեցության արդյունք։ Սակայն ԴՆԹ վերլուծությունը ցույց է տվել, որ Չինաստանում և Ֆիլիպիններում միանման ախտանիշներ առաջացրած սնկերը պատկանում են նույն տեսակին՝ Lanmaoa asiatica-ին։

Հետազոտողները նաև պարզել են, որ սունկը չի պարունակում ոչ պսիլոցիբին, ոչ էլ այլ հայտնի հոգեներգործող նյութեր։ Նրանց կարծիքով՝ անսովոր ազդեցությունն առաջացնում է գիտությանը դեռևս անհայտ միացություն, որը դեռ պետք է պարզել և ուսումնասիրել։

Աշխատության հեղինակները կարծում են, որ հայտնագործությունը կարող է օգնել ոչ միայն բացատրել հազվադեպ հալյուցինացիաների ծագումը, այլև ընդլայնել գիտելիքներն ուղեղի աշխատանքի, ընկալման մեխանիզմների և գիտակցության բնույթի մասին։ Բացի այդ, նոր նյութի ուսումնասիրությունը պոտենցիալ առումով կարող է օգտակար լինել նյարդաբանական հիվանդությունների հետազոտությունների համար։


Լրահոս

Պայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում
Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է
Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել
Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր
5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ)
Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․
TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ)
Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին
ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ)
Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ)
Հայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին
Կարևոր
Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին
Ֆրանսիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան ուղևորություններից
Սմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացել
ՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա (տեսանյութ)
Ադրբեջանում մահացած են գտել ԱՄՆ բանակում ծառայած զինծառայողի
Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ
Ծեծկռտուք՝ գիշերային ակումբում․ տղամարդը բռնել է պարուհու մազերից, շշերով հարվածել են գլխին (տեսանյութ)
Ծառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը քանդեցին․ Դատախազությունը ապամոնտաժել է ապօրինի կառույցը
Լիտվան 16 միլիոն եվրո է հատկացրել ապաստարանների արդիականացման համար

Լրացուցիչ նորություններ

...

«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը

Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը

Արևը, Լուսինը և մարդկային զոհերը․ գիտնականը բացահայտել է հին օրացույցի սարսափելի գաղտնիքը (տեսանյութ)

Հազարավոր տարիներ մարդկանց կողքին. գիտնականները բացահայտել են թասմանյան սատանաների հարևանության և անհետացման անսովոր պատմությունը

Ոչ միայն գրքեր․ գիտնականները բացահայտել են կյանքի վրա գրադարանների ունեցած անսպասելի ազդեցությունը

Արծաթ Գերմանիայից, Շվեդիայից և իսլամական աշխարհից. Ֆինլանդիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձարանը

Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով

Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները

Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը

«Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն

Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը

Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ

Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում

Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա

Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան

Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել

Խորհրդավոր աստվածուհի «Տիրուհին». իսպանական քարանձավում գտել են հին կանացի պաշտամունքի հետքեր՝ հռոմեական արձանագրությունների ռեկորդային քանակով

Որ քաղաքներն են ավելի հարմար ծնողների համար, իսկ որոնք՝ միայնակների. գիտնականները նկատելի տարբերություններ են հայտնաբերել

Տպավորիչ կադրեր, զոհեր և անձնական կապեր․ գիտնականները պարզել են, թե ինչն է համաշխարհային ԶԼՄ-ներին գրավում աղետների մեջ

Ինը թիթեռից մինչև հազարները․ ինչպես անհետացումից փրկեցին ամենահազվագյուտ տեսակներից մեկը (տեսանյութ)