Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Գալիբաֆը ԱՄՆ-ին մեղադրել է «դիվանագիտական ներկայացում» կազմակերպելու մեջ։
Նա իր հրապարակման մեջ քննադատել է Վաշինգտոնի գործողությունները՝ նշելով, որ մի կողմից խոսվում է հնարավոր հարձակման մասին, իսկ մյուս կողմից՝ բանակցությունների ցանկության։
««Պատրաստվում է լայնածավալ հարձակում… Ոչ, նրանք ցանկանում են բանակցել»։ Սա փակ շրջանի դիվանագիտական ներկայացում է»,- գրել է Գալիբաֆը։
Նրա խոսքով՝ սպառնալիքների, չկատարված խոստումների և կեղծ լուրերի օգտագործումը որպես ճնշման միջոց ձախողված ռազմավարություն է։
Իրանի խորհրդարանի խոսնակը կոչ է արել «ճանաչել փաստերը և կատարել ստանձնած պարտավորությունները»՝ նշելով, որ Թեհրանին «նոր ներկայացումներ պետք չեն»։








