Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վարչապետի պաշտոն զբաղեցնողն իր ելույթով պիտի ամրագրի, որ Արցախյան հիմնախնդիրը փակված չէ. Բագրատ Սրբազան


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Բաքվում կայանալիք COP 29-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ․

«Նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովը (COP 29), որին մասնակցելու պաշտոնական հրավեր է ուղարկվել նաև Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողին: 

Բաքու մեկնել-չմեկնելու հարցի առնչությամբ տարբեր պաշտոնյաների հակասական մեկնաբանությունները, ի թիվս այլնի, վկայում են, որ առ այսօր չկա վերջնական որոշում միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ:
COP 29-ին Հայաստանի մասնակցության առնչությամբ հարկ եմ համարում ամրագրել.

I - Սրբազան պայքարի, շարժման համակիրների վերաբերմունքն ու դիրքորոշումը Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի վերաբերյալ մնում է անփոփոխ՝ կապված թե՛ վերջինիս լեգիտիմության, թե՛ ներքին ու արտաքին քաղաքականության լիակատար ձախողման հետ:

II - Միաժամանակ, եթե վարչապետի աթոռը զբաղեցնողն ինքն իրեն համարում է Հայաստանի վարչապետ, ապա COP 29-ին մասնակցության հետ կապված շատ հստակ և իրական արդյունքին միտված որոշում պետք է լինի և վերջինից բխող այնպիսի կոնկրետ քայլեր, ինչպիսիք են՝

Ա) վարչապետի պաշտոն զբաղեցնողը պետք է անձամբ մեկնի Բաքու և, կիրառելով (կամ նախապես կիրառած լինելով) Ադրբեջանի նախագահի հետ երկկողմ բանակցելու իր սիրելի ձևաչափը, հասնի այնպիսի արդյունքի, որը հնարավոր կդարձնի բոլոր գերեվարված, պահվող, պատանդառված մեր հայրենակիցների անհապաղ վերադարձը հայրենիք:

Կրկնում ենք՝ բոլորի, առանց որևէ բացառության,

 Բ) վարչապետի պաշտոն զբաղեցնողը COP 29-ի միջոցառման շրջանակներում հնչեցվելիք իր պաշտոնական խոսքում պիտի ամրագրի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի փաստը՝ պահանջելով ՀՀ տարածքային ամբողջականության անհապաղ վերականգնումը,

Գ) վարչապետի պաշտոն զբաղեցնողը COP 29-ի միջոցառման շրջանակներում հնչեցվելիք իր պաշտոնական խոսքով պիտի հստակ գնահատական տա 2023թ-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածի առնչությամբ՝ որպես էթնիկ զտում և բռնի տեղահանում,

Դ) վարչապետի պաշտոն զբաղեցնողն իր ելույթով պիտի ամրագրի, որ Արցախյան հիմնախնդիրը փակված չէ, և Արցախի մեր հայրենակիցների՝ միջազգային երաշխիքների ներքո անվտանգ և արժանապատիվ վերադարձն օրակարգային թիվ մեկ կետն է Հարավային Կովկասում կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման համատեքստում:

 Ներկայացված կետերը չարտացոլող ու չապահովող որևէ քայլ, գործողություն և/կամ իրադարձությունների ընթացք չի կարող դիտվել որպես արդյունք, ավելին՝ նման պարագայում գործ կունենանք սեփական հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու և Ադրբեջանի շահերը սպասարկելու շարքային քայլի հետ»:

Լրահոս

Մոդի. BRICS-ը կարիք ունի հավակնոտ օրակարգի հաջորդ 20 տարիների համար
Կարևոր
«Հրճվում էին հայաթափված Շուշիում․ իսկ հետո հերթը Մեղրի՞ն է»․ Արմեն Այվազյան
Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ
Փաշինյանը Տիգրանաշենի համար էսկալացիա՞ է պատրաստում
Նոր նույնականացման քարտերը՝ 5 տարով․ իշխանությունը կրճատում է գործողության ժամկետը
Իրանը նոր աշխարհաքաղաքական մակարդակում է. Թեհրանը փաստացի տիրապետում է Հորմուզին և Բաբ էլ-Մանդեբին. իրանագետ
Սիրիան պահանջել է Լիբանանից արտահանձնել Ասադի ձերբակալված ազգականին
Սի Ծինփինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու BRICS գագաթնաժողովին
Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»
«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ
«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվում
Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»
«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում
Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
«Հրապարակ»․ Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել
Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»
Հայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. Բադալյան
22-ամյա կինը դարձել է ֆուտբոլային ակումբի ղեկավար
Կարևոր
Պարոն Կարապետյան, «ՔՊ-ն հեռանալու է»-ն մի բան է, ՔՊ-ին հեռացնելը` լրիվ այլ բան. Վահե Մակարյանը՝ Նարեկ Կարապետյանին
Կարևոր
Պատանդառվածների, գերիների ազատության հարցը պետք է լինի ՀՀ պետական օրակարգի առաջնահերթություններից մեկը․ Դանիելյան

Լրացուցիչ նորություններ

...

Դոլարն ու եվրոն մի փոքր թանկացել են

ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք՝ ընդհանուր 977 տոննա քաշով

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի տարանցիկ բեռների նոր խմբաքանակ

Brent տեսակի նավթի գինը մնացել է կայուն՝ մեկ բարելի դիմաց $95,5 մակարդակում

Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով

Brent նավթի գինը բարձրացել է՝ մեկ բարելը մինչև 91,46 դոլար

Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ կուղարկվի ցորենի նոր խմբաքանակ

Շաքարի բորսայական գինը հասել է առավելագույնին 2025 թվականի ապրիլից ի վեր

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն նույնքան թանկացել է

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 27-ին

Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 24-ի դրությամբ

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 21-ին

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 20-ին

Շաքարավազի համաշխարհային գները հասել են 2025 թվականի մայիսից ի վեր առավելագույն մակարդակին

1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

Հայաստանը գրեթե դադարել է վրացական ձմերուկ գնել․ 638 տոննայից՝ ընդամենը 5,4 տոննա