Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը չի ընդունել Գազայի առաջարկված համաձայնագրի նախագիծը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը կարծում է, որ հնարավոր է հասնել ՀԱՄԱՍ-ի զինաթափմանը և Գազայի ապառազմականացմանը։
«Նրանք մեզ ուղարկել են համաձայնագրի նախագիծ, բայց մենք դրա հետ համաձայն չենք եղել։ Սա մեր նախագիծը չէ։ Մենք ուղարկել ենք մեր դիտարկումները»,– ասել է Նեթանյահուն։
Նա նշել է, որ Իսրայելը իր առաջարկություններն ուղարկել է դեռևս մինչև այս հարցի շուրջ հանրային քննարկումների սկսվելը։
Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելը շարունակում է պաշտպանել իր շահերը՝ իր դիրքորոշումը համարելով միաժամանակ «խոհեմ և վճռական»։








