Սպիտակ տան մոտ հունիսի 14-ին անցկացված UFC Freedom 250 մրցաշարը կազմակերպիչների համար 30 մլն դոլարի վնաս է պատճառել։
UFC-ի սեփականատեր TKO Group Holdings ընկերությունը ներդրողներին հայտնել է, որ մրցաշարի անցկացման առանձնահատկությունների պատճառով ընկերության շահութաբերությունը զգալիորեն նվազել է։
TKO-ի ֆինանսական տնօրեն Էնդրյու Շլայմերը նշել է, որ կազմակերպությունը սովորականից ավելի շատ է ծախսեր արել, մրցաշարը կազմակերպելու համար:
Վնասները փորձել են փակել գործընկերային համաձայնագրերի միջոցով։
Նրա խոսքով՝ մրցաշարի ազդեցությունը, վնասները զգացվել է ինչպես UFC-ի, այնպես էլ ընկերության ընդհանուր ֆինանսական ցուցանիշների վրա։








