Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Վաղը 9-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստն է նախատեսված: Եվ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Ամենայն հայոց կաթողիկոսը չի մասնակցելու նորակազմ խորհրդարանի նիստին: Հարկավ, Սահմանադրությամբ նման որոշակի պահանջ չկա, միայն նշված է, որ Կաթողիկոսն ու նախագահը կարող են մասնակցել նիստին: Սակայն, նախ՝ բացի գրված օրենքներից, կան նաև չգրված օրենքներ: Կա ձևավորված քաղաքական մշակույթ և ավանդույթ: Հասկանալի է, իհարկե, որ դրանք բոլորը Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի համար դատարկ հնչյուններ են: Իրենք չունեն «կարմիր գծեր», առավել ևս, երբ հարցը վերաբերում է ազգային բովանդակություն ունեցող ավանդույթներին: Եկեղեցին, կարծես, սպասում է, որ հրավեր լինի՝ ԱԺ նիստին մասնակցելու: Գոնե ֆորմալ առումով այդպես է: Բայց ակնհայտ է, որ հրավեր, բնականաբար, չի լինելու:


Մյուս կողմից՝ Եկեղեցու դեմ պատերազմող «մեծամասնություն» ունեցող խորհրդարանում ելույթ ունենալը, կարծում ենք, Հայ առաքելական եկեղեցու հովվապետի համար պետք է որ վիրավորական դիտվեր: Ինչևէ, Կաթողիկոսն ու Եկեղեցին ոչինչ չեն կորցնի, եթե Վեհափառը ներկա չլինի այդ ԱԺ նիստին: Կորցնողը մենք բոլորս ենք լինելու՝ ավանդույթների խախտման, ազգայինի ոտնահարման, մի խոսքով՝ խայտառակության առումով: Իսկ եթե ճիշտ դուրս գան այն խոսակցությունները, որ իշխանությունները նախատեսում են կարգալույծ հոգևորականներից մեկնումեկին հրավիրել ԱԺ, ապա դա կլինի հերթական խայտառակությունն ու ապօրինի գործողությունը: Թեպետ, դա հազիվ թե զարմանալի համարվի:


Այո, խայտառակություն, բայց ոչ զարմանալի: Քանի որ շատ ավելի ամոթալի ու խայտառակ փաստեր են արձանագրվել: Ու դեռ արձանագրվելու են: Մասնավորապես, ինչպես հայտնի է, Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ մեղադրանքով «գործն» ուղարկվել է դատարան, առաջին դատական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին: Հասկանում եք, չէ՞, ի մեծ երջանկություն և ի փափագ Ադրբեջանի և Թուրքիայի, Հայաստանի իշխանությունները քրեական վարույթ են նախաձեռնել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ: Հենց միայն այս ձևակերպումն անջնջելի ամոթ և խայտառակություն է: Խարան: Ու ոչ միայն նրանց վրա, որ նախաձեռնել են նման «վարույթ», ոչ միայն նրանց վրա, որ հանդգնել են ձեռք բարձրացնել ազգային ինքնության հենասյուներից մեկի վրա, այլև դա խարան ու ամոթ է մեր բոլորիս վրա՝ որպես հասարակություն, որպես պետություն, ըստ որում՝ որպես առաջինը քրիստոնեությունը պետական կրոն հռչակած երկիր:


Եվ ուրեմն, գործող քպական իշխանությունը քրեական հետապնդում է նախաձեռնել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսիսյանի ու վեց եպիսկոպոսների (արքեպիսկոպոսների) դեմ: Այդ «գործն» ինքնին անընկալելի մի բան է, քանի որ, ըստ էության, կոպիտ ու խայտառակ միջամտություն է իրականացվում Հայ առաքելական եկեղեցու ներքին ինքնավարությանը, դարերով ամրագրված ներեկեղեցական հարաբերություններին ու կանոններին: Աշխարհիկ դատարանը որոշել է, որ… կարող է դատարանի որոշմամբ թեմակալ առաջնորդ «նշանակել»:


Բայց դա քիչ է համարվել և դեռ մի բան էլ Ամենայն հայոց կաթողիկոսին, ինչպես հանգամանորեն բացատրել է ճանաչված փաստաբան Արա Զոհրաբյանը, մեղադրում են այն արարքի համար, որ նա, որպես Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, իբր, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Էդգար Հովհաննիսյանի) որոշման կատարմանը: Ըստ փաստաբանի ներկայացրածի, այդպիսի խոչընդոտում է համարվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Վոլոդիայի Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ընդունված տնօրինությունը:


«Միջազգային և ներպետական օրենսդրությամբ Հայ Առաքեալական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն ունեցող պետության մեջ իշխանությունը մեղադրյալի կարգավիճակ է շնորհել Հայոց Հայրապետին՝ եկեղեցական գործառույթ իրականացնելու համար»,-ընդգծում է Արա Զոհրաբյանը: Ու հազիվ թե կարելի է նրանից ավելի զուսպ և դիպուկ ձևակերպել: Բայց հարցը Գարգեգին Երկրորդի անձը չէ: Այդ խնդիրը կա, բայց Փաշինյանի գլխավորած իշխանության առանցքային թիրախը հենց Հայ առաքելական եկեղեցին է, որպես ազգային, հոգևոր, աշխարհով մեկ սփռված ու հայության մեջ մեծ հեղինակություն ունեցող կառույց, ազգային անկյունաքարային ինստիտուտ: Սա է գլխավոր հարցը:


Ավելի ստույգ, իշխանության հետապնդած նպատակը Հայ առաքելական եկեղեցին կազմաքանդելն է, ոչնչացնելը, բովանդակախեղելը (առնվազն): Ավելին, այն, որ Փաշինյանի բուն թիրախը Եկեղեցին է, չափազանց դյուրին հիմնավորվում է նույն այդ քպական իշխանության քայլերով ու գործողություններով: Դրանց պարզ, նկարագրական թվարկումն իսկ բավարար է՝ համոզվելու համար. եպիսկոպոսների դիվանագիտական անձնագրերի չեղարկումը (2018 թ.), Ամենայն հայոց կաթողիկոսին ուղեկցող պետական ոստիկանական պահպանության դադարեցումը (2020 թ.), «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը հանրակրթական առանձին ուսումնական ծրագրից (2020 թ.), քրեակատարողական հիմնարկներում Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր ծառայության դադարեցումը (2024 թ.), զինված ուժերում եկեղեցու ինստիտուցիոնալ ներկայության էական սահմանափակումները և ՀԱԵ-ն բանակից հեռացնելը (2024–2025 թթ.), պատարագների խմբագրման փորձերը (2025–2026 թթ.), Ամենայն հայոց կաթողիկոսին փոխելու և նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հրապարակային քաղաքական նախաձեռնությունների մեկնարկը (2025– 2026 թթ.), Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումները (2026 թ.):


Ըստ որում, դեռ չենք խոսում անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաստիճան հոգևորականության հասցեին զազրախոսական, փողոցային արտահայտությունների, ՀԱԵ բարձրաստիճան բազմաթիվ հոգևորականների կալանավորելու, մեղադրանքներ ներկայացնելու, ռեպրեսիաների ենթարկելու մասին: Չենք խոսում քպական իշխանությունների կողմից Եկեղեցու հասցեին այլ անընդունելի դրսևորումների մասին: …


Փաշինյանն առաջինը չէ, իհարկե, որ ցանկանում է կործանել Հայ առաքելական եկեղեցին: Էլի փորձողներ են եղել 1700 տարվա ընթացքում: Ակնհայտ փաստն այն է, որ Հայ առաքելական եկեղեցին կա:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Ուկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում
BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)
Վթար է․ գազ չի լինելու
Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ
Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա»
Կարևոր
Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը
Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն
Ռուսաստանի ութ տարածաշրջաններում միգրանտներին կարգելեն տաքսի վարել
Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ նստել ու շախմատի հետ կապված հարցեր քննարկել․Բագրատյան (տեսանյութ)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան (տեսանյութ)
Ձագերիդ անընդհատ տալով՝ չես հագեցնի հրեշին. զիջումներից հետո նոր պահանջներ են լինելու․ Մանվելյան
«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)
4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը
Փաշինյան երազածն է «ոչ»-ի շտաբը, որ ասի՝թալանը, տեսե՜ք, ժողովուրդ, տարա՜ն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Հունգարիայում ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը
Կրակովում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կարևոր
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում