Արարատի մարզում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի շրջանակում իրավապահները ձերբակալել են վթարին մասնակից երկու ավտոմեքենաների վարորդներին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին՝ ժամը 19:56-ին, ահազանգ է ստացվել Այգավան բնակավայրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի և բռնկված հրդեհի մասին։
Քննությունը շարունակվում է, պարզվում են վթարի բոլոր հանգամանքները։








