Բժիշկ Ռոբին Վիգեն Օհաննեսյանն ընտրվել է Հեռաբժշկության և էլեկտրոնային առողջապահության միջազգային ընկերության (ISfTeH) ղեկավար խորհրդի անդամ։
ISfTeH-ը համաշխարհային կազմակերպություն է, որը միավորում է թվային առողջապահության ոլորտի մասնագետների, հաստատությունների և կազմակերպությունների շուրջ 100 երկրից։
Այս ընտրությամբ Հայաստանը ներկայացված կլինի միջազգային այն փորձագետների շարքում, որոնք մասնակցում են հեռաբժշկության և թվային առողջապահության ապագայի ձևավորմանը։








