Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին փուլը և դուրս եկել 1/8 եզրափակիչ։
Էլինա Ավանեսյանը (WTA վարկանիշ՝ 208-րդ) երկու սեթում հաղթել է հոլանդուհի Արանկա Ռուսին (WTA 187)՝ 6:2, 6:1 հաշվով։ Հաջորդ փուլում նրա մրցակիցը կլինի ղազախ Յուլիա Պուտինցևան (WTA 79)։
Ալինա Չարաևան (WTA 117) երեք սեթում առավելության է հասել իսպանուհի Սառա Սորրիբես-Տորմոյի (WTA 212) նկատմամբ՝ 3:6, 7:5, 6:1 հաշվով։ 1/8 եզրափակչում նա կմրցի ավստրիացի Սինյա Կրաուսի (WTA 80) հետ։








