Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունն այս պահին շարունակվում է, բայց առաջիկայում խնդիրներ կարող են առաջանալ։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Ինչպես հայտնի է, արձանի շինարարությունն իրականացվում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և միջոցներով, իսկ գործարանը, որը մատակարարում էր անհրաժեշտ քարերը, հիմա կապարակնքված է։
«Ինչ-որ պահի խնդիրներ առաջանալու են այն իմաստով, որ կոնկրետ երեսպատման սալիկների մատակարարումը իրականացվում է «Մուլտի սթոուն» ընկերությունը, որի գործունեությունը նույնպես այս պահին դադարեցված է։ Այդ ընկերությունը ևս կապարակնքված է, և քարի հումքի խնդիրները ազդեցություն ունենալու են շինարարության ընթացքի վրա։ Թեև այո՛, այս պահին շինարարությունն ընթացքի մեջ է»,- ասել է Տոնոյանը։








