Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Պողպատի արվեստը». վերջին Hyundai Elantra-ն ունի նորագույն դիզայն և ժամանակակից տեխնոլոգիաներ


Hyundai ընկերությունը ներկայացրել է Elantra սեդանի նոր սերունդը, որը Հարավային Կորեայի ներքին շուկայում կվաճառվի Avante անվամբ։ Ավտոմեքենան ձեռք է բերել ամբողջությամբ վերամշակված դիզայն՝ կատարված Art of Steel («Պողպատի արվեստը») նոր կորպորատիվ ոճով, որի առանձնահատկությունն են թափքի սուր գծերն ու արտահայտիչ երկրաչափական ձևերը, գրել է Autocar-ը։


Նոր Elantra-ն մի փոքր ավելի մեծ է դարձել իր նախորդից։ Անիվների բազան ավելացել է 30 միլիմետրով, ինչի շնորհիվ սեդանը փոքր-ինչ մեծ է իր մրցակից Skoda Octavia-ից։ Ավտոմեքենան նաև լայնացել է 30 միլիմետրոով, հատուկ ուշադրություն է դարձվել սրահի տարածքի մեծացմանը։


Ինտերիերը ստեղծված է հարմարավետության շեշտադրմամբ։ Առջևի վահանակն ու դռների քարտերը կարծես «պարուրում» են վարորդին և ուղևորին, իսկ կարգավորվող LED լուսավորությունը թույլ է տալիս փոխել սրահի մթնոլորտը։


Ինչպես վերջերս ներկայացված Ioniq 3 հեչբեկի դեպքում, թվային գործիքակալի վահանակը տեղադրված է առջևի վահանակի վերին հատվածում, որպեսզի վարորդը կարողանա կարդալ տեղեկատվությունը՝ չշեղվելով ճանապարհից։


Կենտրոնական տեղը զբաղեցնում է 12,9 կամ 14,6 դյույմանոց մուլտիմեդիա էկրանը։ Այն աշխատում է Pleos նոր օպերացիոն համակարգով, որը թույլ է տալիս նավիգացիոն և երաժշտական հավելվածներ տեղադրել անմիջապես ավտոմեքենայի մուլտիմեդիա համակարգում՝ առանց սմարթֆոնի էկրանի հայելային արտապատկերման անհրաժեշտության։ Էկրանի տակ պահպանվել է կլիմատ-կոնտրոլի ֆիզիկական կոճակների և կարգավորիչների առանձին բլոկը։


Հարավկորեական շուկայում մոդելը կառաջարկվի երկու ուժային համակարգով՝ 2,0 լիտրանոց բենզինային չորս մխոցանի շարժիչով, որն ունի 147 ձիաուժ, և 1,6 լիտրանոց հիբրիդային համակարգով, որը զարգացնում է 155 ձիաուժ։


Հիբրիդային տարբերակն ունի նոր խելացի ռեկուպերատիվ արգելակման համակարգ, որը վերլուծում է առջևի ճանապարհը և ավտոմատ կերպով կարգավորում ռեկուպերացիայի ինտենսիվությունը՝ օգնելով ավելի արդյունավետ լիցքավորել մարտկոցը։


Մյուս առանձնահատկություններից մեկը Stay Mode ռեժիմն է, որը թույլ է տալիս կայանման ընթացքում օգտագործել քարշիչ մարտկոցի էներգիան՝ կլիմատ-կոնտրոլի և մուլտիմեդիա համակարգի սնուցման համար, էլեկտրական մեքենաների նմանությամբ։

Նոր Elantra-ի վաճառքը Հարավային Կորեայում կսկսվի արդեն առաջիկա շաբաթներին։ Hyundai-ն դեռ չի հաստատել՝ արդյոք մոդելը կհայտնվի Եվրոպայի և Մեծ Բրիտանիայի շուկաներում։ Նախորդ սերունդը պաշտոնապես այնտեղ չէր վաճառվում, թեև փորձարկումներ էր անցնում։ Autocar-ի տեղեկություններով՝ ընկերությունը դեռ չի բացառում նոր մոդելը եվրոպական շուկա դուրս բերելու հնարավորությունը։

Բաց է մնում նաև Elantra N սպորտային տարբերակի թողարկման և դրա հնարավոր հայտնվելու հարցը Եվրոպայում։

Լրահոս

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ
Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան
Լա լիգա. «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին՝ հավասարվելով առաջատարին`«Բարսելոնա»-ին
Կարևոր
Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբ
Կարևոր
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
Իրանում մահապատժի են ենթարկել անկարգությունների ժամանակ հարձակումների գործով դատապարտված երեք մարդու
Կրակովում ոստիկանությունը կրակ է բացել դանակով զինված տղամարդու ուղղությամբ՝ զանգվածային հրաձգությունից 12 ժամ անց
CNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը
Կարևոր
Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)
Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին
Խոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է
Կոլումբիայում ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել
Փրկարարները քարը հեռացրել են Հրազդան կիրճի ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինայի համար 15 մլրդ դոլարի օգնություն են պատրաստում և ցանկանում են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Կարևոր
The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում
Գազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցել (տեսանյութ)
Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդ
Հյուսիսային Կարոլինայում 76-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ հեծանվորդների․ մեկ մարդ զոհվել է, առնվազն 12-ը՝ տուժել
Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ
Ոստիկանությունը Կրակովում մասսայական uպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք մшրմին

Լրացուցիչ նորություններ

...

Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում. ամեն ինչ այլևս երբեք նույնը չի լինի

BMW-ն քրոսովերների այլընտրանք է պատրաստում․ էլեկտրական i3-ը կդառնա ունիվերսալ (տեսանյութ)

Նեղոսի տակ 2600 տարվա հնության կառույց են հայտնաբերել

Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին

Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր

Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը

Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան

Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան

Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը

4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել

Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը

Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր

Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում

Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան

Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է

Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին

Նավթային աղտոտման առավել բարձր մակարդակ է գրանցվում Կարմիր, Սև և Միջերկրական ծովերում

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա