Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


2018 թվականից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում ձևավորված քաղաքական դիսկուրսի առանցքային առանձնահատկություններից մեկն այն էր, որ գործող իշխանությունը սեփական լեգիտիմության հիմքում դրեց երկու հիմնարար թեզ։


Առաջինը վերաբերում էր այն պնդմանը, որ իրենց իշխանությունը ունի ժողովրդի աջակցությունը։ Երկրորդ առանցքային թեզը վերաբերում էր ընտրական գործընթացների որակական փոփոխությանը, ի մասնավորի՝ նրան, որ ընտրակեղծիքները բացառված են, վարչական ճնշումները վերացված են, իսկ քաղաքացիների կամարտահայտությունը պաշտպանված է ցանկացած միջամտությունից։


Այս երկու թեզերը երկար ժամանակ իշխանության քաղաքական ինքնաներկայացման հիմնական հենասյուներն էին և, ըստ էության, հանդիսանում էին այն գաղափարական հիմքը, որի վրա կառուցվում էր ամբողջ «հետհեղափոխական» քաղաքական համակարգը։


Սակայն քաղաքական գործընթացների զարգացման միտումները ցույց են տալիս, որ ժամանակի ընթացքում հենց այս երկու առանցքային թեզերն էլ հայտնվել են լրջագույն փորձության առաջ։


Ընտրական վերջին գործընթացների շուրջ ծավալված զարգացումները, ընտրությունների արդյունքների վիճարկումը, քաղաքական ուժերի կողմից հնչեցված մեղադրանքները, ինչպես նաև իրավական հարթությունում սկսված գործընթացները վկայում են, որ իշխանության կողմից տարիներ շարունակ ձևավորված քաղաքական նարատիվը պարզապես փլուզվում է։


Առաջին հերթին անհրաժեշտ է անդրադառնալ համաժողովրդական աջակցության մասին թեզին։ Իշխանության ներկայացուցիչները երկար ժամանակ շեշտում էին, որ իրենք ներկայացնում են ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքը և ունեն համազգային մանդատ։ Փաշինյանն անգամ իրենց գործողություններն արդարացնում էր ժողովրդի անունից, ինչքան էլ որ այդ քայլերը հակասեին ժողովրդավարության տառին և ոգուն։ Սակայն քաղաքական տեսության մեջ «համաժողովրդական իշխանություն» հասկացությունը ոչ միայն ընտրություններում հաղթանակի փաստն է ենթադրում, այլ նաև հանրային լայն կոնսենսուսի առկայություն։


Եթե իշխանությունը չի ստանում ընտրողների բացարձակ մեծամասնության աջակցությունը, ապա «համաժողովրդական» բնորոշման կիրառումն արդեն դառնում է, մեղմ ասած, վիճելի։ Հունիսի 7-ին կայացած ընտրություններում ՔՊ-ն չի ստացել ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների ավելի քան 50 տոկոսը, իսկ դա նշանակում է, որ պարզ մաթեմատիկական հաշվարկով ընտրողների մեծ մասը մերժել է գործող իշխանության քաղաքական օրակարգն ու քայլերը։


Այս պայմաններում իշխանության համար այլևս անլուրջ կլինի շարունակել խոսել այն մասին, թե իրենց օրակարգը ներկայացնում է ամբողջ ժողովրդի կամ նույնիսկ ժողովրդի մեծամասնության քաղաքական կամքը։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այնպիսի իրավիճակի, երբ իշխանությունը ընտրություններին մասնակցել է զգալի ինստիտուցիոնալ առավելություններով։ Քաղաքական գիտության մեջ ընդունված է, որ իշխանության համար բնականորեն գոյություն ունեն մի շարք առավելություններ՝ վարչական ռեսուրսի հասանելիություն, պետական կառավարման համակարգի վերահսկողություն, տեղեկատվական առավելություններ, արտաքին գործընկերների հետ ուղղակի հաղորդակցության հնարավորություն, ինչպես նաև պետական օրակարգի ձևավորման մենաշնորհ։


Իսկ Հայաստանի պարագայում ՀՀ իշխանությունները գործի էին դրել վարչական ռեսուրսների ողջ բազան, գործարկել իրավապահ համակարգի լծակները ընդդիմության ներկայացուցիչներին հետապնդելու և նրանց վարկաբեկելու նպատակով, առկա էր բացարձակ անհավասար մրցակցություն։


Մյուս կողմից էլ՝ իշխանությունն ուներ Արևմուտքի մեծ աջակցությունը, որն արտահայտվում էր նաև հրապարակային մակարդակով, անթաքույց, բացեիբաց։ Եթե նույնիսկ այս բոլոր հնարավորությունների պայմաններում իշխանությունը չի կարողանում ապահովել մեծամասնություն, ապա դա խոսում է հասարակության ներսում իշխող ուժի օրակարգի նկատմամբ վստահության էական նվազման և բուն քաղաքական ուժի «մաքուր» քվեների շատ փոքր թիվ կազմելու մասին։


Այս պարագայում դժվար է չհամաձայնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որ եթե նման ռեսուրսների տիրապետեր բացարձակ անհայտ մի գործիչ կամ քաղաքական ուժ, առավել ևս նրա օգտին ներգրավվեին արտաքին առաջնորդներ, ապա այդ ուժը պակաս քվե չէր ստանա, քան գործող իշխանությունն է ստացել։


Ինչ վերաբերում է ազատ, արդար և մրցակցային ընտրությունների հետ կապված թեզերին, ապա դա ևս քարուքանդ եղավ այս ընտրությունների ժամանակ։ Հատկանշական է, որ ընտրություններին մասնակցած մի շարք քաղաքական ուժեր կասկածի տակ են դրել այս ընտրությունների լեգիտիմությունը։


Ու սա այն պարագայում, երբ Փաշինյանը տարիներ առաջ հայտարարում էր, թե «ձեռքերս կկտրեմ, Հայաստանի քաղաքացու մի քվեաթերթիկի չեմ կպնի»։ Այն փաստը, որ յոթ քաղաքական ուժ դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները, ինքնին քաղաքական կարևոր ցուցիչ է։


Անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, արդեն իսկ առկա է մի իրավիճակ, երբ ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը լրջորեն կասկածի տակ է դրվել քաղաքական դաշտի զգալի հատվածի կողմից։


Ժողովրդավարական համակարգերում ընտրությունների լեգիտիմությունը պայմանավորված է ոչ միայն իրավական ընթացակարգերի պահպանմամբ, այլ նաև քաղաքական սուբյեկտների և հասարակության կողմից արդյունքների ընդունելիությամբ։ Եթե ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի զգալի մասը հայտարարում է, որ ընտրությունները չեն արտացոլել քաղաքացիների իրական կամքը, կամ որ առկա են եղել մանիպուլ յացիաներ, ապա սա վկայում է քաղաքական համակարգում վստահության ճգնաժամի առկայության մասին։


Ի վերջո, որևէ քաղաքական ուժ առանց քաղաքական հիմքերի սովորաբար չի դիմում երկրի բարձրագույն սահմանադրական ատյանին, քանի որ նման քայլը ենթադրում է ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական պատասխանատվություն։ Հատկապես զգայուն է այն հարցը, որ, ըստ քննադատների, ընտրական գործընթացների ընթացքում տեղի ունեցած որոշ մանիպուլ յացիաների հետևանքով խորհրդարանից դուրս է մնացել քաղաքական ուժ, որն իրականում հաղթահարել էր անցողիկ շեմը։


Եթե նույնիսկ ենթադրենք, որ խոսքը վերաբերում է շուրջ երեք հազար քվեի տարբերությանը, դա ինքնին նշանակում է շուրջ 60 հազար ձայնի զրոյացում, ավելին՝ մանդատների փաստացի յուրացում գործող իշխանության կողմից:


Ըստ այդմ, խնդիրը միայն թվաբանական չէ։ Խորհրդարանական ընտրակարգի առանձնահատկությունն այն է, որ համամասնական համակարգերում նույնիսկ համեմատաբար փոքր թվով ձայների փոփոխությունը կարող է էապես փոխել մանդատների բաշխումը։ Այսինքն, խոսքը ոչ միայն մի քանի հազար ձայնի մասին է, այլև խորհրդարանական ներկայացվածության, քաղաքական բազմակարծության և իշխանության ու ընդդիմության հարաբերակցության փոփոխության։


Եթե իրականում ընտրական մանիպուլ յացիայի հետևանքով քաղաքական ուժը զրկվել է խորհրդարան մտնելու հնարավորությունից, ապա սա արդեն ոչ թե առանձին ընտրախախտման, այլ քաղաքական ներկայացուցչության խաթարման խնդիր է։ Այդ պարագայում խոսքը վերաբերում է տասնյակ հազարավոր քաղաքացիների քաղաքական կամքի փաստացի անտեսմանը և խորհրդարանական համակարգի ներքին հավասարակշռության խախտմանը։


Իսկ եթե որևէ քաղաքական ուժի չներկայացվածության հետևանքով վերաբաշխվում են նաև մանդատները, ապա փոխվում է ամբողջ քաղաքական համակարգի կոնֆիգուրացիան, ինչը կարող է ազդեցություն ունենալ հետագա օրենսդրական և քաղաքական գործընթացների վրա։


Այս ամենը վկայում է «հետհեղափոխական» քաղաքական մոդելի խորքային ճգնաժամի մասին։ Եթե 2018 թվականին քաղաքական լեգիտիմության հիմնական աղբյուրը հեղափոխական մանդատն էր, ապա ժամանակի ընթացքում այդ մանդատը պետք է վերածվեր ինստիտուցիոնալ լեգիտիմության։


Իսկ ինստիտուցիոնալ լեգիտիմությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ընտրական համակարգի նկատմամբ առկա է համընդհանուր վստահություն, քաղաքական մրցակցությունը համարվում է արդար, իսկ պարտված կողմերը պատրաստ են ընդունել արդյունքները։


Այսօր, սակայն, ակնհայտ է, որ քաղաքական դաշտում նման կոնսենսուս գոյություն չունի։ Ընդհակառակը, ձևավորվում է մի իրավիճակ, երբ իշխանության գլխավոր քաղաքական թեզերը՝ համաժողովրդական աջակցությունը և ընտրությունների անբասիրությունը, ուղղակի փլուզվում են։


Արդյունքում քաղաքական համակարգը կանգնում է նոր իրողության ու ճգնաժամի առաջ, որտեղ իշխանությունը ստիպված է լինելու ոչ թե հղում կատարել 2018 թվականի իրադարձություններին կամ նախկին ձեռքբերումներին, այլ ապացուցել իր լեգիտիմությունը յուրաքանչյուր նոր քաղաքական գործընթացում։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան
Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից
ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը
Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան
Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն
Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին
Լոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքում
Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը
Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ
Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-ից
Փաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերը
Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան
Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը
Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ Պողոսյան
Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին
Եթե մենք վատ էինք կառավարում, թող պարզեն՝ իրենց օրոք ինչու է երկու խոշոր հրդեհ եղել․ Ղազինյան
Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունը
ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան
ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է

Լրացուցիչ նորություններ

...

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին

Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել

Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է

ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան

Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները

Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով