Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ապագայի նկատմամբ անվստահությունը՝ իշխանության նկատմամբ տոտալ դժգոհությունների ֆոնին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան պատերազմը և դրան հաջորդած ողբերգական իրադարձությունները հայաստանյան հասարակության շրջանում խոր հիասթափություն են առաջ բերել։

Ինչքան էլ փորձ է կատարվում մարդկանց համոզել, թե «ապագա կա», միևնույնն է, քաղաքացիներն իրենց պայծառ ապագայի սպասումներ չունեն։

Ավելին, մարդիկ շատ չարագուշակ սպասումներ ունեն՝ չնայած իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում քաղաքացիներին հանգստացնելու, թե համբերել է պետք, ամեն ինչ լավ է լինելու, շուտով խաղաղության պայմանագիր կկնքվի, ադրբեջանցիների ու թուրքերի հետ «առևտուր կսկսենք անել», այդ ամենի արդյունքում էլ Հայաստանի տնտեսությունը կսկսի շատ արագ զարգանալ, ու մարդիկ ավելի բարեկեցիկ կյանքով կսկսեն ապրել, Հայաստանի ինքնիշխանությունն էլ ավելի կամրապնդվի, քանի որ արտաքին խաղացողներն օգտագործել են Արցախյան հակամարտությունն ու «մեզ մեշոկի պես այս կողմ, իսկ հետո այն կողմ են շպրտել»։ 

Բայց ժամանակն անցնում է, և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակն ավելի բարդ ու ծանր է դառնում։

Այս պայմաններում երկրի ապագայի նկատմամբ թերահավատությունն ավելի խոր արմատներ է գցում, մարդկանց շրջանում մի կողմից՝ ապատիա է առաջանում, իսկ մյուս կողմից էլ՝ անվստահություն քաղաքականության և դժգոհություններ՝ ընդհանրապես իշխանությունների քայլերի նկատմամբ, քանի որ նրանք, բացի զիջումներ անելուց, ոչնչի ընդունակ չեն։ 

Ու այս պատկերն արտացոլվում է նաև սոցհարցումների պարագայում։ GALLUP International-ի կողմից անցկացված հարցումները ցույց են տվել, որ հարցվածների գրեթե 58 %-ը դժգոհ է ՀՀ վարչապետի գործունեությունից. ի մասնավորի, հարցվածների 41,5 %-ը «ընդհանրապես բացասական» է գնահատում վարչապետի գործունեությունը, իսկ 16,1 %-ը՝ «ավելի շուտ բացասական»։

Հավելենք, որ հարցին դժվարացել է պատասխանել 7,9 %-ը։ Սակայն այստեղ առավել մտահոգիչ է այն փաստը, որ այսքան փորձանքներ, ավերումներ, կորուստներ բերած իշխանության ղեկավարի գործունեությունը «լիովին դրական» է գնահատել 14,1 %-ը, «ավելի շուտ դրական»՝ 20,4 %-ը:

Այսինքն, ստացվում է, որ մեր հասարակության մեջ դեռ 34 %-ը այս ամբողջ արհավիրքը նորմալ է համարում:

Հարցումներն արտացոլում են, որ, ընդհանուր առմամբ, ՀՀ կառավարության գործունեությունը ևս բացասական գնահատանքի է արժանանում։ 

Դրա համար էլ «ավելի շուտ բացասական» է գնահատում հարցվածների 20,9 %-ը, «ընդհանրապես բացասական»՝ 35,4%-ը։

Այսինքն, կառավարության գործունեությունը բացասական է գնահատել 56,3 %-ը: Բացի այդ, հարցումները ցույց են տալիս հանրային անվստահությունը իշխանության ձեռնարկած քայլերի նկատմամբ։

Այդպես, հարցվածների 23,4 %-ը ավելի շուտ չի հավատում, իսկ 41,2 %-ը միանշանակ չի հավատում, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է մինչև տարեվերջ:

Կամ՝ հանրության 51,5%-ը ընդհանրապես բացասական է վերաբերվում այն փաստին, որ ՍԴ-ն Անկախության հռչակագրում Արցախի հիշատակումը իրավական ուժ չունեցող է համարում, իսկ 21,3 %-ը այդ մոտեցումը համարում է ավելի շուտ բացասական:

Այսինքն, ընդհանուր առմամբ, բացասական է գնահատել 72,8 %-ը, որն ինքնին տպավորիչ թիվ է: Փաշինյանի իշխանությունն անընդհատ հանրությանը համոզում է, որ պետք է գնալ զիջումների։

Իսկ այն հարցին, թե Հայաստանը պե՞տք է գնա զիջումների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու համար, հարցվածների 90 %-ը բացասական է պատասխանել՝ նշելով, որ մենք այլևս ոչինչ չունենք զիջելու:

Ընդունեք, որ սա ևս տպավորիչ թիվ է: Ընդ որում, դեռ պետք է հաշվի առնել, որ այս հարցումներն իրականացվել են արևմտյան կազմակերպության կողմից։

Ու ինչքան էլ Արևմուտքը փորձի փայփայել ՀՀ իշխանություններին, միևնույնն է՝ հնարավոր չի եղել թաքցնել հանրային տրամադրություններում առկա իրավիճակը։ 

Այսինքն, իրական տրամադրություններն այնքան բացասական են այս իշխանությունների նկատմամբ, որ նույնիսկ «Գելլափն» է ստիպված եղել բացասական «բալանս» ցույց տալ:

Իրականում հանրային դժգոհություններն իշխանությունների գործունեությունից իսկապես համատարած են, իսկ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, այդ թվում՝ արվող զիջումները, հանրային լեգիտիմություն չեն վայելում։

Ու պատահական չեն տեղեկությունները, որ առավել անկախ հարցումներն անհամեմատ տխուր պատկեր են տալիս իշխանությունների համար: 

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է
Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության
Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ)
Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն
Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ
Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ)
Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է
6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ Պետերբուրգում
Արգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ)
Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել է
40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է
Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ)
Իրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ
Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր
Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը
ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է
Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին

«Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին

«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է

«Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին

«Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը

«Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում

«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով

«Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա

«Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը»

«Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում

«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս

«Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը

ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ. Պայթյունից մահացած զինծառայողի գործով կան մի քանի վարկածներ

«Հրապարակ»․ Պաշտոնը «ժառանգություն է թողնելու»

«Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը

«Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին

«Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է

«Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին