Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՄԳՇ-ներում տպագրելը պետք է լինի ոչ թե մահակ հայագետի գլխին, այլ՝ խրախուսանք․ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու

«Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռուբինա Պետրոսյանը գրում է․


«Հայաստանի Հանրապետությունում գիտության, բարձրագույն կրթության և ակադեմիական համակարգի զարգացումը պետք է դիտարկվի որպես ազգային անվտանգության, մշակութային ինքնության և պետական կայունության ռազմավարական հիմնասյուն։ Պետության առաջնահերթություններից մեկը պետք է լինի գիտնականի և դասախոսի հասարակական կերպարի վերարժևորումը։ Գիտնականը պետք է ընկալվի ոչ միայն որպես մասնագիտական գործունեություն իրականացնող անձ, այլ որպես հանրային հեղինակություն, մտավոր առաջնորդ և ազգային արժեք ստեղծող գործիչ։


Հետևաբար, անհրաժեշտ է բացառել գիտնականի ակադեմիական ազատության սահմանափակման, ճնշման կամ լռեցման ցանկացած դրսևորում։ Գիտական և կրթական ոլորտներին վերաբերող հիմնարար որոշումները պետք է ընդունվեն մասնագիտական համայնքի լայն ներգրավմամբ և համաձայնությամբ, այլ ոչ թե քաղաքական կամքի թելադրանքով։ Ինչպես, օրինակ առանց գիտական համայնքի համաձայնության, Հայոց պատմությունը զուտ քաղաքական քմահաճույքի և թուրքական հայեցակարգերի ազդեցության արդյունքում դարձավ Հայաստանի պատմություն: Այդ համատեքստում կարևոր է նաև Հայաստանի դպրոցական դասագրքերի բովանդակության և որակի խորքային վերանայումը՝ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ իրականացվող մասնագիտական փորձաքննության միջոցով։


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դերը պետք է անհապաղ վերականգնվի որպես երկրի գիտական կյանքի համակարգող առանցքային կառույց։ Ակադեմիայի ենթակայությունից դուրս բերված գիտահետազոտական ինստիտուտները պետք է անհապաղ վերադարձնել միասնական ակադեմիական համակարգի ներքո՝ կանխելով դրանց մասնատման, փակման կամ տարբեր բուհական և վարչական կառուցակարգերի մեջ ներառման վտանգավոր միտումները։ Ակադեմիայի նախագահությունը, որն այսօր վերածվել է ինչ-որ անհասկանալի ու իներտ մի խորհրդակցական մարմնի, պետք է ստանա ակադեմիայի գիտական կյանքը տնօրենինելու նախկին լիազորությունները։ Աշխարհահռչակ գիտնականներ Հովսեփ Օրբելու, Վիկտոր Համբարձումյանի և այլոց ջանքերով հիմնադրված ու կայացած ակադեմիան եղել է Հայաստանի դեմքը, և անթույլատրելի է ինչ-որ մի խմբի քաղաքական քմահաճույքներով ու կասկածելի մոտեցումներով ավերել տասնամյակների ստեղծածը։ Միաժամանակ անհրաժեշտ է բարելավել գիտաշխատողների աշխատանքային պայմանները։


Գիտական արդյունավետությունը բարձրացնելու համար ինստիտուտներում պետք է աստիճանաբար հրաժարվել բազմամարդ աշխատասենյակների համակարգից՝ ապահովելով առավել կենտրոնացված և ստեղծագործական միջավայր։ Որոշ ինստիտուտների համար հնարավոր է ներդնել նաև հեռավար աշխատանքի ճկուն համակարգեր։ Կարևոր է նաև ընդլայնել գիտաշխատողների սոցիալական աջակցության ծրագրերը, մասնավորապես՝ հանգստի և առողջական վերականգնման սոցիալական փաթեթները։ Ակադեմիական հաստատությունները պետք է ունենան ոչ միայն գիտական, այլև հանրահռչակման և կառավարման ժամանակակից գործիքակազմ։ Այդ նպատակով ՀՀ ԳԱԱ համակարգում անհրաժեշտ է ձևավորել մասնագիտական մենեջմենթի և մարքեթինգի ստորաբաժանումներ, որոնք կզբաղվեն ակադեմիայի և առանձին ինստիտուտների միջազգային ճանաչելիության բարձրացմամբ։ Յուրաքանչյուր ինստիտուտ պետք է ունենա նաև իր գիտահանրամատչելի հանդեսը՝ հասարակության հետ կապն ամրապնդելու և գիտությունը հանրայնացնելու համար։ Միևնույն ժամանակ ռազմավարական նշանակություն ունեցող ուղղությունների զարգացումը պետք է դառնա պետական առաջնահերթություն։ Այդպիսի նախաձեռնությունների շարքում կարելի է առանձնացնել Գեոդեզիայի ինստիտուտի վերականգնումը, ինչպես նաև Արցախագիտության ինստիտուտի ստեղծումը։


Բարձրագույն կրթության ոլորտում առաջնահերթ է բյուրոկրատական բարդ մեխանիզմների պարզեցումը և բուհական ինքնավարության ամրապնդումը։ Ուսանող–դասախոս–դեկանատ հարաբերությունները պետք է լինեն առավել պարզ, ճկուն և արդյունավետ, իսկ ամբիոնները պետք է ունենան իրական ակադեմիական և կառավարչական լիազորություններ, ինչպես նաև օժտվեն ինքնավարության որոշակի աստիճանով։ Կրթությունը պետք է լինի մրցունակ և հնարավորինս հասանելի, իսկ բուհերը՝ միջազգային համագործակցության ակտիվ հարթակներ։ Հատուկ ուշադրություն պետք է դարձվի միջազգային ամառային դպրոցների կազմակերպմանը, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերին, ինչպես նաև հայագիտության ռազմավարական ուղղությունների զարգացմանը։ Պետությունը, համագործակցելով մասնավոր հատվածի հետ, պետք է նպատակային աջակցություն ցուցաբերի հայագիտության տարբեր ճյուղերին։


Ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում՝ արցախագիտություն, ուրարտագիտություն, խաչքարագիտություն, գորգագիտություն, տարազագիտություն, հայ ազգագրություն և այլ ուղղություններ, անհրաժեշտ է սահմանել բարձր կրթաթոշակներ և խրախուսման ծրագրեր մագիստրոսական և թեկնածուական հետազոտությունների համար։ Այս քաղաքականությունը կնպաստի ոչ միայն գիտական նոր սերնդի ձևավորմանը, այլև ազգային մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը։ Վերջին տարիներին գիտական գործունեության արդյունավետության հիմնական չափանիշներից են դարձել Scopus և Web of Science միջազգային գիտաչափական շտեմարաններում հրապարակումները։ Թեև նման համակարգերում տպագրվելը կարևոր է միջազգային գիտական ինտեգրման և տեսանելիության համար, այուամենայնիվ, այս առումով, առկա են նաև լուրջ խնդիրներ։


Նախ, գիտական գնահատման գործընթացը հաճախ վերածվում է զուտ քանակական ցուցանիշների մրցավազքի, որտեղ երբեմն առավելություն են ստանում ֆինանսական հնարավորություններ ունեցող հետազոտողները, քանի որ բազմաթիվ ամսագրերում հոդվածների հրապարակումը իրականացվում է վճարովի հիմունքներով։ Արդյունքում կարող է արժեզրկվել հայերենով գրված հիմնարար մենագրությունը կամ բարձրորակ գիտական աշխատանքը, եթե այն ընդգրկված չէ միջազգային շտեմարաններում։ Երկրորդ, Հայոց պատմության, արցախագիտության, ազգագրության և հայագիտության մի շարք այլ ճյուղերում միջազգային հրապարակումների հնարավորությունները հաճախ սահմանափակված են ոչ միայն մասնագիտական, այլև քաղաքական պատճառներով։


Ցավոք, օրվա իշխանության վարած կուրսը և գիտնականներին ներկայացված պահանջները (կա՛մ տպագրում ես միջազգային գիտաչափական շտեմարաններում, կա՛մ դուրս ես մնում ակադեմիական ու բուհական համակարգից) հայագիտական և հարակից կարևոր ռազմավարական այլ ուղղություններ ուղղակի հանձնվել են օտար, շատ դեպքերում՝ Հայաստանի հանդեպ ոչ բարյացակամ տրամադրված, իսկ որոշ դեպքերում՝ ուղղակի թուրք-ադրբեջանական ազդեցության տակ գտնվող հանդեսների խմբագրությունների քմահաճույքին։ Անթույլատրելի այս մոտեցումն ուղղակի սպանում է հայագիտությունը և հարակից մի շարք գիտաճյուղեր, ինչի պայմաններում ՀՀ պետական բյուջեից վճարվող հայագետը ստիպված է ամիսներով կամ տարիներով կատարել օտար խմբագրությունների՝ հաճախ բոլորովին ոչ հայանպաստ, հիմքում քաղաքական բնույթ կրող պարտադրանքները։


Ուղղակի անհասկանալի է՝ օտար մասնագետն ինչպե՞ս է որոշում, օրինակ, Հայոց պատմության այս կամ այն ժամանակաշրջանին առնչվող աշխատության որակը, երբ նա բոլորովին հեռու է այդ հարցերից։ Այս պայմաններում Հայաստանի Հանրապետությունը պետք է միաժամանակ երկու ուղղությամբ զարգացնի իր քաղաքականությունը։


1․ Անհրաժեշտ է բարձրացնել հայկական գիտական հանդեսների որակը՝ դրանք համապատասխանեցնելով միջազգային գիտաչափական չափորոշիչներին, ապահովելով բարձրակարգ խմբագրակազմ, ժամանակակից տեխնիկական հագեցվածություն և խմբագիրների ու խմբագրակազմի արժանապատիվ վարձատրություն։


Պետությունը պետք է հետևողականորեն խթանի նաև հայերեն գիտական գրականության զարգացումը և պաշտպանությունը։ Կարևոր է նաև, որ հայաստանյան գիտական հանդեսները դառնան գրավիչ միջազգային հետազոտողների համար՝ ձևավորելով միջազգային խմբագրական ցանցեր և գիտական համագործակցություններ։ 2․ Անհրաժեշտ է ամեն կերպ խրախուսել (այդ թվում՝ լրացուցիչ ֆինանսական խրախուսանքներ) այն հայագետներին, որոնք Հայաստանի ու հայագիտության համար ռազմավարական նշանակության իրենց աշխատանքները կհրապարակեն օտար լեզուներով տպագրվող միջազգային գիտաչափական շտեմարաններում։ Այսինքն, ՄԳՇ-ներում տպագրելը պետք է լինի ոչ թե մահակ հայագետի գլխին, այլ խրախուսանք»։

Լրահոս

«Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան Ավինյանին
Մոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետ
Կարևոր
Ինչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասին
«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային». Գալյանը հուզվեց
Ղազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետել
Շտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Թրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքում
Ուշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետ
ԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել
Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է
Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը
Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ
Արմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան
Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»
Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»
«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները
Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»
Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվում
Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

«Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան Ավինյանին

Մոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետ

«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային». Գալյանը հուզվեց

Շտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Թրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքում

Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է

ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ

Արմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան

Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվում

Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա

Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան

Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ)

Վատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարը. Ղազարյան (տեսանյութ)

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

ՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը

Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան

Հայաստանի շուրջ զարգացումներ․ ԵՄ-ի առաջընթաց, ՀԱՊԿ-ի սպառնալիք, Իրանի գազ ու Թուրքիայի սահմանը

Աշխարհի լարված օջախները՝ Ուկրաինայից Իրան․ Եղեգնաձորում և Ստեփանավանում համայնքապետեր են ընտրել