Չորեքշաբթի՝ մայիսի 20-ին, Միացյալ Նահանգները կանցկացնի միջուկային մարտունակություն ունեցող Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ICBM) փորձնական արձակում, ըստ Վանդենբերգի ռազմաօդային բազայի (Կալիֆոռնիա) հայտարարության։
Անզեն ICBM-ի արձակումը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 00:01-ից մինչև 06:01-ը (Մոսկվայի ժամանակով ժամը 10:01-ից մինչև 16:01-ը) բազայի հյուսիսային մասից։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ փորձարկումը պլանավորված է մի քանի տարի առաջ և չի հանդիսանում ներկայիս համաշխարհային իրադարձությունների արձագանք։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլոբալ հարվածային հրամանատարության տվյալներով՝ փորձնական արձակման ծրագրի նպատակն է հաստատել հրթիռային համակարգի արդյունավետությունը, պատրաստվածությունը և ճշգրտությունը։








