ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնը կհաջողի Թեհրանին կապիտուլյացիայի ենթարկել։ «Այո, ես կասկած չունեմ», - պատասխանել է ամերիկացի առաջնորդը Fox News-ի լրագրողի հարցին՝ Իրանի կապիտուլյացիայի հնարավորության մասին։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ցանկացած սցենարի՝ թե՛ ԱՄՆ-ի հետ պատերազմի վերսկսմանը, թե՛ հակամարտության կարգավորման համար բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալուն։








