Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արտաքուստ կարող է տպավորություն ստեղծվել, թե սովորականի նման ընտրապայքար է ընթանում: Թեկնածուները շրջում են բնակավայրերով, հանդիպումներ են ունենում, ելույթներ, կոչեր են անում: Բայց այդպես չէ: Չկա նորմալ ընտրապայքար հատկապես ընտրական կարևորագույն սկզբունքներից մեկի տեսանկյունից: Խոսքը հավասար մրցակցային պայմանների կարևորագույն սկզբունքի մասին է, որը տվ յալ դեպքում խախտված է ի սկզբանե:

Առաջինը. հիմնական ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդի շարժը կամայական ձևով սահմանափակված է: Եվ նա լիարժեք մարզային այցեր, հանդիպումներ, ընտրողների հետ շփումներ իրականացնել չի կարող: Խոսքը, հասկանալի է, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի մասին է:Ճիշտ է, Սամվել Կարապետյանն ու աջակիցները ինչ-որ կրեատիվ ձև գտել են հանդիպումներ անցկացնելու համար, մասնավորապես մարդկանց տարբեր խմբեր, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ իրենք են գալիս տնային կալանքի պայմաններում գտնվող Կարապետյանի առանձնատուն: Բայց փաստը մնում է փաստ:

Ու կապ չունի, թե որևէ մեկը տվյալ գործչին կամ որևէ այլ գործչի ինչպես է վերաբերվում: Սա սկզբունքի և արդարության հարց է, այլ ոչ թե հույզերի կամ վերաբերմունքի:

Ընտրական սկզբունքի տեսանկյունից կարևորն այլ բան է. ապահովվո՞ւմ է, թե՞ չի ապահովվում այդ սկզբունքի պահպանումը: Եթե ընտրապայքար է, ապա բոլոր մասնակիցները պետք է ունենան նույն հնարավորություններից օգտվելու իրավունք:Ավելին, հիմնական ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչներ ևս սահմանափակված են, մասնավորապես՝ «Սրբազան պայքարի»՝ շինծու և դատարանում արդեն գրեթե փլուզված գործով «Հայաստան» դաշինքի մի քանի անդամներ ևս խափանման միջոցի (տնային կալանք) հետևանքով սահմանափակված են: Լինելով ԿԸՀ կողմից գրանցված պատգամավորության թեկնածու՝ նրանք ևս զրկված են ընտրողների հետ ազատորեն հաղորդակցվելու հնարավորությունից:Այսինքն, առանց ճշմարտության և իրականության դեմ դույզն-ինչ մեղանչելու կարելի է վստահաբար ասել, որ իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու նրան ենթարկվող ռեպրեսիվ՝ իրավապահ-քննչական ու համանման այլ մարմինների, արել և անում են ամեն ինչ, որպեսզի ընտրապայքարի մյուս մասնակիցների համար հնարավորինս շատ արհեստական խոչընդոտներ ստեղծվեն:

Ասվածի ամենից ցայտուն ապացույցը նույն ռեպրեսիվ մարմինների կողմից բացառապես ընդդիմադի հիմնական ուժերի նախընտրական շտաբների նպատակային թիրախավորումն է: Լինի ոստիկանություն, թե հակակոռուպցիոն կոմիտե կամ մեկ այլ կառույց, կայծակնային արագությամբ արձագանքում են զանազան «օպերատիվ տվյալների» ու, իբր, «ընտրակաշառք բաժանելու» դեպք են «բռնել», գործնականում ահաբեկչական գործողություններ են իրականացնում բացառապես ընդդիմադիր ուժերի տեղական նախընտրական շտաբների ու այդ շտաբներում ներգրավված հայրենակիցների դեմ: Ի լրումն, խանգարում են նախընտրական շտաբների աշխատանքը, խաթարում գործունեության բնականոն ընթացքը:Հասկանալի է, որ ՔՊ-ի համար «նպաստներ» բաժանող զանազան համայնքապետների հետևից նույն ուժային կառույցները չեն ընկնում: Ամենից ցայտուն դեպքը Թալինի համայնքապետի հետ կապվածն էր:

Անցյալ տարվա դեկտեմբերին Մայր Տաճարի նախագավթում խայտառակ վարքով մամուլի ուշադրությանն արժանացած, ՔՊ-ի բոլոր խոշոր միջոցառումներին մշտապես ներկա տվյալ համայնքապետի վերաբերյալ կոնկրետ փաստեր տարածվեցին՝ մի շարք բնակիչների նպաստներ և օգնություններ բաժանելու մասին: Նույնը՝ Սյունիքի մարզպետի դեպքում:

Ոչ մի հետևանք:Եթե հանկարծ իրեն նման բան թույլ տար որևէ ընդդիմադիր (դեռևս չկալանավորված) համայնքապետ, ապա Փաշինյանի հրահանգով կամ առանց այդ հրահանգի նրան արդեն մի 5 անգամ կալանավորած, «պատին ծեփած», «ասֆալտին փռած» կլինեին:Հայաստանի ներքին գործերին ակնհայտորեն խառնված և իշխանական բոլոր այլանդակությունների վրա աչքերը փակած ու վրայից մեղրամոմ քսած եվրոպական զանազան ներկայացուցիչները կարող են, իհարկե, շարունակել ձևացնել, թե իրենք կույր են, համր և խուլ: Բայց դրանից չի հետևում, թե իրականությունն այլ է, կամ մենք էլ ենք կույր, խուլ և համր:Ավելին, արդեն ակնհայտ է, որ փաշինյանական իշխանությունը, մասնավորապես իր «հատուկ ծառայությունների» միջոցով, համատարած գաղտնալսում և լրտեսում է հիմնական ընդդիմադիր ուժերի ոչ միայն առաջին դեմքերին (թեպետ, դա էլ է աննորմալ), այլև գրեթե բոլոր՝ քիչ թե շատ նկատելի անդամներին:

Հենց իրենց «բացահայտած» ձայնագրությունները ասվածի ակնհայտ վկայությունն են: Բավարար է, որ որևէ ընդդիմադիր ուժի որևէ շտաբի աշխատանքում ներգրավված մարդը հեռախոսով զրուցելիս ինչ-որ թիվ ասի (կապ չունի, թե ինչի հետ կապված թիվ), լրտեսողների բրիգադը վրա կտա, թե՝ «հայ-հավա՜ր, ընտրակաշառք ենք բռնել…»:Եվս մեկ հետաքրքիր դրվագ. Երևանի մի շարք բնակելի շենքերի առաջին հարկերում գովազդային ինչ-որ վահանակներ են տեղադրված: Իմաստ ունի՞ նշել, որ այդ՝ անհասկանալի ծագման ու պատկանելության «գովազդային վահանակների» վրա այս օրերին հայտնվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի ֆոտոշոփած նկարը՝ մատնաշարժման պատկերով: Գումարած՝ ինչպես արդեն նշել էինք, թաղապետարանների աշխատակիցները, օրենք խախտելով, պարտադրում են խանութների պատերին փակցնել այդ նույն նկարները: Ճիշտ է՝ մեր ահազանգից հետո, մասնավորաբար, Քանաքեռ-Զեյթունում այդ նկարները հավաքել են, բայց, օրինակ՝ որոշ համատիրությունների պատերին դեռ մնում են դրանք:Ի դեպ, Փաշինյանի մասին:

Բայց արդեն ոչ թե նկարի, այլ իր նախընտրական վարքի, բառամթերքի ու պահվածքի մասին: Այնպիսի կարծրացող տպավորություն է, որ Փաշինյանը նպատակադրվել է անել ամեն ինչ, որպեսզի կորցնի իր նվազած ռեյտինգի վերջին բեկորները: Թեպետ իր հույսն ու հասցեատերը, հասկանում ենք, հենց այդ բառապաշարի սպառողներն են: Այլոք, այս դեպքում՝ քաղաքակիրթ խոսքի կողմնակից, ծրագրային խոսքի, ճշմարտության, ոչ թե կեղծիքի կողմնակից որևէ մեկը ոչ մի դեպքում նրան ձայն չի տա:Նա 8 տարվա վարչապետ է, բայց ընտրապայքարի է ելել 9 տարի առաջվա կարգախոսներով, բառապաշարով ու շարժուձևով: Զավեշտալի է, բայց դեռ «հեղափոխություն» է անում: Ըստ որում, ՔՊ-ի միակ քարոզիչն ու բանախոսն ինքն է:

Միա՛յն ինքը: Մյուսները զուտ վիզուալ ֆոն են, «ուսապարկեր», էլի, ինչպես նույն քպական «կարկառուններից» մեկն էր արտահայտվել: Արդեն 8 տարի Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնողը ոչ թե հաշվետվություններ է ներկայացնում, ոչ թե չկատարած նախորդ խոստումների վերաբերյալ ինչ-որ բացատրություններ ներկայացնելու գոնե փորձ է անում, ոչ թե ծանրութեթև անելու ենթակա ծրագրեր է ներկայացնում կամ ծրագրերի իրականացման հնարավորություններ, այլ գոռգոռում է, բղավում է, վիրավորում է, կրծքանշան է բաժանում, մարդկանց տների դարպասներին իր նկարն է փակցնում:Հատկանշական է, որ Փաշինյանը շարունակ բղավում է ամենասովորական հայ մարդկանց վրա, որոնք ասում են, որ «աչքի վերևը հոնք կա», հարձակվում է նրանց վրա, ինչպես իր երբեմնի այն կողմնակցի վրա, որ խոսեց Փաշինյանի բերած պատերազմի 5000 զոհերի մասին…

Դա պարտվածի, թույլի, նեղացածի, շրջապատի հանդեպ չարությամբ լցվածի պահվածքի է նմանվում: Դա նմանվում է ինչի ասես, միայն ոչ 8 տարի վարչապետ եղած գործչի պահվածքի:Այնպես չէ, իհարկե, թե մինչև այս Փաշինյանն իրեն այլ կերպ էր պահում, հանկարծ հիմա սկսեց գոռգոռալ: Արդեն 8 տարի բղավում է, անհավասարակշիռ շարժումներ անում: Ու մարդիկ դրանից էլ են արդեն առավել քան ձանձրացել, եթե չասենք՝ զզվել:

Փայց Փաշինյանն իր «ամպլուայի» մեջ է. աջուձախ վիրավորական արտահայտություններ է անում հաղթանակների հասած նախկին նախագահների հասցեին, կամ զազրախոսում է տնտեսության մեջ, բիզնեսում նկատելի հաջողություններ արձանագրած մարդկանց մասին: Ո՞վ, էլի: Փաշինյա՞նը:

Իսկ Հայաստանի համար ի՞նչ ունի արած Փաշինյանը: Եռապատկած «Եռաբլո՞ւրը»: Կորուսյալ Արցա՞խը, 150 հազար արցախցի հայերին հայրենազրկե՞լը, Կիրանցի, Սոթքի, Ջերմուկի, Կապանի գլխին ադրբեջանական հենակետե՞րը, ադրբեջանական ու թուրքական պայմանների կատարո՞ւմը, Արարատից հրաժարվե՞լը, ազգային ինքնության դեմ արշա՞վը, հայերիս Եկեղեցու դեմ հայտարարած պատերա՞զմը:

Չէ, հազիվ թե ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհը այլոց վրա քար շպրտելը լինի: Այն էլ՝ ամենաբարակ ապակե տան մեջ…»:

Լրահոս

CNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը
Կարևոր
Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)
Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին
Խոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է
Կոլումբիայում ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել
Փրկարարները քարը հեռացրել են Հրազդան կիրճի ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինայի համար 15 մլրդ դոլարի օգնություն են պատրաստում և ցանկանում են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Կարևոր
The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում
Գազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցել (տեսանյութ)
Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդ
Հյուսիսային Կարոլինայում 76-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ հեծանվորդների․ մեկ մարդ զոհվել է, առնվազն 12-ը՝ տուժել
Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ
Ոստիկանությունը Կրակովում մասսայական uպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք մшրմին
Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում. ամեն ինչ այլևս երբեք նույնը չի լինի
Մոսկվայի կենտրոնում հարյուրից ավելի մարդու են բերման ենթարկել. ոմանց զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են հանձնել
Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են վիրտուալ Երկիր առանց կենդանի օրգանիզմների՝ Երկրից դուրս կյանք որոնելու համար
Science Advances. Սնդիկը, որով հին մայաները զարդարում էին տաճարները, կարող էր կործանել երկու հնագույն էկոհամակարգեր
Վեց տոննա քար և հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ․ գիտնականները շարունակում են բացահայտել Սթոունհենջի առեղծվածը
Փարիզի մերձակայքում հայտնաբերել են 6500 տարվա հնության գերեզմանոց՝ տասը տոննա կշռող քարե արձանով (Լուսանկարներ)

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում