Ռյազանի վրա Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԿՈՒ) հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս 12-ը՝ վիրավորվել, իր Telegram ալիքում հայտարարել է Ռյազանի մարզի նահանգապետ Պավել Մալկովը։ Նրա խոսքով՝ տուժածներին արագորեն ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։
Հարձակման հետևանքով վնասվել են երկու բազմահարկ բնակելի շենքեր։ Այժմ ընթանում են վնասված կառույցների ապամոնտաժման աշխատանքներ, իսկ բնակիչներին տարհանում են։ Մայիսի 15-ի գիշերը հաղորդվել է, որ Ռյազանի երկնքում ՀՕՊ համակարգերը ոչնչացնում են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։
Ականատեսները հայտնել են, որ լսել են անօդաչու թռչող սարքերի ձայներ և տեսել են երկնքում պայծառ փայլատակումներ։








