ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իլոն Մասկին հեռացրել է լրագրողներից, երբ նա սկսել է նրանց պատմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև բանակցությունների մասին, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Լրագրողները Մասկին հանդիպել են Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճում, որտեղ շուտով պետք է սկսվեր ԱՄՆ նախագահի Չինաստան կատարած պետական այցի պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելությունը: Լրագրողները հարցրել են ձեռնարկատիրոջը, թե ինչպես են անցել բանակցությունները: «Հիանալի էր», - հասցրել է պատասխանել Մասկը:
Սակայն Ռուբիոն նրան տարել է այնտեղից: Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի պատասխանել իրեն ուղղված նմանատիպ հարցին:








