ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համար պատիվ է լինել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ընկերը, և որ երկու երկրների միջև հարաբերությունները կլինեն ավելի լավ, քան երբևէ։
«Ես պատիվ եմ համարում լինել ձեր ընկերը։ Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները կլինեն ավելի լավ, քան երբևէ», - ասել է Թրամփը Չինաստանի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ։








