Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ». Թմրամիջոցի աննախադեպ քանակ է Հայաստանից մտել Վրաստան եւ առգրավվել

Թմրանյութի հերթական աննախադեպ խմբաքանակն է կանգնեցվել Սադախլոյում՝ հայ-վրացական սահմանին․ 103 կգ մետամֆետամին՝ մոտ 30 մլն լարի արժեքով, որն ուղեւորվում էր Բուլղարիա:


Այն հայտնաբերվել է Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի եւ ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի աշխատակիցների համատեղ օպերատիվ գործողությունների շնորհիվ: Վրաստանի կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Դավիթ Կիկնաձեն հայտնել է, որ առգրավված մետամֆետամին տեսակի թմրանյութի շուկայական արժեքը սեւ շուկայում մոտավորապես 30 միլիոն լարի է` 11 միլիոն դոլարից ավելի։


Հայաստանի անունը նա չի նշել, ասել է, որ կաուստիկ սոդայով բեռնված ավտոմեքենան մուտք է գործել Վրաստան «հարեւան երկրից»: Սակայն ավելի ուշ արդեն հրապարակումներ եղան, որ Հայաստանից թմրանյութը մտել է Վրաստան: Ձերբակալվել է Վրաստանի եւ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող մեկ անձ, որն ընկերության տնօրենն է:


Նա մեղադրյալի կարգավիճակ ունի, 51 տարեկան է: Մեր իրավապահները մինչ այս պահը լռում են՝ ամրապնդելով այն տպավորությունը, թե մեր իշխանության հովանավորությամբ կամ գիտությամբ է մետամֆետամինի այդ խոշորագույն խմբաքանակն անխոչընդոտ անցել Հայաստանով եւ Սադախլոյով մտել Վրաստան: Վրաստանում ընթացող քննության տվյալներով՝ բեռնատարը շարժվում էր Հայաստան-Վրաստան-Բուլղարիա երթուղով։ Մետամֆետամինը ձեւակերպված է եղել որպես կաուստիկ սոդա:


Ըստ վրացական ԶԼՄ-ների տարածած տեղեկության, նշված անձը բեռնատարն ուղարկել է Հայաստան, որտեղ այն բեռնվել է մետամֆետամինով, ապա տեղափոխվել Վրաստան։ Մեղադրյալին սպառնում է մինչեւ 20 տարվա կամ ցմահ ազատազրկում: Դեպքը հայտնաբերվել է մայիսի 6-ին: Ընդամենը երկու ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելով հպարտանում էր, որ բացահայտումներն ավելացել են 158 տոկոսով, հավաստիացնում էր, որ մեր իրավապահները հետեւողական պայքար են մղում այդ երեւույթի դեմ, ու նույնիսկ պայքարի շատ տարօրինակ ձեւ էր նշում՝ «300 դպրոց» նախագիծը, որը ենթադրում է խաղահրապարակների կառուցում, ֆիզկուլտուրայով, սպորտով ավելի շատ զբաղվելու հնարավորություններ, ֆուտբոլի դաշտերի կառուցում եւ այլն: Փաշինյանը նույնիսկ հայտարարեց, որ հանձնարարություններ է տվել իրավապահներին՝ չընկնել մանր-մունր խմբաքանակների ետեւից, այլ կենտրոնանալ թրմանյութի խոշոր ներկրումների եւ արտադրության վրա:


«Որովհետեւ ես չգիտեմ՝ մի պակետում ինչքան է լինում, ասենք՝ 0, 0000, չգիտեմ՝ քանի գրամ, այսինքն, եթե պատկերացնենք, որ մի տոննա թմրանյութ կա, դա բաժանված է տասնյակ հազարավոր պակետների, եթե մենք սկսենք վազել էդ մի գրամանոց պակետների հետեւից, ուժասպառ կլինի մեր իրավապահ համակարգը: Մենք պետք է գտնենք խոշոր ներկրողներին եւ արտադրողներին»,- ասում էր Փաշինյանը: Երեւի, իրավապահներն այնքան էլ լավ չեն կատարում Փաշինյանի հանձնարարությունները: 103 կիլոգրամ մետամֆետամինն ինչպես է հասել Հայաստան, ինչու ոչ մի տեղ չեն կանգնեցրել, չեն ստուգել, ասես՝ Հայաստանում չկա սահմանային հսկողություն, մաքսավորներն ուղղակի բուտաֆորիա են, չկա ՊԵԿ, չկան Rapiscan-ներ կամ ռենտգեն զննության այլ սարքավորումներ, որոնց միջոցով հայտնաբերվում են թմրամիջոցները, չկան գոնե թմրանյութ հայտնաբերող ծառայողական շներ, որոնց օգտագործումը սովորական պրակտիկա է զարգացած երկրներում՝ թմրամիջոցների, պայթուցիկների, զենքի, ծխախոտի եւ այլ ապօրինի ապրանքների հայտնաբերման համար։ Եվ թմրամիջոցը` սոդայի թղթերով, հանգիստ կարող է էս կողմ-էն կողմ գնալ մեր տարածքով, գուցե ինչ-որ քանակ էլ ուղղակի տեղում իրացվել:


Մաքսային վարչության նախկին պաշտոնյա, մաքսային ծառայությունում երկարամյա փորձ ունեցող գործարար Երվանդ Թարվերդյանի հետ փորձեցինք վերծանել վրացական աղբյուրների հրապարակած սուղ տեղեկությունները: «Եթե այդ բեռը Հայաստանից գնում էր Վրաստան եւ Բուլղարիա, ապա տրանզիտ բեռ է եղել, որը հնարավոր է` մտել է Իրանից: Սոդա Իրանում կա, մետամֆետամին կա: Դա, երեւի, տրանզիտ բեռ է եղել, որը կապարակնքվել է Մեղրիում: Հայաստանն առանձնապես չի զննում տարանցիկ բեռները, հազարից մի բեռ է զննություն անցնում:


Ընդամենը հետեւում են, որ ինչը որ մտավ, նույնը դուրս գա երկրից»,- ասաց նա: Իսկ թե ինչպես է պատահում, որ Վրաստանում լավ էլ զննում են իրենց տարածքով Բուլղարիա գնացող բեռները, հավանաբար, մեր մաքսավորներն ու սահմանապահները դրա բացատրությունը չունեն: Հարցին, թե ինչու չեն բարձր որակի սարքեր տեղադրում մեր մաքսակետերում, մանավանդ որ գիտեն՝ տրանզիտ թմրամիջոցի ռիսկը մեծ է, Թարվերդյանը պատասխանեց. «Դա մեծ գումար արժե, մեկ սարքավորումը 3-5 մլն դոլար է: Իսկ ծառայողական շները չեն կարող թմրամիջոցը հայտնաբերել, եթե այն դրված լինի բեռի մեջտեղի հատվածում: Եթե բեռը եկել է Իրանից, կարող է վրացական կազմակերպությունը ստանալ, հետո ռեէքսպորտ անել Եվրոպա»:


Ինչո՞ւ են Վրաստանում կարողանում հայտնաբերել, իսկ մեր տարածքում, ասենք՝ Մեղրիի մաքսակետում՝ ոչ: Ըստ Երվանդ Թարվերդյանի, հաճախ իրավապահները համագործակցում են միմյանց հետ: «Այսինքն՝ քո տարածքով թմրամիջոցն անցնում է, դու չես կանգնեցնում, թողնում ես, որ գնա եւ ուղղակի հետեւում ես:


Բեռը հասնում է Վրաստան, այնտեղ հայտնաբերվում է, քանի որ ստացողը վրացին է: Սա միջազգային պրակտիկա է: Բացի դա՝ դու կարող ես չբռնել, որովհետեւ քո երկիրը տրանզիտ է, իսկ տարանցիկ փոխանցման ժամանակ հսկողությունը խիստ չէ: Այս պրակտիկան ամբողջ աշխարհում գործում է: Տրանզիտ բեռները երկար չեն կանգնեցնում: Միջազգային պրակտիկայում տրանզիտ բեռը նույն խստությամբ չի ստուգվում, ինչ ներմուծման ժամանակ: Ներմուծման ժամանակ համակարգն ինքն է հուշում, թե ինչը զննեն, իսկ տրանզիտի դեպքում ռիսկերի գնահատման համակարգն այլ կերպ է գործում: Տվյալ դեպքում, հավանաբար, այն գտել է, որ պետք չէ ստուգել: Տարանցման ժամանակ մի անգամ Մեղրիում են նայում բեռը, մի անգամ էլ՝ Բագրատաշենում: Եվ Բագրատաշենում ավելի մակերեսային են ստուգում: Հիմնականում նայում են, որ այն, ինչ մտել էր, դուրս գա»:


Ստացվում է, որ Հայաստանով առանց հսկողության թմրամիջոցի հոսքեր կան դեպի Վրաստան, թեեւ Վրաստանը նույնպես տրանզիտ երկիր է, որը, չգիտես ինչու, ավելի խիստ ու արդյունավետ է հսկում իր սահմանները, քան Հայաստանը: Որտեղի՞ց է մտել բեռը Հայաստան, արդյո՞ք Իրանից է բերվել մետամֆետամին-սոդան, ովքե՞ր են եղել ստուգողները, Պետեկամուտների կոմիտեն հետաքննություն իրականացնելո՞ւ է, թե՞ ոչ, անբարեխիղճ մաքսավորները պատժվելո՞ւ են, թե՞ ոչ․ մեր հարցերին ՊԵԿ-ից խոստացան պատասխանել միայն երկուշաբթի:


Հավանաբար, դեռ չգիտեն, թե ինչ ասեն ԶԼՄ-ներին, ինչպես բացատրեն, որ Հայաստանը թմրանյութերի անվերահսկելի տրանզիտ ճանապարհ է դարձել` բաց, անվերահսկելի երկիր, դրախտ՝ նարկոդիլլերների համար: 

Լրահոս

Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել
Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել
Կարևոր
ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ
Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր
Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի
Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ)
Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ)
Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար
Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ)
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել
«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ
Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ
Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչո՞ւ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել
Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները
Փաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմին
Հիմա 5 մեքենա ավել է մտնելու քաղաք. քաղաքացի
Այս որոշումով ավելանալու են խցանումները

Լրացուցիչ նորություններ

...

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները

Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»

Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից

«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»

ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»

ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարված

Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութը

Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել

«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»

Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը

Պետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունում