Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Քաղաքական առումով կապիտուլյանտական դիրքորոշում ունեն, իրենց համար չկա արժեք, որը չի կարելի հանձնել հանուն իշխանության». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, ինչ տեղի ունեցավ և դեռևս տեղի է ունենալու Գյումրիում, դա Նիկոլ Փաշինյանի ժամանակաշրջանին բավականին տիպիկ գործելաոճ է:

Այս իշխանությունը, որն իրեն համարում է ժողովրդավար իշխանություն և հայտարարում է, թե Հայաստանում այլևս ընտրություններ չեն կեղծում, ընտրել է բավականին յուրահատուկ մի մոդել»,- «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետի հրաժարականին: 

Կարծիքներ են շրջանառվում, որ գործող իշխանությունը ցանկանում է լիակատար քաղաքական ներկայություն ունենալ նաև Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքում, և սրանք նրա որոշակի գործողությունների հետևանքներն են:

Քաղտեխնոլոգը կարծում է՝ ընտրությունների ընթացքը, բուն ընտրությունները, նույնիսկ արդյունքների հրապարակումը տեղի են ունենում առանց շատ տեսանելի կամ լուրջ ընտրախախտումների:

«Բայց, ըստ էության, որևէ նշանակություն չունի՝ Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ են լինում, թե ոչ, իրենց ընթացակարագով կարող են և ժողովրդավար լինել, բայց եթե արդյունքը չի բավարարում իշխանություններին, ապա այն չեն ճանաչում, տարբեր ուժային մեթոդներով այն վերանայում են, եթե հաղթած թեկնածուն չի կոտրվում, ապա իրեն ձերբակալում են կամ ինչ-որ մեխանիզմներով՝ տարբեր տիպի կաշառքներով, վախեցնելով, փոխում են հարաբերակցությունն ավագանիի կազմում, և ընտրությունների արդյունքները փոխում են իրենց կողմ: 

Հայաստանում կապ չունի, թե ընտրություններն ինչպես են անցել, և ով է հաշվել արդյունքները: Կապ ունի, թե ով է ընտրվել:

Եթե ընտրվել է ոչ իշխանական թեկնածու կամ քաղաքական ուժ, ապա այն ենթարկվում է հալածանքների, հաղթած թեկնածուն դառնում է քաղբանտարկյալ, ինչպես եղավ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դեպքում, տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Ալավերդիում և այլուր:

Երևանի ընտրություններում էլ քաղաքական ուժերի հարաբերակցությունը փոխվեց տարբեր մանիպուլյացիաների և ուժային գործողությունների արդյունքում:

Այսինքն, ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո գործի է դրվում մամլիչ մեխանիզմը, իշխանության են բերվում ուժեր, որոնք Նիկոլ Փաշինյանի սրտի թեկնածուներ են»,-նշում է մեր զրուցակիցը: 

Նա չի բացառում՝ սա կարող է լինել արտահերթ ընտրությունների նախապատրաստություն: «Տարեսկզբից իշխանությունը պատրաստվում է թե՛ հերթական, թե՛ հնարավոր արտահերթ ընտրությունների՝ կախված քաղաքական իրավիճակից, աշխարհաքաղաքական կոնյուկտուրայից:

Նիկոլ Փաշինյանը հունվարի առաջին օրերից սկսել է մարզեր այցելել, ենթակաների նվաստացման, կախիչների ու ցնցուղների շոուներ էին կազմակերպվում և այլն:

Սա արվում է հատկապես մարզերում, որտեղ բնակչությունն ավելի ապաքաղաքականացված է և քիչ տեղեկացված, քանի որ միայն «Առաջին ալիքով» է ինֆորմացիա ստանում, թե ինչ է տեղի ունենում երկրում:

Ուստի, նա մարզեր է այցելում, փորձում է ամրապնդել իր վարչական ռեսուրսը, կառույցները, քաղաքական թիմը: Նա նախապատրաստվում է հերթական կամ արտահերթ զարգացումների:

Սկսած կառավարության անդամներից մինչև ՏԻՄ-եր՝ փորձում է պաշտոններում նշանակել իրեն հլու-հնազանդ և նվիրված կադրերի: 

Գյումրին կարևոր հանգույց է, և իրենց համար շքեղություն կլիներ այնտեղ ունենալ տեղական իշխանություն, որոնց լոյալության մեջ կասկածներ ունեն:

Եթե մի իշխանություն նախկինում պրոհանրապետական էր, հիմա դարձել է պրոքպական, նույն հաջողությամբ ցանկացած պահի կարող է գույնը փոխել:

Դրա համար չէին կարող թույլ տալ, որ Գյումրու պես կարևոր օղակում նախընտրական շրջանում իրենց կողմից ոչ 100 տոկոսանոց վստահելի ուժ լինի:

Կփորձեն այդ ընտրություններն էլ անցկացնել, որպեսզի ամրապնդվեն այնտեղ: Դա կլինի նաև համապետական ցանկացած ընտրություններից առաջ «գլխավոր փորձը»:

Դա փորձադաշտ կլինի ինչ-որ տեխնոլոգիաների, թե ինչպես կպահեն իրենց քաղաքական ուժերը, ավանդական և արտախորհրդարանական ընդդիմությունները:

Սա մոնիտորինգ կլինի, թե արտահերթ կամ հերթական ընտրություններից առաջ քաղաքական ուժերն ինչ վիճակում են գտնվում, ներառյալ իշխանությունը»,-հավելում է քաղտեխնոլոգը: 

Հակոբյանը վստահ է՝ Հայաստանում ընտրություններն աշխատող կլինեն միայն այն դեպքում, երբ դրանք արտացոլեն փողոցում եղած իրավիճակը:

Ընդգծում է՝ ցավոք, Հայաստանում հետընտրական զարգացումները ոչ թե ընդդիմությունն է իրականացնում, այլ իշխանությունը՝ փոխելով իրավիճակն այն տեղերում, որտեղ նա պարտվել է:

Մեր երկրի շուրջը՝ հարևանների տեսանկյունից, պարբերաբար կրքեր են բորբոքվում, բայց ստացվում է, որ այս իրավիճակում Հայաստանում գործող քաղաքական թիմը զբաղված է բացառապես իր սեփական իշխանությունն ամրապնդելու և շարունակական դարձնելու գործով, նրան, օրինակ՝ չի հուզում, որ տնտեսությունն ազատ անկման մեջ է, անվտանգային բազմաթիվ խնդիրներ կան, ոլորտ չկա, որտեղ գեթ մեկ խնդիր չենք գտնի: 

«Հայաստանի իշխանություններն իշխանության գալու հաջորդ պահից սկսած մի խնդիր են ունեցել: Ենթադրվում էր, որ իրենց այդ իշխանությունը ժամանակավոր էր տրվում աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունքում, որպեսզի Մադրիդյան սկզբունքների շրջանակում խաղաղ եղանակով Արցախի հարցը լուծեին բարձր լեգիտիմության քողի տակ:

Հայաստանի իշխանությունը դա գիտեր, դրա համար Նիկոլ Փաշինյանը և իր մերձակա շրջապատն իր առջև խնդիր էր դրել այդ ժամանակավոր ստատուսից ձերբազատվել:

Վերջիններիս խնդիրն էր «քցել» նրանց, ովքեր իրենց ժամանակավոր բերել էին իշխանության, և իշխանությունը ժամանակավորից դարձնել մշտական:

Իրենց խնդիրն էր տարածքային զիջումների, թե այլ զոհաբերությունների գնով, պահպանել իշխանությունը որքան հնարավոր է երկար: Արդյունքում Արցախը ոչ թե խաղաղ ճանապարհով հանձնվեց, այլ պատերազմի եղանակով:

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն է ասել՝ նույն արդյունքը կլիներ, բայց առանց զոհերի»,-ասում է քաղտեխնոլոգը: 

Նրա խոսքով, ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը ևս այսօր բավականին բարդ է: «Ընդ որում՝ այն այս կամ այն չափով առնչվում է Հայաստանի հետ:

Մերձավոր Արևելքում հնարավոր պատերազմն ուղղակիորեն առնչվելու է Հայաստանի հետ, այն որպես տարածք ներգրավված է լինելու դրա մեջ:

Հայաստանը դառնալու է փոխանցիկ դրոշ շահագրգիռ տարբեր ուժերի համար՝ որպես տարածք, գործոն և մանրադրամ: Չեմ կարծում, թե Վրաստանի մասով լուրջ զարգացումներ են սպասվում:

Եթե ընտրություններից հետո ընդդիմությունը չի կարողացել այդքան ռեսուրս գեներացնել, որպեսզի վիճարկի ընտրությունների արդյունքները, եթե լուրջ աջակցություն այդ ընդդիմությունը չի ստացել Արևմուտքից, և փաստորեն չի ստացել, քանի որ հայտարարությունները բավականին մեղմ էին, և այլն, ուստի չեմ կարծում, որ այնտեղ հետընտրական զարգացումները նոր թափ կստանան:

Այնտեղ ուժերի որոշակի բալանս կա, կարծում եմ՝ բավականին ակտիվ ընթանում են հետկուլիսային պրոցեսներ, բանակցություններ իշխանության, ընդդիմության մեկ կամ երկու բևեռի հետ:

Կա նաև Արևմուտքի միջամտությունը, ինչ-որ կոնսենսուսի գալու են: Կա նաև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների անորոշության գործոնը:

Այդ նույն գործոնն ազդում է նաև Մերձավոր Արևել յան գործընթացների, մասնավորաբար՝ Իրանի և Իսրայելի միջև հնարավոր կոնֆրոնտացիայի էլ ավելի սրման վրա»,-նշում է մեր զրուցակիցը: 

Կարծիք է հայտնում՝ այս իրավիճակում ինչպե՞ս Հայաստանի իշխանությունները զբաղվեն նույն տնտեսության զարգացմամբ, երբ կոմպետենտ չեն:

«Քաղաքական առումով կապիտուլ յանտական դիրքորոշում ունեն, իրենց համար չկա արժեք, որը չի կարելի հանձնել հանուն իշխանության: Կոմպետենտ չեն որևէ հարց լուծելու՝ թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ կամային, թե՛ մարդկային որակներով:

Ադեկվատ չեն այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին: Նույն տնտեսության պարագայում այսօր այն, ինչ ունենք, ինքնահոսով, անկախ իշխանությունների կամքից տեղի ունեցող գործընթացներ են:

Այսօր տնտեսությունն անկման մեջ է: Արտաքին գործոնների վրա հիմնված իբր «տնտեսական աճն» ինչպես եկել է, այնպես էլ գնում է: Այս իշխանությունը կոմպետենտ չէ հարցեր լուծելու, առավել ևս՝ բարդ իրավիճակներում, քանի որ այսօրվա կառավարությունը պատահական մարդկանց հավաքածու է, որովհետև նրանց ընտրել են ոչ թե բանիմացության, այլ իշխանական այս կամ այն կլանին մոտիկ լինելու հանգամանքով: 

Հիմա զտումը շարունակվում է, և փորձում են կառավարություն մտցնել միայն նրանց, ովքեր ուղն ու ծուծով նվիրված են ՔՊ-ին ու վերնախավին: Ինձ չի զարմացնում, որ Նիկոլ Փաշինյանը և մնացածները միայն հեծանիվ քշելով են զբաղվում, որովհետև որևէ այլ բան անել չեն կարող, հասկանում են, որ իրենցից որևէ բան կախված չէ, արտաքին աշխարհում որևէ մեկը բանի տեղ չի դնում իշխանությունների ասածը: Կարող են ուսին խփել, գլուխը շոյել, մի երկու քաղցր բան ասել, սուրճ հյուրասիրել, բայց երբ գործը հասնում է, օրինակ՝ ֆինանսական, քաղաքական աջակցության, թշնամուն զսպելուն, խոսքերից այն կողմ չի արվում:

Նրանք, ովքեր փորձում են ապրել սողալով, արժեհամակարգ, կարմիր գծեր չունեն, չեն կարող հարգանք վայելել որևէ տեղ:

Այսօր քաղաքականություն են վերադառնում «альфа-самец» քաղաքական լիդերներ: Հիմա պատկերացրեք, թե ինչպես պետք է իրենք նայեն Հայաստանի այսօրվա իշխանությունների կեցվածքին»,- եզրափակում է Վիգեն Հակոբյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Օգոստոսը անակնկալներ է պատրաստում. այս կենդանակերպի նշանների համար ամռան ավարտը ճակատագրական կլինի
Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մշտապես առկա են ՌԴ-ի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա
Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում վրաերթի է ենթարկել հետիոտնին
39-ամյա տղամարդը տարեց կանանց պարանոցներից պոկել տարել է ոսկյա շղթաներ. նա ձերբակալվել է (տեսանյութ)
Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
Զելենսկին Ռադային է ներկայացրել պաշտպանության և արտաքին գործերի նախարարների թեկնածությունները
Շաքարավազի համաշխարհային գները հասել են 2025 թվականի մայիսից ի վեր առավելագույն մակարդակին
«Գմփոց լսվեց, մեկն ասում էր օգնեցեք-օգնեցեք». մանրամասներ Նոր Հաճնի ողբերգական դեպքից (տեսանյութ)
Կարևոր
«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
Discord հարթակը 13-ամյա աղջկա մահից հետո դադարեցրել է ուղիղ հեռարձակումները
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
«Փակեք ԱԷԿ-ը, մենք հոսանք կտանք»․ Ալիևի առաջարկի հետևում ի՞նչ է թաքնված (տեսանյութ)
Վթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներ
Ալեն Սիմոնյանը ընդդիմությանը խորհուրդ տվեց «չբզբզալ»
Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ
Կարևոր
Թալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները
Ադրբեջանը Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարել ՌԴ 3 քաղաքացիների նկատմամբ՝ «ահաբեկչության կոչերի» համար
Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել ու 2 մարդու կյանք է խլել.ՌԴ-ն սպառնացել է Ճապոնիային (տեսանյութ)
Ամերիկացի բանակցողների այցը Ռուսաստան` Կալուգայից Մոսկվա բարեկամների այցելություն չէ. Ուշակով

Լրացուցիչ նորություններ

...

Պապիկյանը բարձրաստիճան զինվորականներին դիրքեր է ուղարկում․ (տեսանյութ)

«Հրապարակ». Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը

«Հրապարակ»․ Թաղապետն ու ստվերային թաղապետը

«Հրապարակ»․ Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել

«Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է

«Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում

«Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է

Իրավապահ համակարգում նոր փոփոխություններ․ քննարկվում է նաև ՔԿԾ պետի հեռացումը․ «Ժողովուրդ»

Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել

ՔՊ-ին չհաջողվեց կոտրել «ուժեղներին». Որոշ արցախցիներ տխրել են Արմեն Գրիգորյանի պաշտոնաթողությունից

«Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել

Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․ «Ժողովուրդ»

ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա

«Հրապարակ»․ Որոշ արցախցիներ էլ են տխրել Գրիգորյանի պաշտոնաթողությունից

Արգամ Աբրահամյանի քրգործով ՔԿ-ն սպանվածի հեռախոսն է պահանջել․ Պաշտոնատար անձանց ազատումներ՝ ՊՆ-ում

ԱՄՆ-ի լողափերից մեկում մոտ 30 սատկած շնաձուկ է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի կրակոցով` երկու նապաստակ