Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հրապարակ»․ Սա կարող է լինել Պուտին-Փաշինյան վերջին հանդիպումը

Նախօրեին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպման շուրջ քննարկումները չեն դադարում, փորձագետներն ու վերլուծաբանները հանդիպումը գնահատում են աննախադեպ, անգամ՝ սենսացիոն, երբ դիվանագիտական ձեւակերպումները դրվեցին մի կողմ, եւ բաց տեքստով անցան փոխադարձ մեղադրանքների ու շանտաժի լեզվին։


Եթե Վլադիմիր Պուտինը 2021 թվականի ընտրություններից հինգ պակաս Փաշինյանի հետ հանդիպմանը փորձում էր «մաքրել» վերջինին դավաճանի պիտակից՝ թերեւս հույս ունենալով, որ Փաշինյանը վերարտադրությունից հետո կանխատեսելի գործընկեր կլինի իր համար Հարավային Կովկասում, ապա նախօրեի հանդիպումից պարզ դարձավ, որ Մոսկվան այլեւ չի վստահում Փաշինյանի «արցունքներին» եւ աշխարհաքաղաքական լարախաղացությանը՝ Հյուսիսի եւ Արեւմուտքի միջեւ, ու հստակ ընտրության առաջ է դնում ՀՀ ղեկավարին։ Փաշինյան-Պուտին հանդիպման բաց հատվածի առանցքային թեմաներից մեկը ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին էր առնչվում: Մոսկվան ավելի վաղ հայտարարել էր, որ միաժամանակ եվրոպական եւ եվրասիական ինտեգրացիոն նախագծերին մասնակցությունն անհնարին է։ Երեկ Պուտինն արդեն ուղիղ տեքստով Փաշինյանին ասաց, որ պետք է ընտրել երկուսի միջեւ, հակառակ դեպքում տնտեսական բարդություններ են մեզ սպասվում։


«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում քննարկում է գնում Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Մենք դրան շատ հանգիստ ենք վերաբերվում: Հասկանում ենք, որ ցանկացած երկիր մաքսիմում համագործակցություն է փնտրում երրորդ երկրների հետ: Բայց դա պետք է բացահայտ լինի եւ ազնիվ՝ հենց սկզբից: Եվրամիության հետ մաքսային միության մեջ լինելն ու ԵԱՏՄ-ն իրար հետ հնարավոր չեն: Պարզապես հնարավոր չէ»,- նախօրեին ասաց ՌԴ նախագահը, ապա ակնարկեց, որ կարող են Հայաստանի համար էլ գազի գինը բարձրացնել, ինչպես Եվրոպայի համար է․ «Ինչ վերաբերում է էներգակիրների գնին, գազը Եվրոպայում կտրուկ թանկացել է՝ 600 դոլար՝ հազար խորանարդի դիմաց, իսկ Ռուսաստանը Հայաստանին 177.5 դոլարով է վաճառում: Տարբերությունը հսկայական է, էական է: Մենք այստեղ ձեզ հետ հաճախ վիճում ենք, ես գիտեմ, որ դուք պնդում եք, որ էներգակիրների գները մի փոքր այլ կերպ որոշվեն, բայց տեսեք՝ 600 դոլար ու 177.5 դոլար»։ Փաշինյանն արձագանքեց, թե ինքը գիտի, որ երկու միություններին միաժամանակ անդամակցել հնարավոր չէ. «Երբ հնարավոր չլինի, ու պետք լինի որոշում կայացնել, ես վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները որոշում կընդունեն»:


Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի կառուցմանը, Փաշինյանն ասաց, որ սա, բացի ռուսաստանցի գործընկերներից, այլ երկրների հետ էլ են քննարկում` «փնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկը»։ Հաջորդ հարցը, որը հայ-ռուսական հարաբերությունների լարվածության պատճառն էր դեռ 2022-ից, ՀԱՊԿ-ն է: Պուտինն ասաց՝ տեղյակ է, որ հայկական կողմը դժգոհություններ ունի ՀԱՊԿ-ի մասով: «Բայց ես կարծում եմ՝ ակնհայտ է, որ Պրահայում 2022 թվականին, երբ Դուք ճանաչեցիք Ղարաբաղն Ադրբեջանի մաս, արդեն ներադրբեջանական դարձած այս հարցին ՀԱՊԿ-ի միջամտությունը բոլորովին ճիշտ չէր լինի»: Փաշինյանը, իր սովորության համաձայն, մեղադրեց Ռուսաստանին, թե Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ինքը ճանաչել է «այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունն այդ մասին հրապարակավ խոսեց»: Այսինքն, ՀԱՊԿ-ին անդամությունը սառեցնելու համարձակություն ունի, բայց Արցախի հարցում առաջնորդվել է Պուտինի եւ Ռուսաստանի խոսքով: Բայց առավել ուշագրավը զրույցի ներքաղաքական դրվագն էր․ ՌԴ ղեկավարը կշտամբեց Փաշինյանին, թե Հայաստանում ռուսական անձնագրով անձը քաղաքականությամբ զբաղվելու փորձի համար գտնվում է անազատության մեջ։ «Դա ձեր որոշումն է, մենք չենք խառնվում: Բայց կուզեինք, որ նրանք կարողանային մասնակցել այդ ներքաղաքական աշխատանքին»,- հավելելով, որ Մոսկվան մշտապես առաջնորդվելու է հայ ժողովրդի շահերով: «Ռուսաստանում շատ հայեր են ապրում: Մենք համարում ենք ավելի քան 2 միլիոն մարդ:


Եվ Հայաստանում շատ քաղաքական ուժեր կան, որ ռուսամետ են: Մենք շատ կուզեինք, որ այդ բոլոր քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները ընտրությունների ընթացքում կարողանային մասնակցել ներքաղաքական աշխատանքին»։ Փաշինյանը երեկ արդեն ծիծաղ առաջացնող պատասխան տվեց, թե Հայաստանը դեմոկրատական երկիր է, ու ակնարկեց, որ մեզանում սոցցանցերից օգտվելն ազատ է` ոչ մի սահմանափակում չկա, եւ շատերը նույնիսկ կարծում են, թե դա չափից շատ է: Մարդն արդեն գերտերության հետ է ոտք գցում եւ ակնարկում, թե` ձեր համեմատ մենք շատ դեմոկրատական ենք: «Եվ ընդհանուր համատեքստում, անկեղծ ասած, մեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան»,- մոռանալով, որ իր գրառումների արդյունքում են կալանավորել Սամվել Կարապետյանին, սրբազաններին:


Նաեւ շեշտեց, որ մեր օրենսդրությամբ ՀՀ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն մարդիկ, ովքեր բացառապես հայկական անձնագիր ունեն: Իսկ ռուսական անձնագիր ունեցողները չեն կարող ո՛չ պատգամավորի, ո՛չ էլ վարչապետի թեկնածու լինել: Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը Պուտին-Փաշինյան հանդիպման մի շարք մեսիջներ է նշում․ «Արձանագրում առաջին. Փաշինյանին ընտրության առջեւ են կանգնեցնում՝ կա՛մ ԵԱՏՄ, կա՛մ ԵՄ, եւ այդ ընտրությունը նաեւ էներգետիկ արժեք է ունենալու իր մեջ: Երկրորդ․ արձանագրվեց, որ Հայաստանում այսօր կան մարդիկ, որ քաղաքական հայացքների համար գտնվում են բանտում, եւ ռուսական անձնագրով քաղաքացիներ կան նաեւ, ինչպես նաեւ՝ Արցախի հարցով փաստացի նշվեց, որ այն Ռուսաստանի համար շարունակում է մնալ զգայուն հարց, այսինքն՝ Արցախի հարցը փակված չէ, եւ սեփական հայրենիքում ապրելու արցախահայերի իրավունքը Ռուսաստանը շարունակում է համարել զգայուն հարց։ Ավելացնենք նաեւ ատոմակայանի հարցը, ես չեմ բացառում, որ երեկ քննարկվել է երկաթուղու կոնցեսիայի հարցը, որը Ռուսաստանի համար եւս կարմիր գիծ է»։ Նկատեցինք, որ որոշ փորձագետներ հանդիպումից տպավորություն են ստացել, որ Պուտինը երաշխավորում է, որ եթե Փաշինյանը չընտրվի, էսկալացիա եւ պատերազմ չի լինի, ինչով տեւական ժամանակ իր ժողովրդին սպառնում է Նիկոլ Փաշինյանը, նա բաց տեքստով ասաց, որ կաշխատեն ցանկացած իշխանության հետ:


«Ես հասկացա մի բան, որ Ռուսաստանի նախագահը հստակ հասկացրեց, որ առանց ՌԴ իմացության եւ համաձայնության, Հարավային Կովկասում Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն հարցեր չեն կարող կարգավորել եւ դրսից էլ նոր՝ արտաքին քաղաքական հովանավորների հրավիրել, որոնք այստեղ կլինեն տերուտիրական»։ Քաղաքագետի խոսքով՝ ակնհայտ է, որ Մոսկվայում այլեւս չեն հավատում այն հավաստիացումներին, որ ինչ որ արվում է Հայաստանում, Ռուսաստանի դեմ չէ, եւ այս՝ բավականին բաց ու կոշտ խոսակցությունն էլ դրա մասին է վկայում․ «Ավելին, ինձ մոտ այն տպավորությունն է, որ սա կարող է լինել Պուտին-Փաշինյան վերջին հանդիպումը, որովհետեւ ով ինչ մտածում էր մեկմեկու մասին, ասաց, մի կողմ դրեցին դիվանագիտությունը եւ առանց քաշվելու, առանց դիվանագիտական խորամանկությունների՝ ասացին»։ Նշենք նաեւ, որ Փաշինյան-Պուտին հանդիպմանը միջադեպեր եւ բողոքի ակցիաներ են ուղեկցել, մասնավորապես Մոսկվայում Հայաստանի դեսպանության շենքի առջեւ բողոքի ակցիա է ընթացել` ի պաշտպանություն Եկեղեցու:


Տելեգրամյան ալիքներում տարածված կադրերում նաեւ հոգեւորականներ կան, ակցիայի մասնակիցները պահանջում էին չմիջամտել Հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին: Փաշինյանը Ռուսաստանի հոգեւոր թեմի առաջնորդին՝ Եզրաս արքեպիսկոպոսին, հիշեցնենք, մեղադրել էր սովետական КГБ-ի գործակալ լինելու մեջ: Մի միջադեպ էլ մոսկովյան հյուրանոցի միջանցքում է տեղի ունեցել․ մի խումբ հայ կանայք Փաշինյանին դավաճան են անվանել, իսկ մի տղամարդ էլ մոտեցել, խնդրել է՝ նկարվել երեխայի հետ, իսկ հետո բացատրել, որ դա անում է այն պատճառով, որ երեխան իմանա, թե ով է Ղարաբաղը հանձնել:


Եվ այս ծանր այցի սթրեսն արտահայտվեց հաջորդ օրը, երբ Փաշինյանը կառավարության նիստից հետո իր նյարդայնությունը թափեց լրագրողների գլխին` խախտելով տարրական բարեկրթության կանոնները:

Լրահոս

Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը
Կարևոր
Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել
Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից
Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է
Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը
Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում