Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ինչպես հայտնի է, օրերս ի Տեր է հանգել բարեկամական ու հարևան վրաց ժողովրդի հոգևոր առաջնորդ, Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը:


Միանգամայն բնական և օրինաչափ է, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու այլ բարձրաստիճան հայ հոգևորականներ ցանկանան ներկա գտնվել հարևան ու բարեկամական ժողովրդի հոգևոր առաջնորդի հոգեհանգստյան, հուղարկավորության և ըստ ծիսակարգի նախատեսված հոգևոր ծեսերին, վերջին հրաժեշտը տան Իլիա Երկրորդին:


Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանն ու նրան ենթակա մարմինները, ի դեմս ռեպրեսիվ օրգանների, մտացածին «գործի» պատրվակով արգելափակել են Ամենայն հայոց կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հնարավորությունը:


Բացի այն, որ դա ինքնին խայտառակություն է, կրկնակի ու եռակի խայտառակություն է, որ դրա մասին խոսում են նաև «դրսում», ի մասնավորի՝ Վրաց եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները, նշելով, որ իրենք տեղյակ են, որ Ամենայն հայոց կաթողիկոսը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել Իլիա Երկրորդի հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց ուղղափառ եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին:


Սակայն նույն վրաց հոգևորականները ընդգծում են, որ Հայաստանի իշխանությունը արգելափակել է Հայոց կաթողիկոսի ելքի հնարավորությունը: Այդ հայտարարությունը լսելիս ցանկացած նորմալ հայ մարդ, ամոթից զատ, այլ զգացում չի կարող ունենալ: Բացի երևի փաշինյանական իշխանության անընկալելի քմահաճույքներն սպասարկողներից: Թվում է՝ այսպիսի հարց, անկախ այն բանից, թե այն ինչպես կկարգավորվի կամ կկարգավորվի արդյոք (գոնե մինչև թերթը տպարան ուղարկելը կարգավորված չէր), ընդհանրապես չպետք է ծագեր: Նախ՝ ինքնին, խայտառակություն է, որ Վեհափառ հայրապետի դեմ գործ է հարուցված, այն էլ՝ բացարձակ մտացածին «հիմքերով»:


Երկրորդ՝ մեծագույն ամոթ ու խայտառակություն է, որ մեկ անձի քմահաճույքները սպասարկելու համար Վեհափառի ելքն է արգելվել: Վերջապես՝ եթե նույնիսկ օրենքի տառակերության ձևական (ֆորմալ) կողմը հաշվի առնենք, էլի աննորմալ վերաբերմունք է: Եթե կուզեք, հենց իրավապահներն առաջնահերթ, իրենց նախաձեռնությամբ պիտի դիմեին Մայր Աթոռին ու հայտնեին, որ Վեհափառի ազատ տեղաշարժի, այդ թվում՝ Վրաստան այցելելու համար ոչ մի արգելանք չկա: Իրենք, հասկանո՞ւմ եք, նույնիսկ առանց փաստաբանների միջնորդության: Բայց, դե, ում ինչ ենք ասում...


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Ինչ իրավիճակ է Լարսում
Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը
Կարևոր
Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել
Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում