Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ)


Մարտի 19-ին Հայաստան է ժամանել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
Երևանում նա հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկկողմ հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, տնտեսական և ներդրումային ծրագրերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Մարթա Կոսը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը Երևանի՝ խաղաղությանն ուղղված ջանքերին։

Երևանում Մարթա Կոսը հանդիպել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Հանդիպումից հետո նա հայտարարել է Հայաստանին լրացուցիչ 140 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրելու մասին։

Հայաստանի այցի շրջանակում հանձնակատար Կոսը եղել է նաև Շիրակի պետական համալսարանում, հանդիպել ուսանողների հետ և հանդես եկել «ԵՄ–Հայաստան ներկայիս հարաբերությունները» թեմայով դասախոսությամբ։

Համալսարանում «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման Շիրակի մարզային կառույցի անդամները հանձնակատարին փոխանցել են խնդրագիր՝ բարձրաձայնելով Հայաստանի ինքնիշխանությանը և կարգավիճակին սպառնացող վտանգները, ինչպես նաև անվտանգության ռիսկերի և հնարավոր ռազմական էսկալացիայի վերաբերյալ իրենց մտահոգությունները։

Նախաձեռնության անդամները իրենց խնդրագրում ԵՄ-ին կոչ են անում հստակ հանրային ազդակ տալ, որ չեն աջակցում այն ենթակառուցվածքային նախագծերին, որոնք իրականացվում են առանց Հայաստանի ինքնիշխանության հաշվառման և առանց դրա լիարժեք մասնակցության՝ իր տարածքով անցնող տարանցիկ հոսքերի կառավարման և վերահսկողության գործում։ Միաժամանակ նրանք առաջարկում են նախաձեռնել «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերի անկախ միջազգային փորձաքննություն՝ դրանց համապատասխանությունը գնահատելու անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և էթնիկ ռիսկերի կանխարգելման չափանիշներին:
Ստորեւ ներկայացնում ենք տեքստն ամբողջությամբ.
«Խնդրագիր
Եվրոպական հանձնաժողովի ինտեգրման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսին
«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» հայկական ժողովրդական շարժման անդամների կողմից

Մենք՝ «Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» հայկական ժողովրդական շարժման ներկայացուցիչներս և համակիրներս, դիմում ենք Ձեզ, հարգելի տիկին եվրահանձնակատար Մարթա Կոս, Ձեր՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցի և «տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման» կարգախոսով առաջ մղվող նախաձեռնությունների քննարկման առնչությամբ, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերի շրջանակում։

Թեև այս նախաձեռնությունները ներկայացվում են որպես զարգացման և եվրոպական ինտեգրման հնարավորություն, հայկական հասարակության մեջ գնալով ամրապնդվում է այն ընկալումը, որ արդիականացման և գործընկերության հռետորաբանության ներքո փաստացի ձևավորվում է պանթյուրքական տրանսպորտային միջանցք՝ Անկարա–Բաքու–Կենտրոնական Ասիա–Եվրոպա ուղղությամբ, որտեղ Հայաստանին վերապահվում է ոչ թե ինքնիշխան սուբյեկտի, այլ արտաքին ուժերի կողմից կառավարվող տարանցիկ օղակի դեր։

1. Ինքնիշխանությանը և Հայաստանի կարգավիճակին սպառնացող վտանգների մասին

Մենք տեսնում ենք, որ այս ձևաչափում մեր երկիրը կանգնած է այն վտանգի առաջ, որ կարող է ներառվել աշխարհաքաղաքական մի նախագծում, որտեղ հիմնական որոշումները կընդունվեն Անկարայում, Բաքվում և այլ արտաքին կենտրոններում, իսկ Հայաստանի տարածքը, հատկապես Սյունիքը, կվերածվի վարձակալվող տարանցիկ հարթակի՝ առանց հոսքերի, սակագների և անվտանգության ռեժիմների նկատմամբ իրական վերահսկողության։

Միաժամանակ, Հայաստանի իշխանությունների պրոեվրոպական հռետորաբանությունը հաճախ հանդես է գալիս որպես վարագույր, որի միջոցով փորձ է արվում հասարակությանը ներկայացնել, թե նման սխեմաները ծառայում են «եվրոպական ուղուն», մինչդեռ Եվրոպական միությանը լիարժեք ինտեգրման իրական ժամկետներն ու հեռանկարները շարունակում են մնալ հեռավոր և անորոշ, այն դեպքում, երբ միջանցքային նախագծերը գործարկվում են արդեն այսօր։

Հանրային դաշտում առավել հաճախ են շրջանառվում ձևակերպումներ, որոնք փաստացի նախապատրաստում են հողը՝ Հայաստանը որպես «Արևմտյան Ադրբեջան» ընկալելու համար, ինչը մենք գնահատում ենք որպես ուղիղ սպառնալիք մեր ժողովրդի պատմական և ազգային գոյությանը։

2. Անվտանգության և ռազմական էսկալացիայի ռիսկերի մասին

Հատուկ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ հաղորդակցությունների և սահմանների բացումը առաջարկվում է առանց հստակ, իրավականորեն պարտադիր միջազգային անվտանգության երաշխիքների։

44-օրյա պատերազմի փորձը ցույց տվեց, թե որքան արագ կարող են ենթակառուցվածքային և քաղաքական պայմանավորվածությունները օգտագործվել Հայաստանի դեմ, երբ բացակայում են ագրեսիայի կանխման արդյունավետ մեխանիզմներ և շահառու պետությունների պատասխանատվության իրական համակարգը՝ խախտումների դեպքում։

Այն պայմաններում, երբ Սյունիքը և հարակից տարածքները կարող են վերածվել արտաքին ուժերի վերահսկողության տակ գտնվող «անցումային միջանցքի», մենք տեսնում ենք թուրք-ադրբեջանական սողացող էքսպանսիայի վտանգ, որը քողարկվում է «տրանզիտի կայունություն» և «միջանցքի անվտանգություն» ձևակերպումներով։

3. Մեր սպասելիքներն ու դիմումները Եվրոպական հանձնաժողովին

Ելնելով վերոգրյալից՝ մենք կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովին և անձամբ Ձեզ, հարգելի տիկին եվրահանձնակատար՝

հստակ հանրային ազդակ հղել, որ Եվրոպական միությունը չի աջակցում այն ենթակառուցվածքային նախագծերին, որոնք իրականացվում են առանց Հայաստանի ինքնիշխանության լիարժեք հաշվառման և առանց նրա ամբողջական մասնակցության՝ իր տարածքով անցնող տարանցիկ հոսքերի կառավարման և վերահսկողության գործընթացում,

նախաձեռնել «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերի անկախ միջազգային փորձաքննություն՝ դրանց համապատասխանությունը գնահատելու անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և էթնիկ ռիսկերի կանխարգելման չափանիշներին,

եվրոպական կառույցների հնարավոր մասնակցությունը նշված նախաձեռնություններին պայմանավորել սահմանների անխախտելիության, ինքնիշխանության և հավասար գործընկերության իրավականորեն պարտադիր երաշխիքների առկայությամբ։

Մենք համոզված ենք, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև իրական և կայուն գործընկերությունը հնարավոր է միայն ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, հավասարության և մեր ժողովրդի կողմից վերապրած ցեղասպանության ու բռնությունների պատմական փորձի լիարժեք հաշվառման հիման վրա»:

Լրահոս

Բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն Ծառուկյանի. Ղալիբաֆը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ին (տեսանյութ)
Թուրքիան հույս ունի շուտով լուծել F-35-ների և ամերիկյան պատժամիջոցների հարցը
Ուիթքոֆը և Քուշները կարող են Ռուսաստան այցելել մինչև օգոստոսի վերջ
Գեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղային
Ռուսական ավիահարվածը Սումիին մարդկային զոհերի պատճառ է դարձել
Արարատի մարզում բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և ամբողջությամբ այրվել
Ուկրաինայի ՀՕՊ-ը չի դիմակայել բալիստիկ հրթիռներին․ Զելենսկին նոր կոչ է արել դաշնակիցներին
Իրանի առաջնորդը երդվել է վրեժ լուծել Խամենեիի մահվան համար
Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար
Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը ընդգծել է, որ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վստահելի գործընկերներից է
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Ղալիբաֆը կոշտ ուղերձ է հղել ԱՄՆ-ին. ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից. (տեսանյութ)
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները. խորհրդատվական տեսանյութ
ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ
Պենտագոնը հրապարակել է ՉԹՕ-ների վերաբերյալ փաստաթղթերի նոր հավաքածու
Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին. իմ լսարանը երբեք չեմ օգտագործել քարոզչության համար
Եվրոպական խորհրդարանի անդամը կոչ է արել ԵՄ երկրներին ստեղծել ընդհանուր բանակ
Սասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնը
Զելենսկին հայտարարություն է արել ռուսական ռազմական հարվածից հետո
Դը Գոլի թոռը կոչ է արել Եվրոպային դաշինք կնքել Ռուսաստանի հետ

Լրացուցիչ նորություններ

...

Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը ընդգծել է, որ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վստահելի գործընկերներից է

Սասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնը

ՈՒՂԻՂ․ Բողոքի ակցիա ի աջակցություն՝ կալանավորված Գագիկ Ծառուկյանի

Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան

Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը

ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետ

Նոր կալանավորում եվ ռեպրեսիաներ. Թուրքիան S-400 համակարգերը վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին

Աշոտյանի գործը միջազգային ուշադրության տակ է, հուսանք՝ անազատությունը երկար չի տևի. Մելիքյան

Աշոտյանի քրգործում չկա տուժող, չկա վնաս, սա արդարադատական պրոցես չէ. Մկրտչյան

Փաշինյանն ունի քարտ բլանշ, միջազգային որևէ կառույց ձայն չի հանելու. Նաիրա Զոհրաբյան

ՈՒՂԻՂ․ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստը

Եթե ես ասեի՝ «սատկացնելու եմ վարչապետին», հաստատ ինձ կկալանավորեին հաջորդ օրը․ Ռոբերտ Քոչարյան

Մարոկկո-Ֆրանսիա խաղից հետո Լոնդոնի արևմուտքում անկարգություններ են սկսվել

Դատախազությունը չունի լիազորություն նախագահի գործողությունները գնահատելու․ Արամ Օրբելյան

Ռոբերտ Քոչարյանը առկա մեղադրանքի շրջանակում չի կարող մեղավոր ճանաչվել. Արամ Օրբելյան

Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջանում հայտարարվել է կարմիր եղանակային վտանգի մակարդակ

ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստը

Հասկանալի է, որ իշխանությունը կեղծիքներով պահելը ծանր է նստել, դրսի հովանավորները դժգոհ են, բայց աջ ու ձախ կալանավորելով էլ ձեր իմիջը ոչ մի կերպ չեք փրկի․ Տիգրան Աբրահամյան

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից