Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հեծանիվ հորինելու բան չկա. թե՛ փորձագետները, թե՛ քաղաքական շատ գործիչներ բազմիցս են նշել, որ առաջիկա ընտրություններում առաջնային նշանակություն է ստանալու ընդդիմադիր դաշտի պահվածքը: Խոսքը, հասկանալի է, իրապես ընդդիմադիր ուժերի մասին է, այն ուժերի, որոնք հստակ հայտարարում են, որ դեմ են փաշինյանական իշխանությանը:


Տեսեք, մի կողմում փաշինյանական իշխանությունն ու իր սատելիտ կուսակցություններն են: Այսինքն, այն ուժերը, որոնք ակնհայտորեն աշխատում են Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության վերարտադրության համար: Մյուս կողմում ընդդիմադիր ուժերն են կամ առնվազն ընդդիմադիր կեցվածքով հանդես եկողները, որոնք, դատելով առկա իրողություններից, առաջիկա ընտրություններում քիչ չեն լինելու: Լավ է դա, թե ոչ, մեկ այլ հարց է: Բայց նախանշվող իրողություն է: Թե՛ հիմնական ընդդիմադիր ուժերը, թե՛ ընդդիմադիր դիրքավորվածները, բնականաբար, ասելու են (ասում են), թե պայքարում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանության: Ասելու են (ասում են), որ պայքարում են իշխանության գալու համար:


Դա քաղաքականության, ընտրությունների դեպքում բնական է, հասկանալի, օրինաչափ: Բայց կարևոր հարց է ընդդիմադիր կանխատրամադրված ընտրողի կողմնորոշվելու հնարավորությունը: Ինչպե՞ս կողմնորոշվեն այս իշխանությանը մերժող ընտրողները: Բնականաբար, կներկայացվեն ծրագրեր, մոտեցումներ, խոստումներ: Դրանք, իհարկե, շատ կարևոր են:


Բայց, կարծում ենք, ընտրողների համար լրացուցիչ ու լավ կողմնորոշիչ դրսևորում, կարելի է ասել՝ ինքնատիպ «լակմուսի թուղթ» է լինելու այն, թե այս կամ այն ուժը, գործիչն իրեն ինչպես է պահում այլ ընդդիմադիրների հանդեպ: Այսինքն, ո՞վ, ո՞ր ուժն է, որ փաշինյանական իշխանություններին «դատափետելուն» զուգահեռ իր պարտադիր պարտքն է համարում հարձակվել այլ ընդդիմադիրների վրա:


Ո՞վ է կոչ անում այս կամ այն ընդդիմադիր ուժին չընտրել, այլ ոչ թե խոսում, օրինակ՝ իրեն ընտրելու մասին: Ո՞վ է փափագում, որ այս կամ այն ուժը չգրանցվի: Եվ այսպես շարունակ: Եվ երբ այդ ամեն ինչը յուրաքանչյուր ոք պարզապես ուսումնասիրի, կարծում ենք, իր համար շատ բան պարզ կլինի: Ավելին, ամեն մեկը կստանա իր՝ մի շարք հարցերի պատասխաններ: Այնպես որ, կարծում ենք, ընդդիմադիր ուժերի և գործիչների՝ միմյանց նկատմամբ հրապարակային վերաբերմունքն ամենից հստակ «լակմուսի թուղթն» է լինելու հունիսի 7-ի առաջիկա ընտրություններում:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Ինչ իրավիճակ է Լարսում
Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը
Կարևոր
Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել
Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում