ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանը պետք է միանա Հորմուզի նեղուցի պարեկությանը՝ անվտանգ նավարկությունն ապահովելու համար։ Այս մասին նա լրագրողներին ասել է Ֆլորիդայից Վաշինգտոն մեկնող իր ինքնաթիռում։ «Իմ կարծիքով՝ նրանք պետք է դա անեն», - ասել է նախագահը՝ պատասխանելով նեղուցի համատեղ պարեկային գործողություններին Չինաստանի հնարավոր մասնակցության մասին հարցին։
«Նրանք իրենց նավթի մեծ մասը՝ 90%-ը, ստանում են նեղուցի միջոցով։ Ուստի, ես հարցրի, թե արդյոք նրանք ցանկանում են միանալ։ Կտեսնենք։
Գուցե նրանք դա անեն, գուցե՝ ոչ», - հավելել է Թրամփը՝ նկատի ունենալով Չինաստանին։ Խոսելով Հորմուզի նեղուցով անվտանգ նավագնացության ապահովման մասին՝ ամերիկացի առաջնորդը ընդգծել է.
«Կարծում եմ՝ երկարաժամկետ հեռանկարում այլ երկրներ պետք է օգնեն մեզ այս հարցում»։ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը նախկինում նշել էր, որ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում մոտավորապես յոթ երկրների հետ Հորմուզի նեղուցի համատեղ պարեկային գործողությունների հարցի շուրջ։








