Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

8 տարում Փաշինյանը 4 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ է փոխել, գործառույթները կրճատել, 4.5 ամիս թողել առանց ԳՇ պետի


8 տարում Փաշինյանը 4 ՀՀ ԶՈՒ Գենշտաբի պետ է փոխել, լիազորությունները կրճատել, 4.5 ամիս էլ երկիրը թողել առանց ԳՇ պետի



Նիկոլ Փաշինյանի «ոչ բռնի և թավշյա» կառավարությունը պատմության մեջ կմնա իր ողջ գործունեության ընթացքում նախկին և ներկա ՀՀ գլխավոր շտաբի պետերի դեմ ծավալած քրեական հետապնդումների ու պաշտոնանկությունների բազմաթիվ դրվագներով։ Այն իր 8 տարիների ընթացքում 4 անգամ գլխավոր շտաբի պետ է փոխել, որոնցից երկու դեպքում պաշտոնը ստանձնել է նույն անձը, որին, սակայն, նույն Փաշինյանի կլանը դեռ վաղուց ցանկանում էր դատել ու դատապարտել։


Ամեն ինչ սկսվեց դեռ 2018-ին։ Նախկինում շուրջ 8 տարի շարունակ ՀՀ ԳՇ պետ եղած, իսկ այդ ժամանակ արդեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար հանդիսացող Յուրի Խաչատուրովի նկատմամբ «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց։


Սկսվեց Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը, վաղաժամկետ հետկանչի ընթացակարգը, իսկ ՀԱՊԿ գործընկեր պետություններին Հայաստանը առաջարկեց սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց՝ օտար ազգերին զիջելով ոչ միայն այդ բարձր պաշտոնը Հայաստանի ներկայացուցչի ձեռքերում պահելու հնարավորությունը, այլև մեր երկրի տեղն ու դիրքն այդ կառույցում։


Գեներալ Մովսես Հակոբյանը, ով ԳՇ պետի պաշտոնը ստանձնել էր 2016-ին, պաշտոնավարեց ընդամենը 2 տարի և լքեց այն արտահերթ՝ 2018-ի մայիսի 24-ին՝ Գլխավոր շտաբի փոխանցիկ դրոշը հանձնելով «թավշյա» թիմի կողմից հավանություն ստացած գեներալ Արտակ Դավթյանին, որի անունը, սակայն, նույն իշխանությունների կողմից շոշափվում էր 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի մեղավորների կոնտեքստում։ 2020-ի հունիսի 8-ին նա ազատվեց այդ պաշտոնից՝ փոխարենը նույն իշխանության կողմից արժանանալով այլ բարձր պաշտոնների։


2020 թվականի հունիսի 8-ին ԳՇ պետ դարձավ գեներալ Օնիկ Գասպարյանը, ով, սակայն, 44-օրյա պատերազմի խայտառակ կապիտուլյացիայից հետո՝ 2021-ի փետրվարի 25-ին, հայտարարեց, որ վարչապետը այլևս ի վիճակի չէ ճիշտ որոշումներ ընդունել և պետք է հեռանա իշխանությունից։ Այս խոսքերը դարձան նրա կարիերայի ավարտը։ 2021-ի մարտի 18-ին Օնիկ Գասպարյանը ազատվեց ԳՇ պետի պաշտոնից՝ պաշտոնավարելով ընդամենը 9 ամիս։


2021-ի մարտի 18-ից Օնիկ Գասպարյանի փոխարեն Փաշինյանի կողմից կրկին գլխավոր շտաբի պետ նշանակվեց նույն Արտակ Դավթյանը, որին Փաշինյանի կլանը վաղուց ուզում էր բանտ նստեցնել։ Նա, սակայն, դարձավ առաջինը, ով անկախ Հայաստանի պատմության մեջ այս բարձր պաշտոնը ստանձնեց երկրորդ անգամ։


2022-ի հունվարին նրան մեղադրանք առաջադրվեց արդեն 44-օրյա պատերազմի «անորակ հրթիռների» քրեական գործով՝ հրամանատարի կողմից իշխանության կամ պաշտոնեական դիրքի չարաշահման կամ անգործության պատրվակով։ Հետագայում դրան ավելացան նաև չհիմնավորված՝ ապօրինի ծագմամբ անշարժ գույք և դրամական միջոցներ ունենալու մեղադրանքները։


Արտակ Դավթյանը պաշտոնից ազատվեց 2022-ի փետրվարի 24-ին։ Պաշտոնը մնաց թափուր։


Նույն թվականի հունիսի 9-ին Կառավարությունը հավանություն տվեց «Պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու իր օրենսդրական նախաձեռնությանը, որով գլխավոր շտաբին զրկեց գնումներ կատարելու ինքնուրույնությունից։ Հիմք դրվեց, որպեսզի ԳՇ բոլոր այն գործառույթները, որոնք հնարավոր կլինի պատվիրակել, նախարարության այլ վարչություններին և այդ թվում՝ հիմնականում քաղաքացիական հաստիքներին, պարտադիր արտապատվիրակվեն։

Ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ այդ ամենն արվում էր նրա համար, որպեսզի Զինված ուժերի մեր գործընկերները ավելի շատ ժամանակ ունենան զբաղվելու իրենց առաքելությամբ, իսկ փաստացի գլխավոր շտաբն ավելի էր թուլացվում և կախյալ դառնում օրվա իշխանության թելադրանքներից։


2022 թվականի հուլիսի 14-ին ԳՇ նոր պետ նշանակվեց գեներալ Էդվարդ Ասրյանը։ Այսինքն՝ այդ հետպատերազմական լարված ժամանակահատվածում՝ մոտ 4.5 ամիս, Հայաստանը պաշտոնապես ԳՇ պետ չուներ, պաշտոնը թափուր էր, քանի որ Նիկոլ Փաշինյանի կլանը չէր կարողանում, անգամ օրենքի փոփոխություններից հետո, գտնել իրենց քիմքին համապատասխան, հաճելի և միաժամանակ բարձրագույն զինվորական կոչման տեր որևէ պաշտոնյա, որին կկարողանար իր բռի մեջ պահել։


Գեներալ Էդվարդ Ասրյանի օրոք տեղի ունեցան ադրբեջանցիների լայնածավալ հարձակումն ու առաջխաղացումը դիրքերի վրա, գերվեցին Հայաստանի մի շարք բարենպաստ դիրքեր, ադրբեջանցի դիվերսանտ-մարդասպանները ներթափանցեցին Հայաստան, հրդեհվեց Ազատի կացարանը։ Կայացավ նաև Արցախի վերջնական հանձնումը ու հայաթափումը։


Փաշինյանի օրոք իշխող ամենաերկարակյաց գլխավոր շտաբի պետը մնում է նա՝ Էդվարդ Ասրյանը, ով այսքան դեպքերի ընթացքում ոչինչ չի արել, չի արձագանքել և ոչ էլ դատապարտել իշխանության անգործությունը։

Լրահոս

Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ
Մեսսին իր կարիերայում առաջին անգամ կխաղա Անգլիայի դեմ
Լեհաստանն ու Ուկրաինան առաջընթաց են գրանցել ՄիԳ-29 կործանիչներն անօդաչուների հետ փոխանակելու համաձայնագրում
«Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի, սպանnւթյան դեպքից հինգ տարի անց կհրապարակվի դատավճիռը
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում
Բահրեյնում և ԱՄԷ-ում գործարկվել են պաշտպանական համակարգերը
Մաքգրեգորը կրկին ծանր վնասվածք ստացավ և պարտվեց Հոլուեյին
Ովքեր կհանդիպեն ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում
Մահացել է Կատարի նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին
Թեհրանում հայտարարել են Իրանի զոհված գերագույն առաջնորդի հիշատակի արարողություն անցկացնելու մասին
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը
Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Մինչև Կեսարն ու Կլավդիոսը. հայտնաբերվել է հին Բրիտանիայի ազդեցիկ բնակիչների գերեզմանոց
Պերուում Աշխարհի առաջնության ընթացքում ավելի քան 500 նորածնի անվանակոչել են Հոլանդի պատվին
Հուլիսի 13-ին և 14-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Mercedes-AMG-ը ստեղծել է նոր սերնդի էլեկտրական մարզական մեքենա՝ 671 ձիաուժ, թափի հավաքում 3 վայրկյանում և իսկական շարժչի ձայն (Լուսանկարներ)

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը Ծառուկյանի գործը «քցել է ոտքին»․ տուշոնկա շոուի երկրորդ մասն են բեմադրում (տեսանյութ)

Փաշինյանն այլևս իշխանություն չունի. սա ապացուցվեց հունիսի 7-ին. Մելիքյան (տեսանյութ)

Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս. Ստեփան Դանիելյան

ԲՏԱ նախարարությունը 27 մլրդ դրամով թերակատարել է իր ծրագրերը․ինչ գաղտնի ծախսեր են արվել (տեսանյութ)

Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը ընդգծել է, որ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վստահելի գործընկերներից է

Սասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնը

ՈՒՂԻՂ․ Բողոքի ակցիա ի աջակցություն՝ կալանավորված Գագիկ Ծառուկյանի

Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան

Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը

ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետ

Նոր կալանավորում եվ ռեպրեսիաներ. Թուրքիան S-400 համակարգերը վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին

Աշոտյանի գործը միջազգային ուշադրության տակ է, հուսանք՝ անազատությունը երկար չի տևի. Մելիքյան

Աշոտյանի քրգործում չկա տուժող, չկա վնաս, սա արդարադատական պրոցես չէ. Մկրտչյան

Փաշինյանն ունի քարտ բլանշ, միջազգային որևէ կառույց ձայն չի հանելու. Նաիրա Զոհրաբյան

ՈՒՂԻՂ․ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստը

Եթե ես ասեի՝ «սատկացնելու եմ վարչապետին», հաստատ ինձ կկալանավորեին հաջորդ օրը․ Ռոբերտ Քոչարյան

Մարոկկո-Ֆրանսիա խաղից հետո Լոնդոնի արևմուտքում անկարգություններ են սկսվել

Դատախազությունը չունի լիազորություն նախագահի գործողությունները գնահատելու․ Արամ Օրբելյան

Ռոբերտ Քոչարյանը առկա մեղադրանքի շրջանակում չի կարող մեղավոր ճանաչվել. Արամ Օրբելյան