Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանը հերթական անգամ տեսանելի փոսում է Փաշինյանի անփառունակ կառավարման հետևանքով. Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրում է.


Փետրվարի վերջ հրապարակվեց Heritage foundation հեղինակավոր կազմակերպության հերթական զեկույցը, նվիրված աշխարհում տնտեսական ազատության ցուցանիշին՝ Index of Economic Freedom 2026, որի մասին իշխանական պրոպագանդան լռում է։ Եւ ահա թե ինչու։ Թեպետ տարին ընտրական է, եւ արեւմտյան բոլոր կառույցներն անթաքույց կերպով «ֆոռա» են տալիս Փաշինյանին, անգամ այս պարագայում զեկույցի հեղինակները չեն կարողացել մեծ հաջողություններ նկարել։ Հայաստանը հերթական անգամ տեսանելի փոսում է Փաշինյանի անփառունակ կառավարման հետևանքով։


Որպեսզի լավ հասկանանք նման զեկույցների կարևորությունը, շեշտեմ, որ դրանք հիմք են հանդիսանում թե՛ պոտենցիալ ներդրողների, թե՛ գլոբալ քաղաքական դերակատարների համար համարժեք մոտեցումներ մշակելու հարցում, իսկ Փաշինյանն իր ամերիկյան այցերից մեկի ժամանակ այցելել էր այդ հիմնադրամի կենտրոնական գրասենյակ։ Ըստ այդ հետազոտության, երկրները դասակարգվում են հինգ խմբի՝ ազատ, հիմնականում ազատ, չափավոր ազատ, հիմնականում անազատ եւ ճնշված։ Հայաստանը կրկին դասվել է 3-րդ խմբի՝ «չափավոր ազատ» (moderately free) երկրների շարքին, թեպետ թվային առումով մի փոքր բարելավել է իր դիրքերը ( միավորով՝ +1.7, տեղով՝ + 5 տեղ): Եվ այսպես, ինչի՞ մասին է վկայում զեկույցը, ի՞նչ է այն ախտորոշում Հայաստանում։


1. Հայաստանն էլի մնացել է համակարգային ճահճացման մեջ, այդ թվում՝ տնտեսական քաղաքականության ասպարեզում։ 2018-ին խոստացված նաև տնտեսական «հեղափոխությունը» և այն ապահովող կախարդական փայտիկը թարս են բուսնել դրանց հեղինակների համար։


2. Երկրի համակարգային և խորը ճգնաժամն արձանագրվում է միջազգային տարբեր փորձագիտական հետազոտություններով։ Heritage-ի զեկույցն այդ առումով Հայաստանի հերթական դաժան ախտորոշումն էր՝ Freedom House-ի, Transperancy International-ի եւ այլ նույնքան մտահոգիչ արձանագրումների շարքում։


3. Գնահատելով զեկույցի հիմքում ընկած տարբեր ցուցանիշները, ակնհայտ է դառնում, որ մեր երկրում օրենքի գերակայության հարցը, որը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական զարգացման բազիսն է, ըստ հեղինակավոր աղբյուրի, խայտառակ վիճակում է։


4. Վերջին հինգ տարիներին Նիկոլի օրոք Հայաստանի ցուցանիշներն ավելի վատն են, քան Սերժ Սարգսյանի օրոք 10 տարիներից 9-ի արդյունքները։


5. Ավելին, ՀՀ երրորդ նախագահի օրոք մեր երկիրը համաշխարհային դասակարգման մեջ տարբեր տարիներին զբաղեցրել է շատ ավելի բարձր հորիզոնականներ, քան այս տարվա 52-րդը։ Այսպես, 2017-ին՝ 33-րդ, 2009-ին՝ 31-րդ, իսկ 2008-ին՝ 28-րդ։


6. Դատական էֆեկտիվության ցուցանիշը (Judicial effectiveness), որով չափվում է նաև դատական համակարգի անկախությունը, Հայաստանի այս տարվա ցուցանիշներից կրկին ամենացածրն է։ Ավելին, ըստ ամերիկյան փորձագետների, ներկայումս այդ խնդիրներն ավելի ցցուն են, քան «Սերժի Հայաստանում», ինչը վկայում է դատարանների կախյալության, քաղաքականացվածության և կոռումպացվածության աննախադեպ մակարդակի մասին։ Մեր դատական համակարգն ավելի խայտառակ վիճակում է, քան Նիգերիայում, Բանգլադեշում և Պապուա-Նոր Գվինեայում։


7. Երկրում կոռուպցիայի մակարդակը բնորոշող ցուցանիշով (Government Integrity) Հայաստանը 100 միավորից ստացել է ընդամենը 51.


8, ինչը խոսում է համակարգային կոռուպցիայի արմատավորման մասին, և երկիրն այդ արդյունքով դասվում է «հիմնականում անազատ» երկրների խմբին։ Մենք զիջում ենք, օրինակ, Ռուանդային և Բոտսվանային։


8. Երկրում իշխանազավթումից հետո 2018-2020 թվականներին գրեթե բոլոր միջազգային զեկույցներում «թավշյաներին» ավանսով նկարած բարձր թվերը հետագա տարիներին հօդս են ցնդել՝ մերկացնելով իշխանախմբի ողջ թշվառությունը և իրական դեմքը։


Արդյունքում՝ հեղինակավոր զեկույցի հիմքով արձանագրում ենք, որ՝


A. Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը չեն ամրացվում անկախ դատական համակարգով։


B. Կոռուպցիան շարունակում է խարխլել տնտեսական զարգացման հնարավորությունները։


C. Օրենքի գերակայությունը Հայաստանում թույլ է։


D. Սեփականության իրավունքը (Property rights) շատ թույլ է պաշտպանված ՝ «ապօրինի գույքի» գործերի ականջը կանչի։

Լրահոս

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին
Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին և մահացել
Շտապ
Վիճաբանություն եւ կրակոցներ Վաղարշյան փողոցում. կա 2 վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված մեքենաներ
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 12-ին
Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ
Մեսսին իր կարիերայում առաջին անգամ կխաղա Անգլիայի դեմ
Լեհաստանն ու Ուկրաինան առաջընթաց են գրանցել ՄիԳ-29 կործանիչներն անօդաչուների հետ փոխանակելու համաձայնագրում
«Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի, սպանnւթյան դեպքից հինգ տարի անց կհրապարակվի դատավճիռը
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում
Բահրեյնում և ԱՄԷ-ում գործարկվել են պաշտպանական համակարգերը
Մաքգրեգորը կրկին ծանր վնասվածք ստացավ և պարտվեց Հոլուեյին
Ովքեր կհանդիպեն ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում
Մահացել է Կատարի նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին
Թեհրանում հայտարարել են Իրանի զոհված գերագույն առաջնորդի հիշատակի արարողություն անցկացնելու մասին
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը
Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը Ծառուկյանի գործը «քցել է ոտքին»․ տուշոնկա շոուի երկրորդ մասն են բեմադրում (տեսանյութ)

Փաշինյանն այլևս իշխանություն չունի. սա ապացուցվեց հունիսի 7-ին. Մելիքյան (տեսանյութ)

Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս. Ստեփան Դանիելյան

ԲՏԱ նախարարությունը 27 մլրդ դրամով թերակատարել է իր ծրագրերը․ինչ գաղտնի ծախսեր են արվել (տեսանյութ)

Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը ընդգծել է, որ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վստահելի գործընկերներից է

Սասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնը

ՈՒՂԻՂ․ Բողոքի ակցիա ի աջակցություն՝ կալանավորված Գագիկ Ծառուկյանի

Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան

Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը

ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետ

Նոր կալանավորում եվ ռեպրեսիաներ. Թուրքիան S-400 համակարգերը վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին

Աշոտյանի գործը միջազգային ուշադրության տակ է, հուսանք՝ անազատությունը երկար չի տևի. Մելիքյան

Աշոտյանի քրգործում չկա տուժող, չկա վնաս, սա արդարադատական պրոցես չէ. Մկրտչյան

Փաշինյանն ունի քարտ բլանշ, միջազգային որևէ կառույց ձայն չի հանելու. Նաիրա Զոհրաբյան

ՈՒՂԻՂ․ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստը

Եթե ես ասեի՝ «սատկացնելու եմ վարչապետին», հաստատ ինձ կկալանավորեին հաջորդ օրը․ Ռոբերտ Քոչարյան

Մարոկկո-Ֆրանսիա խաղից հետո Լոնդոնի արևմուտքում անկարգություններ են սկսվել

Դատախազությունը չունի լիազորություն նախագահի գործողությունները գնահատելու․ Արամ Օրբելյան

Ռոբերտ Քոչարյանը առկա մեղադրանքի շրջանակում չի կարող մեղավոր ճանաչվել. Արամ Օրբելյան