Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նիկոլ, էս ո՞ւր հասանք. Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.


«Նիկոլ, էս ո՞ւր հասանք։ Դուք խոսում եք ժողովրդավարությունի՞ց, խոսում եք ինքնիշխանությունի՞ց, խոսում եք արտաքին քաղաքականությունի՞ց։ Բայց մի պարզ բան կա, որը կարծես չեք հասկանում։ Ուժեղ պետությունները գործում են մի քանի ճակատով․ կառավարությունը վարում է դիվանագիտություն, իսկ պատմական և ակադեմիական ինստիտուտները պաշտպանում են պատմական ճշմարտությունը։ Այս երկու ճակատները ոչ թե հակասում են իրար, այլ լրացնում են։ Գերմանիան Թուրքիայի հետ ունի ռազմավարական հարաբերություններ, բայց Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ գերմանական ակադեմիական աշխարհը այդ թեման մշտապես պահում է միջազգային օրակարգում։


Իսրայելը շատ հաճախ ստիպված է լինում վարել բարդ դիվանագիտություն տարբեր երկրների հետ։ Բայց մի բան երբեք չի անում․ չի սահմանափակում Հոլոքոստի հիշողության պաշտպանությունը։ Իսրայելի կառավարությունը կարող է բանակցել տարբեր պետությունների հետ, նույնիսկ այն երկրների հետ, որոնց հետ ունի լուրջ հակասություններ։ Բայց միևնույն ժամանակ. ակադեմիական ինստիտուտներն ու Յադ Վաշեմը շարունակում են բարձրաձայնել Հոլոքոստի թեման ամբողջ աշխարհում։ Նույնը անում են շատ այլ պետություններ։


Ուժեղ պետությունները կարող են լինել ճկուն արտաքին քաղաքականության մեջ, բայց նրանք երբեք չեն հրաժարվում իրենց պատմական հիշողությունից։ Դուք ի՞նչ եք անում։ Փորձում եք սահմանափակել հենց այն ինստիտուտի աշխատանքները, որը պետք է պաշտպանի պատմական ճշմարտությունը։ Եթե ձեր տրամաբանությամբ շարժվենք, վաղը կարող եք ասել՝ գուցե Ցեղասպանության հուշահամալիրն էլ փակե՞նք, որ Թուրքիան չնեղանա, ու հարաբերությունները կարգավորվեն։ Բայց պատմությունը մի պարզ բան է ցույց տվել. այն պետությունները, որոնք փորձում են իրենց արժանապատվությունը փոխանակել «բարեհաճության» հետ, վերջում չեն ստանում ոչ խաղաղություն, ոչ հարգանք։ Եթե ձեզ թվում է, որ մանր ժեստերով Ալիևին դուր գալով եք խաղաղություն բերելու, լավ լուր չունեմ։ Պատերազմից հետո Ալիևը դարձել է այնպիսի խաղացող, որի պահանջները միայն աճում են։


Քաղաքականության մեջ սա հայտնի երևույթ է․ «հաջողության» հասած ագրեսորը սովորաբար ավելի մեծ ախորժակ է ունենում։ Ձեր արածի անունը դիվանագիտություն չէ, դա ինքնազիջում է։ Քաջություն ունեցեք, ներողություն խնդրեք Edita Gzoyan-ից և վերականգնեք նրան իր պաշտոնում։


Իսկ երբեմն արդեն սկսում է տպավորություն ստեղծվել, որ այս ամենը արվում է նրա համար, որ ժողովուրդը ստիպված լինի ու իրենց էլ սերժի։

Լրահոս

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին
Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին և մահացել
Շտապ
Վիճաբանություն եւ կրակոցներ Վաղարշյան փողոցում. կա 2 վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված մեքենաներ
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 12-ին
Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ
Մեսսին իր կարիերայում առաջին անգամ կխաղա Անգլիայի դեմ
Լեհաստանն ու Ուկրաինան առաջընթաց են գրանցել ՄիԳ-29 կործանիչներն անօդաչուների հետ փոխանակելու համաձայնագրում
«Քանաքեռցի Տույի»` Արթուր Ղազարյանի, սպանnւթյան դեպքից հինգ տարի անց կհրապարակվի դատավճիռը
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում
Բահրեյնում և ԱՄԷ-ում գործարկվել են պաշտպանական համակարգերը
Մաքգրեգորը կրկին ծանր վնասվածք ստացավ և պարտվեց Հոլուեյին
Ովքեր կհանդիպեն ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում
Մահացել է Կատարի նախկին էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանին
Թեհրանում հայտարարել են Իրանի զոհված գերագույն առաջնորդի հիշատակի արարողություն անցկացնելու մասին
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը
Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը Ծառուկյանի գործը «քցել է ոտքին»․ տուշոնկա շոուի երկրորդ մասն են բեմադրում (տեսանյութ)

Փաշինյանն այլևս իշխանություն չունի. սա ապացուցվեց հունիսի 7-ին. Մելիքյան (տեսանյութ)

Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս. Ստեփան Դանիելյան

ԲՏԱ նախարարությունը 27 մլրդ դրամով թերակատարել է իր ծրագրերը․ինչ գաղտնի ծախսեր են արվել (տեսանյութ)

Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը ընդգծել է, որ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վստահելի գործընկերներից է

Սասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնը

ՈՒՂԻՂ․ Բողոքի ակցիա ի աջակցություն՝ կալանավորված Գագիկ Ծառուկյանի

Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան

Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը

ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետ

Նոր կալանավորում եվ ռեպրեսիաներ. Թուրքիան S-400 համակարգերը վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին

Աշոտյանի գործը միջազգային ուշադրության տակ է, հուսանք՝ անազատությունը երկար չի տևի. Մելիքյան

Աշոտյանի քրգործում չկա տուժող, չկա վնաս, սա արդարադատական պրոցես չէ. Մկրտչյան

Փաշինյանն ունի քարտ բլանշ, միջազգային որևէ կառույց ձայն չի հանելու. Նաիրա Զոհրաբյան

ՈՒՂԻՂ․ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստը

Եթե ես ասեի՝ «սատկացնելու եմ վարչապետին», հաստատ ինձ կկալանավորեին հաջորդ օրը․ Ռոբերտ Քոչարյան

Մարոկկո-Ֆրանսիա խաղից հետո Լոնդոնի արևմուտքում անկարգություններ են սկսվել

Դատախազությունը չունի լիազորություն նախագահի գործողությունները գնահատելու․ Արամ Օրբելյան

Ռոբերտ Քոչարյանը առկա մեղադրանքի շրջանակում չի կարող մեղավոր ճանաչվել. Արամ Օրբելյան