Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Փաշինյանն ու 50 քպականները շարունակում են նախա-նախընտրական արշավը: Այն, որ դա ընտրական օրենքների ու կանոնների կոպիտ խախտում է, փաստում են բազմաթիվ մասնագետներ, սակայն դրան առանձին կանդրադառնանք:


Տվյալ դեպքում մեզ ու, վստահ ենք, շատերին հետաքրքրում է այն, թե Նիկոլ Փաշինյանն ինչու է այդքան ագրեսիվ, ջղային արձագանքում տարբեր բնակավայրերում իրեն զանազան հարցեր տվող կամ նույնիսկ ինչ-որ խնդրանքով դիմող մարդկանց:


Ըստ որում, Փաշինյանի ագրեսիվ պահվածքի առումով մեծ տարբերություն չկա՝ քաղաքացին կամ որևէ անձ նրան խնդրում է իր զավակին ինչ-որ մանր պաշտոն տալ, թե դիտողություն է անում, որ Կաթողիկոսը նախարար չէ, որ Փաշինյանի քմահաճույքով նշանակվի կամ պաշտոնաթող լինի: Կապ չունի՝ մարդը իրենց գյուղում ինչ-որ բան կառուցելու խնդրանքով է դիմում, թե հիշեցնում է Արցախի մասին:


Նախքան մյուս դիտարկումներին անցնելը, պետք է մի կարևոր արձանագրում անել. Նիկոլ Փաշինյանի հետ «մարզային հանդիպումներին», հասկանալի է, հիմնականում հավաքվում կամ «բերվում են» իր հանդեպ առավելապես լոյալ մարդիկ, եթե չասենք՝ իր նկատմամբ դրական տրամադրված կողմնակիցներ:


Քիչ հավանական է, որ Փաշինյանին տեսնելիս հեռուստացույցն անջատող կամ ալիքը փոխող մարդիկ առանձնապես ցանկություն ունենան նրան մի հատ էլ «ժիվոյ» տեսնել: Ու հատկանշականն այն է, որ դա էլ է Փաշինյանին նյարդայնացնում: Այն իմաստով, որ նույնիսկ իր հանդեպ դրական տրամադրված, այսպես ասած՝ «իր ընտրազանգվածի» ներկայացուցիչներն են հարցեր բարձրացնում:


Եվ Փաշինյանն արդեն «իր» ընտրողների վրա է մուննաթ գալիս: Նրանց վրա է բարկանում, բորբոքվում, ձեռքերը թափահարում: Հիշո՞ւմ եք, երբ նոր էին եկել իշխանության, անդադար ասում էին՝ «թողեք, թող աշխատենք» կամ «թողեք, թող աշխատեն»:


Ութ տարվա ընթացքում, այսինքն՝ հիմա, հասել են «դե, թողեք, թող ջղայնանա» կետին: Ի դեպ, ջղայնանալու վերաբերյալ: Մի քիչ էլ՝ կենցաղային վարքի: Առհասարակ, Նիկոլ Փաշինյանից հազիվ թե կարելի էր սպասել այլ բան, քան այն, ինչ տեսնում ենք:


Փաշինյանն 8 տարի շարունակ, ինչ վարչապետ է, իրեն այդպես է պահել՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարության նիստերին, թե՛ հակաճառողներին արձագանքելիս կամ ասուլիսներում «անդուր հարցի» պատասխանելիս, թե՛ ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներին անդրադառնալու ժամանակ:


Նրա հրապարակային պահվածքին բնորոշ են անկանոն ու անհավասարակշիռ ժեստիկուլ յացիան, անկանոն բղավոցները, անպարկեշտ բառապաշարը: Թերթի տարածքն ու ընթերցողների նյարդերը խնայելով՝ հատ առ հատ չհիշեցնենք:


Միայն «քեռակնոջ» խայտառակ գրառումը բավարար կլիներ, որպեսզի որևէ այլ գործիչ հանրային ճնշման ներքո հրաժարական տար ոչ միայն պաշտոնից, այլև քաղաքականությունից: Առհավետ: Հիմա այդ նույն պահելաձևը տեսնում ենք Փաշինյանի նախընտրական արշավի ժամանակ, հիմնականում՝ իր իսկ կողմնակիցների հետ հանդիպումների ընթացքում:


Այնպիսի կայուն տպավորություն է ձևավորվում, որ Փաշինյանը քարոզչական ավտոբուսից դուրս է գալիս միայն այն բանի համար, որպեսզի մարալիկցիների, իջևանցիների, արթիկցիների ու մյուսների վրա գոռգոռա, ջղայնանա, ձայնը գլուխը գցի: Ինչո՞ւ:


Դա ամենից առաջ տվյալ անհատի՝ Փաշինյանի անվստահության դրսևորում է: Ի դեպ, երբ դա համադրում ենք իրենց հրապարակած ու ակնհայտորեն «դզած-փչած հարցման» արդյունքների հետ, ապա հակադրությունն էլ ավելի է աչք ծակում:


Ըստ այդ «հարցման», Փաշինյանը քաղաքական դաշտում իբրև թե «միանձնյա առաջատար» է: Բայց միանձնյա առաջատարներն իրենց այդպես չեն պահում՝ այդքան անվստահ, այդքան բորբոքված, այդքան ագրեսիվ: Երկրորդը՝ Փաշինյանն իր փորձառությամբ հրաշալի տեսնում է, որ մարդկանց կողմից իր նկատմամբ վաղուց չկա վստահություն, չկա հարգանք:


Նա բոլորից շուտ ու շատ է տեսնում, որ միակ բանը, որը մարդիկ, այս դեպքում՝ իր սակավաթիվ կողմնակիցները, դրսևորում են իրեն տեսնելիս, ինչ-որ անձնական կամ խմբային օգուտ քաղելն է: Այսինքն, նաև նրանք են դժգոհ:


Եվ երբ հորինված փուչիկը հանդիպում է իրականության փշերին, այն անմիջապես պայթում է: Տեսախցիկներն անկողմնակալ ֆիքսում են դա, ու բոլորը տեսնում են այդ պղպջակների պայթյունները, որոնք ուղեկցվում են Փաշինյանի ձայնային ջղային ելևէջումներով:


Փաշինյանն ու ՔՊ-ն նաև իրենք իրենց հորինած քարոզչական միֆերի տակ են մնացել: Իբր «30 տարի ոչինչ չէր արվել», եկավ Փաշինյանն, ու ծաղիկները ծաղկեցին, ճահիճները վերացան, անապատները ջրվեցին, անպտուղ ծառերը բերք տվեցին, նույնիսկ Արևը սկսեց առավոտյան ծագել, իսկ երեկոյան մայր մտնել:


Իսկ ժողովուրդը, «երեք միլիոն վարչապետներն» իրեն երախտապարտ լինելու, իրեն տեսնելիս ինքնամոռաց ցատկոտելու, ոտքերի առաջ վերջին ոչխարը մորթելու փոխարեն դեռ մի բան էլ անդուր հարցեր են տալիս, բողոքում են, Արցախի մասին են հիշեցնում, Կաթողիկոսի մասին... Այ, այ, այ, ինչպիսի երախտամոռություն: Փաշինյանն էլ բռնկվում է:


Վայրկենապես: Ժողովրդական բանահյուսությունը դիպուկ բնորոշում ունի՝ «զակատ արած կռիվ»: Փաշինյանի վարքը այդ արտահայտությունն է հիշեցնում: Իրեն երևի թվում էր, թե ապրում է իր ֆեյքերի, «շեֆ, ամեն ինչ լավ է» զեկուցող ենթակաների կամ մերձավոր քպականների միջավայրում, մինչդեռ այդպես չէ:


«Իրական Հայաստանի» գաղափարաբանը բախվեց իսկական Հայաստանին, ու չդիմացավ, նյարդերը տեղի տվեցին: Իսկ իսկական Հայաստանը էապես տարբերվում է նրանից, ինչը հորդում է իշխանական քարոզչամիջոցներից ու իշխանական քարոզիչների հայտարարություններից:


Իսկ բուն իրականության և փաշինյանական «իրականության» միջև խզումն այնքան ահռելի է, որ նույնիսկ Փաշինյանն է տեսնում դա և սկսում է չդիմանալ:


Ու այնպես է մուննաթ գալիս, թե՝ այս կամ այն ենք արել, կարծես «հերանց տնից» բերած փողերով են արել, կարծես դա հերոսություն է, այլ ոչ թե նորմալ բան: Ընդ որում, եթե ինչ-որ բաներ նույնիսկ արվել են, ապա դրանք չնչին են այն ավերների հետ համեմատած, որ բերել են նրանք: Փաշինյանի կառավարությունը աղքատությունը չի նվազեցրել, անդադար խոստացել է, բայց ոչ մի նորմալ աշխատատեղ չի բացել, երկիրն ու ժողովրդին դրել է լրջագույն սպառնալիքների տակ, պատերազմի ու հազարավոր տղաների մահվան պատճառ է դարձել, Արցախն են ուրացել ու հանձնել թշնամուն, Հայ առաքելական եկեղեցին կործանելու նպատակով արշավի են ելել, և... այդքանից հետո ուզում են, որ իրենց ոչ մի հարց չտա՞ն:


Լո՞ւրջ: Հա, ի դեպ, մարդկանց վարագույրները մի փչացրեք, ափսոս են: Նրանք միլոններով պարգևավճար չեն ստանում՝ ի տարբերություն քպականների:


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում 110 ավիահարված և հրթիռային հարձակում է իրականացրել
Իսպանիայում «Ադամ» փոթորկի պատճառով հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ
Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
«Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին
Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի
Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին
«Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական
Կարևոր
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը
Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել
Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում
Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել
Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում
Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը
Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար
Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները
Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով
Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը
Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին
Կարևոր
Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով

Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի

Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

Թուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումը

COP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ Աբիսողոմոնյան

Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար

Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները

Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել

Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո

Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը

Վայոց Ձորի մարզպետի «արջի ծառայությունը»․ Երկաթուղու ճակատագիրը՝ ՀՀ-ՌԴ հակասությունների կենտրոնում