ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման բանակցություններում զգալի առաջընթացի մասին: Նա հայտարարությունը հրապարակել է X-ում Ժնևում եռակողմ քննարկումների առաջին օրվանից հետո:
Նա նաև գովաբանել է ԱՄՆ ներկայիս վարչակազմի «հաջողությունը հակամարտող կողմերին մերձեցնելու գործում, ինչը հանգեցրել է զգալի առաջընթացի»։
«Երկու կողմերն էլ համաձայնել են արդյունքների մասին հաղորդել իրենց համապատասխան ղեկավարներին և շարունակել աշխատանքը համաձայնության հասնելու ուղղությամբ», - հայտարարել է Ուիթկոֆը։ Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել էր ռուսական բանակցային թիմի աղբյուրը, Ժնևում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասնակիցները համաձայնել են շարունակել շփումները չորեքշաբթի օրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների առաջին վեցժամյա օրը շատ լարված է եղել։








