Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Կարմիր գծերը» և ուրացման շարունակական ընթացքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հայտարարել է. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։

Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»:

Ավելին, «պատմության ողբերգական անցքերի» պահով Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարարի հայտարարությունը մեկին մեկ համընկնում է թուրքական ներկայիս (ասենք՝ նաև նախորդների) այն ժխտողական մոտեցումն արտացոլող ձևակերպմանը, որ ոչ մի Հայոց ցեղասպանություն էլ չի եղել, եղել է Առաջին աշխարհամարտ, որի ընթացքում եղել են «ողբերգական անցքեր», որոնք հիմա պիտի, թերևս, միայն պատմաբանները ուսումնասիրեն, այն էլ՝ թուրքական սրբագրված «արխիվների» հիման վրա: 

Այս առնչությամբ շատերը հիշեցին ու հիշեցրեցին 2005 թվականին Ռեջեփ Էրդողանի (այն ժամանակ՝ Թուրքիայի վարչապետ) կողմից Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը, որի բովանդակությունը նույնությամբ կրկնում է հիմա ՀՀ անունից հանդես եկող Արարատ Միրզոյանի բարձրաձայնած, կներեք արտահայտության համար, դիրքորոշումը:

Չնայած, ի՜նչ դիրքորոշում, եթե նրա հայտարարությունը Հայոց ցեղասպանության հրապարակային ուրացման բացահայտ արտահայտություն է:

Բնական է, որ այդ հայտարարությունը չվրիպեց ինչպես ընդդիմության, այնպես էլ, առհասարակ, քաղաքականապես ակտիվ «ոչ նիկոլական» հանրության ներկայացուցիչների ուշադրությունից: Բայց, մյուս կողմից, ասել, թե՝ Հայոց ցեղասպանությունն ուրանալու և հարցականի տակ դնելու մասին Փաշինյանի արտգործնախարարի հայտարարությունն անակնկալ է, ազնիվ չի լինի: 

Իրականում այս անձինք՝ Նիկոլ Փաշինյանը, իր քպական ամբողջ թիմը, իհարկե, որդեգրել և իրականացնում են առնվազն ոչ Հայաստանի շահերից բխող քաղաքականություն:

Այդ համատեքստում էր Արցախն աղետի ու հայաթափման ենթարկելը, այդ համատեքստում է հայ-ռուսական հարաբերությունների փչացումը, այդ համատեքստում են հայ ժողովրդի պատմության, պատմական հիշողության դեմ դիվերսիաները, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները, հայկական հանրության պառակտումը, ներքին ատելության սերմանումը, երկրի տնտեսական ու պաշտպանական խարխլումը: Ու, ախր, սա էլ մի անսպասելի կամ աներևակայելի դրսևորում ու երևույթ չէ:

Այնպես չէ, էլի, թե ամեն ինչ լավ էր, մեկ էլ հանկարծ Արարատ Միրզոյանն այդպիսի թրքահաճո հայտարարություն արեց:

Փաշինյանի ու ՔՊ-ի «ուրացումային» մոտեցումն ամենևին էլ նոր երևույթ չէ: Ավելին, դրա «շորշոփները» կարելի է գտնել դեռևս «ընդդիմադիր» ու խմբագրապետ Փաշինյանի հոդվածներում, հայտարարություններում: 

Ամեն հայկականը ծաղրելը, ավանդական արժեքները, պատմական իրողությունները նենգախեղված ու ծաղրական ներկայացնելը, Արցախը, ազատագրված տարածքները ադրբեջանական համարելը, ահա, այդ ամենը հո նորությո՞ւն չէին:

Շարունակությունը պետք է համարել 2018ին իրագործված իշխանազավթումը, որից հետո այս թիմը լծվեց իր քանդիչ ծրագրերի իրականացմանը:

Իշխանազավթման սցենարիստն, ինչ խոսք, առանձնահատուկ «Օսկարի» է արժանի, քանի որ երկրաքանդությունը, Արցախի հանձնմանն ուղղված գործողությունները քողարկվում էին «ուռռա-հայրենասիրական» կոչերով, արդարության ու կոռուպցիայի դեմ պայքարի աղաղակներով, պրիմիտիվագույն պոպուլիզմով:

Բայց... աշխատեց: ՔՊ-ի ուրացման հերթական ակորդը կարելի է համարել կրթական, գիտական, համակարգերի կազմաքանդման, Արցախի խնդիրը ինքնորոշումից տարածքային վեճի բովանդակային ձևախեղման, բանակի ու նկատելի զինվորականների վարկաբեկման և նմանօրինակ այլ դրսևորումները: 

Դե, «կանտրոլնի կրակոցն» էլ, թերևս այն է, որ Արցախն աղետի մատնելուց, ապա նաև բացահայտ ուրանալուց հետո թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրան ներկայացնող «նիկոլփաշինյանները» առանձնապես ձևականությունների ու քողարկումների հետևից չեն ընկնում:

Պարզապես իրենց բոլոր ավերակիչ, կործանարար քայլերն ու որոշումները փաթեթավորում են «ինքնիշխանության», «ՀՀ 29800 քառակուսի կիլոմետրը պահելու», «խաղաղության» մասին, կներեք, «կտերով»:

Բուն ուրացման դրսևորումները այնքան շատ են ու գրեթե ամենօրյա ռեժիմով, որ նույնիսկ առանձին հիշեցնելու կարիք էլ գուցե չկա:

Արցախի մասին նշեցինք: Բուն ՀՀ տարածքների ուրացումը և սեփական հողի վրա ապրելու հայ մարդկանց բնական իրավունքի ուրացումը՝ վերադիր, լինի դա Սև լճի, Կիրանցի, Ներքին Հանդի, թե Հայաստանի մեկ այլ վայրում:

Արժե հիշեցնել նաև Հայոց ցեղասպանության ուրացմանը նպատակաուղղված այն «նիկոլփաշինյանի» հայտարարությունը, թե՝ պետք է բոլոր 1,5 միլիոն զոհերի անունները հերթով պարզել, ստուգել, ճշտել... Էլի բաներ կարելի է ասել, բայց առանց լրացուցիչ ու, առավել ևս, հուզական (այլ կերպ հնարավոր չէ այս զգայուն հարցում) արտահայտությունների էլ պարզ է, թե ի դեմս Արարատ Միրզոյանի ու, առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանի, ինչի հետ գործ ունենք:

Զուտ քաղաքական տեսակետից անհրաժեշտ է նկատել հետևյալը. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացարձակապես կորցրել է լեգիտիմությունը:

Այդ իշխանությունը ձևավորվել է 2021-ի ԱԺ ընտրությունների արդյունքներով, որտեղ ՔՊ-ն խոստացել, ապա, որպես կառավարություն, իր գործունեության ծրագրում (գործող փաստաթուղթ է) ամրագրել է, որ հետամուտ է լինելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանն ու անվտանգության երաշխավորմանը, և դրժել է իր խոստումը, ծրագիրը, ամրագրել է, որ ազգային նպատակ է Հայոց ցեղասպանության ճանաչումը, իսկ հիմա արդեն բացեիբաց դրժում է իր գրավոր պարտավորությունը: Իսկ ո՞ւմ է պետք նման «իշխանությունը»:

Պետք է Թուրքիային, շատ է պետք Ադրբեջանին: Գուցե էլի որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների: Միայն թե ոչ Հայաստանին ու հայ ժողովրդին: 

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
Կարևոր
Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում»
Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան
Մասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է
Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել
ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն
Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի
Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն
Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)
ՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին
Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ)
«Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է
ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ)
Կարևոր
Վիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ուկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը
Վեհափառի «գործը» կրկին Սերժ Ռուշանյանին է մակագրվել
Վճռաբեկը Վեհափառի «գործն» ուղարկեց Արմավիրի դատարան
Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է
Պեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում ՓաշինյանինՀարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ին (Տեսանյութ)
Տանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում

Լրացուցիչ նորություններ

...

Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում

102-րդ ռազմաբազան դուրս կգա՞․ Փաշինյանի քայլերի վտանգավոր սցենարը

Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փաշինյանը ցուցակ է կազմում

«Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնեն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նախկին նախագահների հետ կապի մեջ է

Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն

Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին

«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին

«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել

«Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի

«Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը

Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». 150 թուրք է ժամանել Երեւան

«Ժողովուրդ». Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. ինչ է կատարվում ուժայինների բախման գործով

«Փաստ». Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 մլրդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները

«Հրապարակ»․ Ձեւական մրցույթ՝ մեկ թեկնածուով