ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ, Գերմանիայի նախկին արտգործնախարար Աննալենա Բերբոքը Ստրասբուրգում գտնվող Եվրախորհրդարանում ելույթ ունենալով՝ կոչ է արել աշխարհին աջակցել ՄԱԿ-ին և հետևել նրա կանոնադրությանը։
«Ներկայիս աշխարհակարգը ոչ միայն ճնշման տակ է, այլև ենթարկվում է հարձակման։
Աշխարհը ՄԱԿ-ի կարիքն ունի, և հենց հիմա խաղաղությունն անհրաժեշտություն է»,- հայտարարել է Բերբոքը։Ստրասբուրգում ունեցած իր ելույթում Գերմանիայի նախկին արտգործնախարարը մատնանշել է Ուկրաինայում, Գազայի հատվածում և Սուդանում տեղի ունեցող պատերազմները, Վենեսուելայի և Իրանի ճգնաժամերը, ինչպես նաև Գրենլանդիայի շուրջ ստեղծված վեճը։








