ԱՄՆ-ում պաշտոնական այցով գտնվող Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հարցերը, այդ թվում՝ էներգետիկայի, միջուկային ոլորտի և պաշտպանության թեմաները։
«Տեղի է ունեցել բովանդակալից զրույց, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրները։ Հնդկաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության շրջանակում անդրադարձ է կատարվել առևտրի, էներգետիկայի, միջուկային ոլորտի, պաշտպանության, կարևորագույն օգտակար հանածոների և տեխնոլոգիաների հարցերին», — գրել է Ջայշանկարը X սոցիալական հարթակում։
Նա հավելել է, որ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն հնարավորինս շուտ անցկացնել տարբեր մեխանիզմների շրջանակում նախատեսված նիստերը՝ ընդհանուր շահերի առաջմղման նպատակով։








