Հռոմի իշխանությունները պաշտոնապես մուտքի վճար են ներդրել քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկի՝ Տրևի շատրվանի ստորին հարթակ մուտք գործելու համար։ Այսուհետ զբոսաշրջիկները պետք է նախապես առցանց ամրագրում կատարեն և վճարեն 2 եվրո խորհրդանշական գումար՝ հուշարձանին մոտենալու հնարավորություն ստանալու համար։
Հռոմի բնակիչների համար մուտքը կմնա անվճար, սակայն նրանք նույնպես պետք է նախապես ամրագրեն այցը։
Այս որոշման հիմնական նպատակը զբոսաշրջային հսկայական հոսքերը կառավարելն ու պատմական կառույցը պահպանելն է:








